-
Հայաստանում է ՄՔԴ դատավոր Ջոաննա Քորները
14.08.2024 -
Ճանաչողական այց Նիդերլանդների թագավորություն
08.07.2024 -
Հայաստանում նշվել է Եվրոպայի օրը
10.05.2024 -
Հարցազրույց Լուսինե Հակոբյանի հետ
23.09.2023 -
Համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ
22.02.2023 -
Հանդիպում դատավոր Ալբի Զաքսի հետ
07.09.2022 -
Սահմանադրությունը պետք է մեկնաբանվի Սահմանադրի կամքին համահունչ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Դ Ա Տ Ա Վ Ո Ր Հայաստանի Հանրապետության նախագահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովին Սահմանադրական դատարանի անդամներ՝ տկն. Ա. Գյուլումյանին տկն. Ա. Պետրոսյանին պրն. Հ. Նազարյանին պրն. Ֆ. Թոխյանին պրն. Ա. Խաչատրյանին պրն. Հ. Թովմասյանին պրն. Ա. Թունյանին Սահմանադրական դատարանի դատավոր՝ պրն. Ա. Դիլանյանին 26 հունիսի, 2019թ. N __________ Մեծարգո տիկնայք եւ պարոնայք Սույն գրությամբ դիմելու նպատակը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական
29.06.2019 -
Լուսինե Հակոբյանն ընտրվեց ԱլԳ ՔՀՖ ԱՊ-ի համակարգող
Սույն թվականի հունիսի 7-ին մեր կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանն ընտրվեց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Ազգայի պլատֆորմի համակարգող` այդ պաշտոնում փոխարինելով Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին: Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումը (հետայսու` նաև ԱլԳ ՔՀՖ) նպատակ ունի հզորացնելու քաղհասարակությունը Արևելյան գործընկեր պետություններում, ինչպես նաև ամրապնդելու համագործակցությունը և փորձի փոխանակումը գործընկեր և ԵՄ անդամ պետությունների քաղհասարակության կազմակերպությունների միջև: ԱլԳ ՔՀՖ-ի առաքելությունն է մեծացնել քաղհասարակության փորձագիտական ակտիվ ներուժի ներգրավումը Արևելյան գործընկերության ոլորտում, ինչպես նաև ԵՄ-ի արտաքին
11.06.2019 -
Դատական իշխանության ռեֆորմը պետք է իրականացվի անհապաղ․Տիգրան Եգորյան
Հարցազրույց «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանի հետ․ — Ի՞նչ եք կարծում, Հայաստանի դատական համակարգն ունի՞ ռադիկալ տրանսֆորմացիայի կարիք։ — Դատական համակարգն ունի ոչ միայն տրանսֆորմացիայի, այլ նաեւ հիմնովին նորացման կարիք: Այդ հարցն օրհասական է դարձել դեռեւս տարիներ առաջ: Այս դատական համակարգն ապացուցել է իր գործունեությամբ, որ պատրաստ է անվերապահորեն սպասարկել քաղաքական եւ կոռուպցիոն նկատառումներ եւ ի վիճակի չէ կատարելու իր սահմանադրական առաքելությունը` ապահովելու ու պաշտպանելու մարդկանց անհատական իրավունքները: Սա խոսում է
23.05.2019 -
Զավեն Գրիգորյանի ընդհատված քայլը. Տեսանյութ
Վարչապետի՝ «Զավեն ջան, լավ կլինի»-ն չի կարող օդ կրակած հրավառություն լինել, որ կրակվեց ու վերջացավ։ Քիչ կգտնես մարդկանց, որ բազմաբեկորային կոտրվածքով փողոցում ընկած գոռան, ժողովուրդ ջան շարունակեք պայքարեք։ Զավենն էն քչերից է։ Արդեն տասն ամիս Զավենը ոչ միայն չի ապաքինվել, այլև կորցրել է իր շինարարական բիզնեսը։ Ժամանակն է, որ Վարչապետը Զավենին ցույց տա, որ «լավ կլինին» դատարկ խոսք չի ու վերականգնի «հայրենի ոստիկանության» շնորհիվ Զավեն-քաղաքացու կրած վնասը։ Դա օգնություն չի քաղաքացուն, դա քաղաքացու իրավունքն է,
19.02.2019 -
Աշխատանքային քննարկում․ Մեծացնելով կանանց քաղաքական մասնակցությունը և առաջնորդության հմտությունները
2019թ․ փետրվարի 9-10-ը «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի» նախագահ Ստեփան Գրիգորյանի հրավերով մասնակցեցին կենտրոնի կազմակերպած աշխատանքային քննարկմանը՝ «Մեծացնելով կանանց քաղաքական մասնակցությունը և առաջնորդության հմտությունները» խորագրով։ Քննարկման մասնակիցներն առավելապես Հայաստանում գործող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն էին։ Աշխատանքային քննարկումը նպատակ էր հետապնդում բարձրացնելու մասնակիցների իրազեկվածությունը քաղաքական որոշումների կայացման բարձր օղակներում կանանց մասնակցության և առաջնորդության կարևորության վերաբերյալ։ Քննարկումը նաև նպատակ ուներ զինելու մասնակից կանանց որոշակի առաջնորդության հմտություններով։ Աշխատանքային
10.02.2019 -
Ապրիլյան ցույցերին մասնակցել եմ նոր կյանքի, իմ երեխայի ապագայի, իմ երկրի գալիք օրվա համար. ճարտարապետ Զավեն Գրիգորյան
«Ես քառասունհինգ տարեկան եմ ու ապրիլյան բողոքի ցույցերին մասնակցելու էի գնացել քիմիոթերապիայից հետո: Գնացել էի նոր կյանքի, իմ երեխայի ապագայի, իմ երկրի գալիք օրվա համար պայքարելու»,- ասում է ապրիլյան հեղափոխության օրերին, ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով ոտքերի բեկորային ծանր վիրավորում ստացած Զավեն Գրիգորյանը: Զավեն Գրիգորյանը ապրիլի 16-ի Բաղրամյանում տեղի ունեցած ցույցերին մասնակցելու էր գնացել հիվանդանոցից, քիմիոթերապիայի կուրսի ավարտից անմիջապես հետո, իսկ ոստիականության ոչ իրավաչափ ու ոչ համաչափ գործողությունների հետևանքով ստիպված է եղել վերադառնալ հիվանդանոց:
11.10.2018 -
Վստահ եմ՝ օրենքի առաջ պատասխան տալու պահը գալու է. Աշոտ Գևորգյան
«Ինձնից գողացան իմ օրերը՝ մեկ ամիս»,- խոսելով ապրիլյան հեղափոխության մասին՝ հիշում է Աշոտ Գևորգյանը, որն ապրիլի 16-ին Գեղարվեստի ակադեմիայում աշխատանքի ընդմիջման ժամին գնացել է Ֆրանսիայի հրապարակ, իսկ հետո, հետևելով Նիկոլ Փաշինյանին, քայլել դեպի Բաղրամյան պողոտա: «Մենք բոլորս ձեռքերը վեր պարզած խաղաղ քայլում էինք, և հենց այդ պահին ոստիկանները եկան առաջ, սկսեցին մահակներով վախեցնել, հրմշտել: Դեռ Սահմանադրական դատարան չհասած, արդեն փշալարերով փողոցը փակ էր»,- ասում է Աշոտ Գևորգյանը: Նա հիշում է, որ մոտ երեսուն կամ քառասուն
09.10.2018 -
Ապրիլյան ցույցերն աննախադեպ էին, ու ես չէի կարող անտարբեր մնալ. լրագրող Արման Ղարիբյան
Շուրջ երկու ամիս է ՀՔԾ-ն քար լռություն է դրսևորում «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիր, լրագրող Արման Ղարիբյանին ապրիլի 17-ի խաղաղ ցույցի ժամանակ ոստիկանի կողմից բռնության ենթարկվելու փաստի առիթով: Թեև հարուցվել է քրեական գործ, սակայն գործը տեղից չի շարժվում: Հատուկ քննչական ծառայությունն առայսօր չի հայտնաբերել բռնություն իրականացրած ոստիկանին: Արման Ղարիբյանը մինչև ապրիլի 16-ը ցույցերին մասնակցել է որպես դիտարկող և նրա ոգևորությունը մեծացել է, երբ իր բնակարանի հարևանությամբ գտնվող խաչմերուկը փակել են Ֆիզկուլտուրայի ինստիտուտի աղջիկները։ «Սա աննախադեպ
07.10.2018 -
Կարծում եմ՝ այս աղմկոտ գործը, որում այսքան մարդ կա ներգրավված, չի մարի. Լրագրող Վրույր Թադևոսյան
«Հիմա ընդամենը կարող եմ հույս հայտնել, որ այս տևական դադարը գործի ընթացքի համար արդյունավետ կլինի, և որ այս աղմկոտ գործը, որի մեջ այսքան մարդ կա ներգրավված, չի մարի»,- ասում է ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում մի խումբ դիմակավորված անձնանց կողմից բռնության ենթարկված, Հանրային ռադիոյի լրագրող Վրույր Թադևոսյան: Լրագրող Վրույր Թադևոսյանն ապրիլյան հեղափոխության օրերին բռնության է ենթարկվել իր մասնագիտական պարտականությունները կատարելիս: «Ես գնացել եմ Երևան քաղաքի Ավան Աճառյան փողոց, որը, ըստ նախնական տեղեկությունների, փակված էր դիմակավոր
05.10.2018 -
Ուզում էի ապրել մի երկրում, որտեղ հանգիստ ստեղծագործել հնարավոր է. քանդակագործ Սարգիս Բաբայան
Մասնագիտությամբ քանդակագործ Սարգիս Բաբայանն 2018թ․ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ստացել է բեկորային խոր վնասվածքներ մեջքի և ոտքերի հատվածում: Ապրիլի 16-ին Իսահակյան 36 հասցեում Սարգիս Բաբայանի անհատական ցուցահանդեսի բացումն է եղել, որին մասնակցելուց հետո նա գնացել է Ֆրանսիայի հրապարակ ու միացել համաժողովրդական շարժմանը: «Միացա շարժմանը, քանի որ ուզում էի ապրել մի երկրում, որտեղ պետական սահմաններն առավելագույնս պաշտպանված են, որտեղ կրթությունը որակյալ է, որտեղ բարձր արժեքները գերակա են ու դրանց համահունչ ապրելը հեշտ, որտեղ ի վերջո հնարավոր
01.10.2018 -
ԻԵՄ-ի նամակն՝ ուղղված ՀՀ նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Պարոն Արմեն Սարգսյանին «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն Նախագահ՝ Լուսինե Հակոբյան Հարգելի պարոն Սարգսյան, «Իրավունքի Եվրոպա միավորում» Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության գործընթացի նկատմամբ: 17.05.2018թ. Ազգային ժողովի նախագահին հղված Ձեր նամակով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման վերաբերյալ, հայտարարել եք, որ պատրաստակամ եք լսել իրավաբանական հանրության ներկայացուցիչների կարծիքը և պատրաստակամություն ունեք իրականացնել թեկնածուի առաջադրումը՝ հստակ խորհրդակցական մեխանիզմներով և ընթացակարգերով: Միևնույն ժամանակ հավաստիացրել
03.07.2018 -
Ելիզավետա Դանիելյանը չընտրվեց ՍԴ դատավոր
Այսօր Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով Վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանը չհավաքեց Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու համար բավարար ձայներ։ Քվեարկությանը մասնակցել էին 54 պատգամավոր, կողմ՝ 36, դեմ՝ 17, անվավեր՝ 1: Շնորհակալություն ՀՀ Ազգային ժողովի՝ բարձր գիտակցություն դրսևորած պատգամավորներին։ Նաև այն լրագրողներին և հասարակական կազմակերպություններին, որոնք ընկալում են հարցի հանրային կարևորությունը և շարունակում թեման պահել ռադարի էկրանին։ Հուսով ենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներ առաջադրող մարմինները կփոխեն իրենց գործելաոճն ու թեկնածուների առաջադրումը հաջորդ անգամ կանեն մրցութային
13.06.2018 -
Մտահոգություն ՍԴ դատավորի տեղի լրացման վերաբերյալ
«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, որը դիտորդական առաքելություն է իրականացնում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության գործընթացում, մտահոգություն է հայտնում, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որևէ գործուն և տեսանելի քայլ չի կատարում Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի լրացման՝ իր սահմանադրական պարտականությունների կատարման ուղղությամբ: Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղը շարունակում է դատարկ մնալ: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ապրիլի 26-ին առաջադրած թեկնածուի կապակցությամբ ավելի քան 30 հասարակական կազմակերպություններ հանդես էին
05.06.2018 -
Նախագահը ստեղծելու է խորհրդատվական խումբ
Ի պատասխան «Ազատության» հարցմանը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տրամադրել է գրության տեքստը, որը մայիսի 24-ին ուղարկվել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին: Ստորև հրապարակում ենք գրությունն ամբողջությամբ: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովը ս. թ. մայիսի 3-ին չընտրեց իմ կողմից ներկայացված՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուին, ես «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա պետք է տասնօրյա ժամկետում առաջադրեի նոր թեկնածու: Ցանկանում եմ տեղեկացնել՝ այդ ժամանակահատվածում
01.06.2018 -
ԻԵՄ-ի դիմումը՝ ՍԴ դատավորի թեկնածու Ելիզավետա Դանիելյանին
«Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, որը դիտորդական առաքելություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորի ընտրության գործընթացում, դիմել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանին, որը Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Ազգային ժողովին՝ որպես Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրվել, վերջինիս առաջարկելով կազմակերպությանը տրամադրել ընտրության և քվեարկության գործընթացի վերաբերյալ մի շարք հարցերի պատասխաններ, որոնք լույս կսփռեն հանրության համար բացարձակ գաղտնիության և զրոյական թափանցիկության պայմաններում իրակնացրած գործընթացի վրա՝ ապահովելով ՀՀ սահմանադրական դատարանի
25.05.2018 -
ԻԵՄ-ի դիմումը՝ ՍԴ դատավորի թեկնածու Արման Դիլանյանին
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Պարոն Արման Դիլանյանին «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանից Հարգելի պարոն Դիլանյան, «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության գործընթացում: 22.05.2018թ. մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ 18.05.2018թ. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը ՀՀ դատական օրենսգրքով սահմանված կարգով իրականացրել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն, որին առաջադրվել է երկու թեկնածու՝ Վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանը և Վճռաբեկ
25.05.2018 -
«Իրավունքի Եվրոպա միավորման» դիմումն ուղղված ԲԴԽ-ին
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդին Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանից «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության գործընթացի նկատմամբ: 22.05.2018թ. մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ 18.05.2018թ. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով սահմանված կարգով իրականացրել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն։ Ընտրության համար առաջադրվեած են եղել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանի և
24.05.2018 -
ԻԵՄ-ը նամակով դիմել է ՀՀ նախագահին
Հայաստանի Հանրապետության Նախագահ պարոն Արմեն Սարգսյանին «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանից Հարգելի պարոն Սարգսյան, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության գործընթացի նկատմամբ: 17.05.2018թ. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման վերաբերյալ՝ Ազգային ժողովի նախագահին հղած Ձեր նամակում հայտնել եք, որ պատրաստակամ եք լսել իրավաբանական հանրության ներկայացուցիչների կարծիքը և իրականացնել թեկնածուի առաջադրումը հստակ խորհրդակցական մեխանիզմներով և ընթացակարգերով: Միևնույն ժամանակ, հավաստիացրել եք,
21.05.2018 -
ԻԵՄ-ը մտահոգ է ՄԻԵԴ-ի շուրջ ծավալվող նոր զարգացումներով
Եվրախորհրդի Նախարարների կոմիտեում նախագահությունն անցել է Դանիային, որը միջկառավարական խորհրդաժողով է նախապատրաստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բարեփոխումների վերաբերյալ։ Դանիան այդ թեմայով հրապարակել է Հռչակագիր, որին կարող եք ծանոթանալ ստորև՝ https://menneskeret.dk/…/draft_copenhagen_declaration_05.02… ։ ԻԵՄ-ը միացել է իր միջազգային գործընկերների նախապատրաստած պատասխանին, որը մանրամասնում է մեր մտահոգությունները այդ փաստաթղթի կապակցությամբ, քանի որ այն նախատեսում է որոշ մտահոգիչ դրույթներ՝ ուղղված Դատարանի անկախության և հեղինակության դեմ։ Պատասխանին կարող եք ծանոթանալ ստորև http://www.amnesty.eu/…/Joint_NGO_Response_to_the_Copenhage…։
18.05.2018 -
ՍԴ-ի դատավորի թեկնածուն պետք է ընտրվի մրցույթով
Ինչպես հայտնի է, մայիսի 13-ին մոտ 25 հասարակական կազմակերպություն և հարյուրից ավելի փաստաբան հայտարարություն էին տարածել, որում հույս էին հայտնել, որ ՀՀ նախագահն իր լիազորությունների շրջանակում կարող է և պետք է ձևավորի մրցութային հանձնաժողով, որը չպետք է օժտված լինի պետաիրավական լիազորություններով: «Այն պետք է իրականացնի հավասարության և արդարության սկզբունքներին համապատասխանող թափանցիկ և հրապարակային մրցույթ և Հանրապետության նախագահին ներկայացնի խորհրդատվական կարծիք՝ մրցույթին մասնակցած հավակնորդների վերաբերյալ, որոնցից և ՀՀ նախագահն իր ընտրությամբ լավագույն թեկնածուին կառաջադրի Ազգային ժողովի
18.05.2018 -
Հանդիպում Եվրոպայի լիբերալների և ժողովրդավարների ալյանսի հետ
Երեկ հանդիպեցինք Եվրոպայի լիբերալների և ժողովրդավարների ալյանսի (ALDE) փոխնախագահ Հենրիկ Բախ Մորտենսենի, քաղաքական հարցերով խորհրդատու Էնդրյու Բերգեսի, Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Պիտեր Անդրեաս Բոխմանի, նույն հիմնադրամի՝ Հայաստանում իրականացվող ծրագրերի համակարգող Եվա Թովմասյանի և ծրագրերի համակարգող Շամիլ Շուգաևի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացրինք և քննարկեցինք #ԻԵՄ գործունեությունը, ընտրական ծրագրերը, մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում և անկախ փաստաբանության առջև ծառացած հիմնախնդիրները
17.02.2018 -
Վարդգես Գասպարիի գործը կվերսկսվի
Դեռևս 2016թ․ մարտի 29-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը աղմկահարույց դատական գործընթացից հետո կայացրել էր դատավճիռ՝ Վարդգես Գասպարիին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերովև նշանակելով 450 հազար դրամի չափովտուգանք։ 2016 թ․ մայիսի 4-ին Գասպարիի պաշտպաններ Լուսինե Հակոբյանը, Դավիթ Գյուրջյանը և Տիգրան Եգորյանը ներկայացրել են վերաքննիչ բողոք, որը, սակայն, դատարանը թողել է առանց քննության՝ համարելով, որ բողոքը ներկայացվել է ժամկետանց, իսկ վճռաբեկ դատարանն այս բողոքի դեմ ներկայացված բողոքը վարույթ չի
12.12.2017 -
Դիտարկվել է դատավորների թեկնածուների համալրման քննությունը
Երեկ՝ նոյեմբերի 1-ին, դատավորների թեկնածուների համալրման նպատակով անցկացվող մրցույթը դիտարկել են նաև փաստաբանների պալատի դիտորդներ Լուսինե Մկրտչյանը, Ռոման Ահարոնյանը և Լևոն Օհանյանը։ Երբ #ԻԵՄ դիտորդներ Տիգրան Եգորյանն ու Արամազդ Կիվիրյանը դիտարկել են տարբերակների խնդիրների կրկնվելու հանգամանքը, ներկա էր նաև ՓՊ դիտորդ Լուսինե Մկրտչյանը, որը, սակայն, հայտնել է, որ անձամբ չի դիտարկել տարբերակները, սակայն դիտարկել է, որ վիճակահանությունից հետո Եգորյանն ու Կիվիրյանը ինչ-որ դիտարկում էին իրականացնում տարբերակների հետ կապված, ապա բանավեճ է եղել պահանջվող փաստաթղթերի չտրամադրման հետ կապված,
02.11.2017 -
Դիտորդներն ահազանգում են
Դիտորդներն ահազանգում են ԻԵՄ-ի դիտորդներ Աբգար Քլյանն ու Արուսյակ Ջուլհակյանը հայտնում են, որ ժամը 14։28-ին քննասենյակ են մտել դատական դեպարտամենտի ղեկավարը և այլ ներկայացուցիչներ՝ առանց տարբերանշանի։ Աբգար Քլյանի հարցին, թե ինչ կարգավիճակով են քննասենյակում, վերջիններս պատասխանել են, որ իրենք դատական դեպարտամենտի ներկայացուցիչներն են։ Դիտորդի հարցին, թե ինչու են առանց տարբերանշանի, վերջիններս պատասխանել են, որ դեռ չեն տրամադրել իրենց։ Որոշ ժամանակ անց նրանք հեռացել են քննասենյակից՝ այդպես էլ տարբերանշան չկրելով։ — Դատավորների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման
01.11.2017 -
Հերթական վկան մեղադրանքը հերքող ցուցմունք տվեց
Հոկտեմբերի 2-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2015 թ․ դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին առնչվող գործերից մեկի քննությունը։ Դրանցից մեկով ամբաստանյալէ 4/01 տեղամասում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում դիտորդություն իրականացրած Հակոբ Նազարի-Դեխնավին, որը մեղադրվում է տեղամասի հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու համար, ինչը դրսևորվել է հանձնաժողովի նախագահ Արմեն Ազոյանին հարվածելով: Գործով որպես վկա հանդես եկած տարբեր անձանց ցուցմունքները, սակայն, վկայում են ոչ միայն այն մասին, որ իրականում հանձնաժողովի նախագահն է հարվածել Դեխնավիին, այլ նաև
23.10.2017 -
Տիգրան Եգորյանի դեմ հարուցված կարգապահական վարույթն ավարտվեց
Այսօր՝ ժամը 18։30-ին, ՀՀ փաստաբանների պալատում կշարունակվի փաստաբան Տիգրան Եգորյանի դեմ «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի՝ ի դեմս դրա հոգաբարձուների խորհդրի անդամներ Թեհմինե Ենոքյանի և Արուսյակ Հայրապետյանի դիմումի հիման վրա հարուցված կարգապահական վարույթի քննությունը։ Հիշեցնենք, որ վերջիններս իրենց դիմումով մեղադրում են փաստաբան Տիգրան Եգորյանին իր վստահորդ Արթուր Սարգսյանին՝ Հաց բերողին, իբր ոչ պատշաճ իրավաբանական օգնություն մատուցելու համար՝ անտեսելով այն հանգամանքը, որ Արթուր Սարգսյանն ինքը բազմիցս պահանջել է վերջիններիս չմիջամտել իր և իր փաստաբանի հարաբերություններին, և իր
16.10.2017 -
Տիգրան Եգորյանի դեմ կարգապահական վարույթը շարունակվում է
Այսօր՝ ժամը 20։00-ին, ՀՀ փաստաբանների պալատում կշարունակվի փաստաբան Տիգրան Եգորյանի դեմ «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի՝ ի դեմս դրա հոգաբարձուների խորհդրի անդամներ Թեհմինե Ենոքյանի և Արուսյակ Հայրապետյանի դիմումի հիման վրա հարուցված կարգապահական վարույթի քննությունը։ Հիշեցնենք, որ վերջիններս իրենց դիմումով մեղադրում են փաստաբան Տիգրան Եգորյանին իր վստահորդ Արթուր Սարգսյանին՝ Հաց բերող, իբր ոչ պատշաճ իրավաբանական օգնություն մատուցելու համար՝ անտեսելով այն հանգամանքը, որ Արթուր Սարգսյանն ինքը բազմիցս պահանջել է վերջիններիս չմիջամտել իր և իր փաստաբանի հարաբերություններին և իր պաշտպանությանը վերաբերող
10.10.2017 -
Տիգրան Եգորյանի դեմ կարգապահական նիստն անցավ կանոնակարգի խախտումով
Շուրջ երկամսյա դադարից հետո հոկտեմբերի 5-ին ՀՀ փաստաբանների պալատում վերսկսվեց փաստաբան Տիգրան Եգորյանի դեմ «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի՝ ի դեմս վերջինիս հոգաբարձուների խորհրդի անդամներ Թեհմինե Ենոքյանի և Արուսյակ Հայրապետյանի դիմումի հիման վրա հարուցված կարգապահական վարույթի քննությունը։ Հիշեցնենք, որ դիմումատուն մեղադրում է փաստաբանին իր պաշտպանյալ Արթուր Սարգսյանին՝ «Հաց բերող», իբր ոչ պատշաճ իրավաբանական ծառայություններ տրամադրելու համար։ Չնայած նրան, որ խորհուրդը պետք է որոշում կայացնի մինչև հոկտեմբերի 20-ը, այս նիստի ընթացքում ըստ էության գործի քննությունն առաջ չշարժվեց։
08.10.2017 -
Տիգրան Եգորյանի դեմ կարգապահական վարույթի հանգուցալուծումը մոտ է
Այսօր՝ ժամը 18։30, ՀՀ փաստաբանների պալատում կշարունակվի փաստաբան Տիգրան Եգորյանի դեմ «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի՝ ի դեմս դրա հոգաբարձուների խորհդրի անդամներ Թեհմինե Ենոքյանի և Արուսյակ Հայրապետյանի դիմումի հիման վրա հարուցված կարգապահական վարույթի քննությունը։ Հիշեցնենք, որ վերջիններս իրենց դիմումով մեղադրում են փաստաբան Տիգրան Եգորյանին իր վստահորդ Արթուր Սարգսյանին՝ Հաց բերող, իբր ոչ պատշաճ իրավաբանական օգնություն մատուցելու համար՝ անտեսելով այն հանգամանքը, որ Արթուր Սարգսյանն ինքը բազմիցս պահանջել է վերջիններիս չմիջամտել իր և իր փաստաբանի հարաբերություններին և իր
05.10.2017 -
Փորձ է արվում ճնշել անկախ փաստաբանությունը․Լուսինե Հակոբյան
Հարյուրից ավելի փաստաբաններ սեպտեմբերի 13-ին հայտարարել են գործադուլ՝ դատական կարգադրիչների կողմից փաստաբանների խուզարկելու ապօրինի գործողությունների դեմ։ Այսօր գործադուլ հայտարարած փաստաբաններն իրենց համայնքի առաջ բարձրացված խնդիրները քննարկում էին «Կոնգրես» հյուրանոցում։ Փաստաբան Երվանդ Վարոսյանը հարց բարձրացրեց՝ արդյոք կար անհրաժեշտություն դատարան մտնող փաստաբաններին առհասարակ զննելու, կա՞ր նախադեպ, երբ փաստաբանը արգելված իր էր ներս տարել կամ փորձել էր օժանդակել նախապատրաստվող հանցագործությանը։ Ըստ փաստաբանի՝ նման դպեքեր չեն եղել․ կիրառվող մեթոդները հիմնավոր չեն և կամայական մոտեցման արդյունք են։ Տեղի ունեցողը փաստաբանների
14.09.2017 -
ԻԵՄ-ը դիտարկում է ՓՊ-ի նախագահի ընտրությունները
Մեր կազմակերպության դիտորդները վաղ առավոտից Փաստաբանների պալատում են. նրանք դիտարկում են Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: _____ Մեր կազմակերպության դիտորդն այսօր առավոտյան Փաստաբանների պալատի նախագահի ընտրության ժամանակ՝ քվեարկության սենյակում, նկատել է առանց տարբերանշանի անձի տևական ներկայություն։ Դիտորդը փորձել է ճշտել վերջինիս կարգավիճակը․ պարզվել է, որ անձը փաստաբան Վրեժ Խաչիկյանն է, որը բացատրում է իր ընկերներին, թե որ ուղղությամբ մոտենան քվեարկելու։ Խոսակցությունից հետո Խաչիկյանը դուրս է եկել սենյակից, ապա վերադարձել փաստաբանների պալատի աշխատակազմի տարբերանշանով։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://web.facebook.com/257458717608803/videos/1596113430409985/
09.09.2017 -
Դիտորդին հարվածած հանձնաժողովի նախագահը՝ տուժողին
ՀՀ դատարաններում դեռևս շարունակվում են քննվել 2015 թ․ դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեին վերաբերող որոշ գործեր։ Դրանցից մեկով մեղադրյալ է 4/01 տեղամասում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում դիտորդություն իրականացրած Հակոբ Նազարի-Դեխնավին, որը մեղադրվում է տեղամասի հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու համար, ինչը դրսևորվել է հանձնաժողովի նախագահ Արմեն Ազոյանին հարվածելով: Ըստ Դեխնավիի, սակայն, Արմեն Ազոյանն է իրեն հարվածել։ Այս մասին դատարանում օգոստոսի 31-ի նիստի ընթացքում պատմեց նաև որպես վկա հրավիրված Ռոմիկ Դանիալը, որը նույն տեղամասում ևս դիտորդ է եղել։ Ըստ
04.09.2017 -
«Հաց Բերողի» գործով հարուցած կարգապահական վարույթը շարունակվում է
2017 թ․ հուլիսի 11-ին փաստաբանների պալատում տեղի ունեցավ Տիգրան Եգորյանի կարգապահական վարույթի երկրորդ նիստը։ Նիստի տեսագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ։ *** Ստորև կարող եք տեսնել որոշ կարևոր մասերի ժամանակահատվածները․ Տիգրան Եգորյանի բացատրությունը 17։01-1:34:00 Տիգրան Եգորյանը՝ փաստաբանական գաղտնիք չհրապարակելու մասին 1։48։47-1։52։10 Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը ներկայացնում են ապացույցներ-1։58։38-2։25։39 https://www.youtube.com/watch?v=vjT48kH0YPI&feature=share
14.07.2017 -
96 հայց՝ ԱԺ ընտրությունների խախտումների վերաբերյալ
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը 96 հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ բողոքարկելով տարածքային ընտրական հանձնաժողովների և կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները՝ 2017 թ․ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելության հայտնաբերած խախտումների վերաբերյալ։ Վարչական դատարան ներկայացված հայցերում ընդգրկվել են դիտորդների հայտնաբերած տարատեսակ խախտումներ՝ վերաբերող թե՛ սուբյեկտիվ ընտրական իրավունքին(դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձանց և հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում, ճնշում և բռնություն, օրենքով սահմանված փաստաթղթերի չտրամադրում դիտորդին, լուսա/տեսանկարահանման խոչընդոտում), թե՛ ընդհանուր (օբյեկտիվ) ընտրական իրավունքին (քվեարկության սենյակի սխալ կահավորում, քարոզչական
28.06.2017 -
«Ֆեյք» լրագրողը թափանցիկություն է պահանջում
Հունիսի 17-ին «168 ժամ» թերթը ընդարձակ նյութ է հրապարակել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդական առաքելության վերաբերյալ: Թերթին հույժ մտահոգել է, թե ուր են գնում եվրոպացի հարկատուների միջոցներից գոյացած դրամաշնորհները, նաեւ կարեւորել է իրականացրած ծրագրերի արդյունքների մասին հանրային իրազեկումը, մանավանդ՝ ֆինանսական հաշվետվությունը: Մենք նույնպես կարեւորում ենք հանրային իրազեկումը, եւ բնականաբար հանրությանը ներկայացնելու ենք «Քաղաքացի դիտորդ» առաքելության շրջանակում իրականացրած աշխատանքի մանրամասն հաշվետվություն, եւ բնականաբար դա անելու ենք ծարագրի ավարտից հետո: Բայց քանի որ մենք արդեն իսկ հանդես ենք
23.06.2017 -
ԿԸՀ-ն քննում է «Քաղաքացի դիտորդի» բողոքները
Այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննում է մեր կազմակերպության դիտորդների դիմում-բողոքները՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումների դեմ։ Հիշեցնենք, որ մեր հկ-ի դիտորդները, Քաղաքացի դիտորդ նախաձեռնության շրջանակներում, մայիսի 14- ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրության ժամանակ դիտորդություն են իրականացրել 10 տարածքային ընտրական հանձնաժողովներում և 26 ընտրական տեղամասերում։ Դիմում-բողոքների քննությանը կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։ http://www.elections.am/online-sessions
06.06.2017 -
ԿԸՀ-ն մասնակի բավարարել է «Քաղաքացի դիտորդի» բողոքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մասնակի բավարարել է Քաղաքացի դիտորդ նախաձեռնության կողմից Տարածքային ընտրական հանձնաժողովների կայացրած որոշումների դեմ ներկայացված բողոքները` թիվ 8 տըհ- ի թիվ 10 ա որոշումը ճանաչելով անվավեր Տաթև Խաչատրյանի, Լենա Զաքարյանի և Մոնիկա Անտոնյանի մասով, իսկ թիվ 22 տըհ- ի թիվ 7ա որոշումը` Անի Չատինյանի, Գագիկ Ապրեսյանի, Լիաննա Աբազյանի, Զոյա Չատինյանի, Հասմիկ Հարությունյանի, Սերինե Եսայանի, Գայանե Անտոնյանի, Վանիչկա Ղազարյանի, Լիլիթ Հարությունյանի, Մարինե Նահապետյանի, Օֆելյա Մաթևոսյանի, ինչպես նաև ԻԵՄ, ԹԻՀԿ, ԺԱԻ հկ — ների մասով :
05.06.2017 -
Պարզաբանում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության վերաբերյալ տարածված հայտարարության կապակցությաբ
Օրերս մեր գործընկերները հայտարարություն էին տարածել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության վերաբերյալ: Հաշվի առնելով 2017թ. Երևանի ավագանու ընտրությունների դիտարկման և հետընտրական վեճերի գործընթացում մեր ներգրավվածությամբ պայմանավորված քաղաքացիների, այդ թվում` մեր դիտորդների ընտրական իրավունքի պաշտպանության առավել մեծ հանրային կարևորությունը` ԻԵՄ-ը հետաձգել է վերոհիշյալ հայտարարությանն իր արձագանքը: Հայտարարության կապակցությամբ այժմ տալիս ենք հետևյալ պարզաբանումը: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ստեղծվել է 2013թ. նախագահական ընտրություններին «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) հասարակական կազմակերպության կողմից մշակված և կիրառված`ընտրական գործընթացը դիտարկելու մեթոդաբանության կիրառման արդյունքում` 2013թ. Երևանի
22.05.2017 -
Քվեարկության գաղտնիության հերթական խախտումը
Քվեարկողը դուրս է եկել քվեախցիկից՝ առանց քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դնելու: Հանձնաժողովի նախագահը, պատճառաբանելով, որ ընտրողի ձեռքը վնասված է, և նա չի կարող ինքնուրույն քվեաթերթիկը դնել քվեարկության ծրարի մեջ, ինքն է դա արել քվեարկողի փոխարեն: Ինչևէ դիտորդն արձանագրել է, որ քվեարկողը հենց այդ վնասված ձեռքով և ստորագրել է ընտրողների ցուցակում իր անվան դիմաց և կատարել քվեարկություն: https://citizenobserver.am/hy/elections/2017-05-14 #CitizenObserver #YerevanVote17
14.05.2017 -
Վճռաբեկ դատարանը բավարարել է Վարդգես Գասպարիի բողոքը
2015 թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո 9/15 տեղամասում դիտորդ եղած Վարդգես Գասպարիին մեղադրանք էր առաջադրվել հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու և քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը խոչընդոտելու համար։ Գասպարիի պաշտպան Դավիթ Գյուրջյանը մեղադրանքի որոշումը բողոքարկել էր առաջին ատյանի դատարան՝ պահանջելով ճանաչել Գասպարիի իրավունքների խախտումը, սակայն դատարանը քննության չէր առել բողոքն ըստ էության՝ համարելով այն ժամկետանց։ Վերաքննիչ քրեական դատարանը ևս մերժել էր բողոքը, ինչից հետո Գյուրջյանը դիմել էր վճռաբեկ դատարան։ Ապրիլի 12-ին վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել վերաքննիչ դատարանի
13.04.2017 -
«Ամեն ինչ արվել է՝ դիտորդներին խանգարելու համար»․ Լուսինե Հակոբյան
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ «Իրավունքի Եվրոպա միավորում» հկ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը հարցազրույց է տվել hraparak.am կայքին՝ խոսելով «Քաղաքացի դիտորդ»-ի ներկայիս աշխատանքների, հատկապես՝ բողոքարկման գործընթացի, ինչպես նաև ընտրական նոր օրենսգրքի խնդրահարույց որոշ դրույթների մասին։ Հարցազրույց ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ — Նոր ընտրակարգը, որն այս անգամ կիրառվեց, ի՞նչ դրական նորույթ է պարունակում։ — Դրականը, միանշանակ, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումն էր, որի շնորհիվ հնարավոր եղավ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների փոխարեն քվեարկության կանխարգելումը։ Կարծում ենք, որ, բազմաթիվ մանիպուլյացիաներով հանդերձ,
13.04.2017 -
ԿԸՀ-ն դիտորդներին ողջամիտ ժամկետ չի տրամադրել՝ իրենց բողոքների քննությանը մասնակցելու համար
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ հանդիսացող «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը մայիսի 2-ին ժամը 10:09–ին հեռախոսակապով ծանուցվել է նույն օրը ժամը 18.00-ին նշանակված նիստի մասին, որով քննության են առնվելու դիմողների կողմից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված բոլոր դիմում-բողոքները: Նկատի ունենալով ծանուցման ժամկետի ոչ ողջամիտ լինելու հանգամանքը, ինչպես նաև դիմում-բողոքների քննարկմանը անմիջականորեն դիտորդների մասնակցության հնարավորությունն ապահովելու անհրաժեշտությունը, ինչը անհնարին կլինի, հատկապես հաշվի առնելով դիմումներ ներկայացրած դիտորդների քանակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ շատ դիտորդներ բնակվում են Հայաստանի
13.04.2017 -
Ընտրողների ստորագրված ցուցակները հասանելի չեն
Ընտրողների ստորագրված ցուցակները ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի պետք է ամենաուշը մինչև 04․04․2017թ․ ժամը 12-ը տեղադրված լինեին ԿԸՀ-ի կայքում՝ http://www.elections.am/: Արդեն ժամը 12։53 է, ցուցակները տեղադրված են, սակայն ըստ էության դրանք հասանելի չեն, քանի որ հնարավոր չէ ընդհանրապես բացել և դիտել ցուցակների պարունակությունը, մինչդեռ ըստ ընտրական օրենսգքրի՝ այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում հնարավոր է ներկայացնել համապատասխան տարածքային հանձնաժողով մինչև 05․04․2017 թ․ ժամը 11-ը։ Փաստորեն արդեն մեկ ժամ է՝ ընտրողները հնարավորություն չունեն ստուգելու՝ արդյոք իրենց փոխարեն քվեարկել
04.04.2017 -
«Քաղաքացի դիտորդը» վերահսկելու է ընտրատեղամասերի 75%-ը
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ընտրությունների օրը շուրջ 3400 դիտորդներ է ունենալու ավելի քան 1500 ընտրատեղամասերում: Բոլոր դիտորդները հատուկ վերապատրաստում են անցել և գործելու են դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների վարքագծի կանոնների համաձայն՝ հաղորդելով օբյեկտիվ և անկողմնակալ տեղեկատվություն ընտրական գործընթացի վերաբերյալ: Դիտորդները գրանցված ընտրախախտումները արձանագրելու են ընտրատեղամասերի գրանցամատյաններում և հաղորդելու են հատուկ համակարգի միջոցով, որն արտացոլվելու է ընտրախախտումների քարտեզում: «Մենք կոչ ենք անում քաղաքացիներին օգտվել իրենց ընտրելու իրավունքից այս կարևորագույն ընտրություններում: Մեր դիտորդները պաշտպանելու են ընտրողների քվեները ընտրատեղամասերի 75%-ում:
04.04.2017 -
Ընդամենը 45 վայրկյան՝ գրանցվելու համար
Ընդամենը 45 վայրկյան է պետք գրանցվելու համար: Եթե Հայաստանում չեք և չեք մասնակցելու ապրիլի 2-ի ընտրություններին, գրանցվեք, որպեսզի Քաղաքացի դիտորդը կարողանա վերահսել ձեր փոխարեն քվեարկության դեպքերը: https://citizenobserver.am/hy/elections/register
29.03.2017 -
ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Գասպարիի խոշտանգումների գործի մասին
Անցած տարեսկզբին Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի որոշմամբ քաղաքացի Վարդգես Գասպարին կալանավորվել էր և կալանավայրում ենթարկվել խոշտանգումների։ Գասպարին հայտնել էր, որ իրեն հարվածել են ոտքերով և պոլիէթիլենային շշով, ջուր լցրել իր վրա, հայհոյել և բռնության ենթարկել։ Չնայած նրան, որ հարուցվել էր քրեական գործ, ՀՔԾ ՀԿԳ քննիչ Հ․ Հովհաննիսյանը որոշում էր կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Գասպարիի պաշտպան Դավիթ Գյուրջյանը բողոքարկել էր այս որոշումը
24.03.2017 -
Ճանաչվել է Նվարդ Բիլյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը
2016 թ․հուլիսի 17-ին Նվարդ Բիլյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին, բերման ենթարկելիս էլ նրանից պահանջել են իր հետ վերցնել Կյուրեղյանների տանը հայտնաբերված, սակայն չզննված զինվորական ուսապարկը: Արդյունքում, ոստիկանության բաժնում այդ ուսապարկի խուզարկությամբ հայտնաբերվել է որսորդական դանակ։ Նվարդ Բիլյանին մեղադրանք է առաջադրվել սառը զենք կրելու համար: Նախաքննության մարմինն ու դատախազությունը անտեսել են այն հանգամանքը, որ չկար որևէ հանգամանք, որը հնարավորություն կտար հայտնաբերված դանակը կապել հենց Բիլյանի անձի հետ, ավելին՝ իրենց իսկ հրահանգով է տիկին Բիլյանը
15.03.2017 -
Վարդգես Գասպարին ազատվել է պատժից
2016 թ. մարտի 29-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասությանդատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի կայացրած որոշմամբ՝ ՎարդգեսԳասպարիի նկատմամբ պետք է կիրառվեր պատիժ՝ 450 հազար դրամ տուգանքի չափով: «Դրանից 8 օր անց, սակայն, քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պատասխանատվության ենթարկվելու վաղեմության երկտարյա ժամկետը սպառվել է», — մեզ հետ զրույցում նշեց Գասպարիի փաստաբան Դավիթ Գյուրջյանը: Վերջինիս խոսքով՝ քանի որ վերաքննիչ և վճռաբեկ դատարանները իրենց բողոքները վարույթ չէին ընդունել, դրանք էլ հնարավորություն չունեին գործը վաղեմության ժամկետի անցման հիմքով կարճել: «Վճռաբեկ դատարանի
07.03.2017 -
«Քաղաքացի դիտորդն» աննախադեպ ծրագիր կիրականացի
2017 թ․ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացի դիտորդ»-ն աննախադեպ դիտորդական նախաձեռնությամբ հանդես կգա։ Այս մասին փետրվարի 24-ին «Հոդված 3» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարեց նախաձեռնության ներկայացուցիչ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը. «Աննախադեպ դիտորդական ծրագիր ենք իրականացնելու՝ ծածկելով Հայաստանի տեղամասերի մոտ 75 տոկոսը։ Ծրագրով նախատեսված է 3000 դիտորդի մասնակցություն, բայց կարծում եմ, որ բավական իրատեսական է ունենալ 4000-ից ավելի դիտորդ և ծածկել Հանրապետութան բոլոր տեղամասերը, համենայն դեպս, համապատասխան ռեսուրսների և դիտորդների համապատասխան թվի
28.02.2017 -
«Քաղաքացի դիտորդը» կանխելու է քվեարկությունն այլոց փոխարեն
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը «2017 թ․խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում սկսում է ընտրությանը չմասնակցող քաղաքացիների գրանցման գործընթացը՝ նպատակ ունենալով վերահսկել քաղաքացիների փոխարեն կատարվող քվեարկությունները։ Եթե դուք կամ ձեզ ծանոթ մարդիկ Հայաստանում չեն, եթե Հայաստանում են, սակայն չեք/չեն կարող մասնակցել 2017 թ․ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին, կամ եթե ընտրողների ցուցակում հայտնաբերել եք մահացած կամ Հայաստանում չգտնվող անձանց, ապա մեր համակարգի միջոցով դուք կարող եք բացահայտել այլոց փոխարեն կատարվող քվեարկությունները: Անհրաժեշտ է կատարել 5 պարզ քայլ․ 1.
18.02.2017 -
ՏԻՄ ընտրություններ
Այսօր ՏԻՄ ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի համայնքներում: Մեր դիտորդները դիտորդական առաքելություն են իրականացնում Արմավիրի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի Վարդանաշեն, Սեմյոնովկա և Նուռնուս համայնքներում, որոնցից առաջին երկուսում առաջին անգամ կփորձարկվեն ընտրողների գրանցման տեխնիկական սարքավորումները: Այս պահի դրությամբ արձանագրվել է 6 խախտում: #Քաղաքացիդիտորդ #CitizenObserver</>
18.02.2017 -
Դարձեք քաղաքացի դիտորդ
2017թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը կոչ է անում բոլոր հետաքրքրված քաղաքացիներին միանալ նախաձեռնությանը՝ նպաստելու ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացմանը՝ հանուն ժողովրդավար Հայաստանի։ Դիտորդ դառնալու համար գրանցվեք այստեղ`http://citizenobserver.am/observers/registration Դիտորդների հավաքագրումն իրականացվում է Եվրամիության և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Հանրային վերահսկողություն 2017թ․ խորհրդարանական ընտրությունների նկատմամբ» ծրագրի շրջանակներում։
28.12.2016 -
Խոչընդոտվել է լրագրողների մասնագիտական գործունեությունը
Այսօր՝ ժամը 14:00-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է դատական նիստ` 2015 թ. հունիսի 23-ին «Ուտոպիանա» մշակութային հկ-ի օպերատոր Աշոտ Բոյաջյանի, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արթուր Պապյանի, «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Հայկ Բադալյանի և «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Խաչատուր Եսայանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն առնչվող գործով: Հիշեցնենք, որ դեպքից միայն մեկ տարի անց մեղադրանք առաջադրվեց ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանին, Տաճատ Նորատուկյանին և Արթուր Այվազյանին, ինչպես նաև Կոնստան
23.12.2016 -
«Հաց բերողի» առողջական վիճակի մասին ՄԻԵԴ-ը պարզաբանումներ է պահանջել
«Սասնա ծռեր» խմբին սննդամթերք հասցրած Արթուր Սարգսյանի ներկայացուցիչները սույն թվականի դեկտեմբերի 17-ին դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու խնդրանքով, մասնավորապես՝ խնդրելով ՄԻԵԴ-ին՝ ՀՀ կառավարությունից պահանջել ապահովել դիմողի բուժումը, անհրաժեշտության դեպքում՝ քաղաքացիական հիվանդանոցում, և գործուն միջոցներ ձեռնարկել Արթուր Սարգսյանի նկատմամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված անմարդկային վերաբերմունքից նրան զերծ պահելու համար։ Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը տառապում է «Բեխտերևի» հիվանդությամբ, ունի մոտ 15 սմ երկարության որովայնային գծային ճողվածք, իսկ
22.12.2016 -
Կմիջնորդեն հարցաքննել Լևոն Երանոսյանին
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Էլեկտրիկ Երևանի» օրերին լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտմանը վերաբերող դատական գործի քննությունը: Հիշեցնենք, որ դեպքից միայն մեկ տարի անց մեղադրանք առաջադրվեց ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1001 զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանին, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներ՝ Կոնստան Բուդաղյանին, Տաճատ Նորատուկյանին և Արթուր Այվազյանին մի շարք լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, իսկ Փերիխանյանի մասով՝ նաև «Ուտոպիանա» մշակութային հկ-ի և «Ազատություն» ռադիոկայանի գույքը վնասելու համար: Նիստի ընթացքում
22.12.2016 -
Արսինե Խանջյանի բաց նամակը Սփյուռքին
Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը բաց նամակ է հղել Սփյուռքի անհատներին և կառույցներին՝ կոչ անելով որպես դիտորդներ ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանում 2017թ․ գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում և նպաստել ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը։ Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը բաց նամակ է հղել Սփյուռքի անհատներին և կառույցներին: Վերջինս օրեր առաջ միացել է սփյուռքյան անհատների, այդ թվում՝ Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի և մյուսների՝ change.org-ում նախաձեռնած ստորագրահավաքին, որի նպատակն է Հայաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացումը և ժողովրդավարության հաստատումը։
05.12.2016 -
Ելենա Օվսյանիկովայի հայցը մերժվեց
Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Հովիկ Շահնազարյանի նախագահությամբ, հրապարակեց Ելենա Օվսյանիկովայի քաղաքացիական գործով վճիռը՝ ամբողջությամբ մերժելով Օվսյանիկովայի հայցը: Վճռին մանրամասն կանդրադառնանք հետագայում, իսկ մինչ այդ ստորև կարող եք ծանոթանալ գործի` շուրջ մեկ տարի տևած քննության կարևոր դրվագներին: Հիշեցնենք, որ Ելենա Օվսյանիկովան հայց էր ներկայացրել ՀՀ ոստիկանության, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանի, ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Նարեկ Մալյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դեմ` պահանջելով պարտավորեցնել պատասխանողներին հրապարակավ
07.11.2016 -
22 հայց` վարչական դատարան
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը վարչական դատարան է ներկայացրել 22 հայց։«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները, դիտարկելով վերջին ՏԻՄ ընտրությունները, սեպտեմբերի 18-ի ընտրություններում դիտարկած 56 տեղամասերում հայտնաբերել են 150 խախտում , իսկ հոկտեմբերի 2-ին դիտարկած 122 տեղամասերում` 190 ընտրախախտում: Նախաձեռնության իրավաբանական թիմը սեպտեմբերի 18-ին հայտնաբերված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ է ներկայացրել 105 բողոք, իսկ հոկտեմբերի 2-ի ընտրության ընթացքում հայտնաբերված խախտումների կապակցությամբ` 116 բողոք: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները մերժել են այս բողոքները` դեպքերի մեծ մասում մերժելով վարչական վարույթների հարուցումը, իսկ
01.11.2016 -
ԻԵՄ-ն ու ԸԻԿ-ն ընդդեմ Հրայր Թովմասյանի
Այսօր` ժամը 15:30, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում (հասցեն` ք. Մասիս, Հերացու 26/37) «Իրավունքի Եվրոպա միավորում» և «Ընդդեմ իրավական կամայականության» հկ-ներն ընդդեմ Հրայր Թովմասյանի քաղաքացիական գործով նշանակված է դատական նիստ: Սեպտեմբերի 29-ի դատական նիստի ընթացքում հկ-ների ներկայացուցիչները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին: Ուշագրավն այն է, որ առանց միջնորդությանը պատշաճ ծանոթանալու` դատավորը միանգամից հրապարակել է թե’ միջնորդության վերաբերյալ որոշումը հրապարակելու օրը, թե’ հաջորդ դատական նիստի օրը, ինչն արդեն նշանակում է, որ դատավորը որոշել է
30.10.2016 -
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կոչը
Հարգելի քաղաքացիներ, Ս.թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որով նախատեսվում է ամբողջությամբ փոխել Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությունը, բացառությամբ երկու հոդվածի: Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները մշտապես ուղեկցվում են կոպիտ խախտումներով, որոնք ոտնահարում են քաղաքացիների ազատ կամարտահայտման ու հավասար ընտրական իրավունքը և արգելակում ժողովրդի իշխանության լիարժեք իրացումը: Վերջին տարիներին հատկապես ակտիվորեն սկսել է օգտագործվել Հայաստանից բացակայող քաղաքացիների հաշվին՝ մասնակցության թվի և ընտրությունների արդյունքների կեղծման գործիքը: Հաշվի առնելով սահմանադրության կարևորությունը պետականության կայացման և գոյության հարցում և
22.10.2016 -
Ելենա Օվսյաննիկովան ընդդեմ ոստիկանության և այլոց
Վաղը` հոկտեմբերի 21-ին` ժամը 11:30, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (հասցեն՝քաղաք Երևան, Թբիլիսյան խճ. 3/9) Ելենա Օվսյաննիկովայի քաղաքացիական գործով տեղի կունենա դատական նիստ: Գործը գտնվում է դատաքննության փուլում: Հուլիսի 15-ի դատական նիստի ընթացքում դատարանը հետազոտել էր գործում առկա ապացույցների մի մասը: Դատարան էր ներկայացել նաև վկա` լրագրող Հակոբ Կարապետյանը, որն ականատես էր եղել Ելենա Օվսյաննիկովայի և ոստիկանների խոսակցությանը: Չհետազոտված ապացույցները կհետազոտվեն վաղվա դատական նիստին: Հիշեցնենք, որ Ելենա Օվսյաննիկովան հայց է ներկայացրել ՀՀ
20.10.2016 -
«Քաղաքացի դիտորդը» բողոքարկում է ՏԻՄ ընտրությունները
Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները 122 տեղամասերում արձանագրել են մոտ 190 ընտրախախտում, ինչի վերաբերյալ նախաձեռնության իրավաբանական թիմը ներկայացրել է 116 բողոք` ուղղված 24, 26, 27, 29, 30, 31, 34, 36, 38, 39 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին: Այժմ նախաձեռնությունը բողոքարկում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կայացրած որոշումները` բողոքները ներկայացնելով կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հոկտեմբերի 10-ին նախաձեռնությունը ներկայացրել է 18 բողոք, 11-ին` 8 բողոք, 12-ին` 8 բողոք, իսկ 13-ին` 16 բողոք: Նախաձեռնությունը շարունակելու է
17.10.2016 -
«Քաղաքացի դիտորդը» ներկայացրել է 116 բողոք
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, որի շրջանակներում դիտորդական առաքելություն էին իրականացնում «Թրանսփարենսի ինթերնեշնլն հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում », Գյումրու « Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հկ-ները, դիտարկել է թե’ սեպտեմբերի 18-ի, թե’ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունները: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ս.թ. սեպտեմբերի 18-ին իրականացրել են դիտորդական առաքելություն 16 համայնքների (Աշտարակ, Գորիս, Տեղ, Ծաղկահովիտ, Ապարան, Ջրառատ, Բյուրական, Արմավիր, Ազատամուտ, Աչաջուր, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Գանձաքար), իսկ հոկտեմբերի 2-ին՝ 18 համայնքների (Գյումրի, Վանաձոր,
05.10.2016 -
«Քաղաքացի դիտորդը» դիտարկում է Գյումրու ավագանու ընտրությունները
Հաշվարկ՝ 36/4 տեղամասում: https://web.facebook.com/257458717608803/videos/1253041081383890/?t=3 ___ Եվս մեկ դեպք, երբ քաղաքացին եկել է քվեարկելու, այնինչ իր փոխարեն արդեն ստորագրել են և քվեարկել: #ՏԻՄընտրություններ #Քաղաքացիդիտորդ #armlocalvote #CitizenObserver https://web.facebook.com/257458717608803/videos/1253020128052652/?t=3 ____ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ցավով հայտնում է, որ այսօր Գյումրու ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 34/53 ընտրատեղամասում կտրուկ վատացել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի դիտորդ Գուրգեն Կոստանյանի ինքնազգացողությունը: Նրան տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ցավակցում է Գ.Կոստանյանի ընտանիքին և հարազատներին: Մենք բարձր ենք գնահատում
05.10.2016 -
Հրայր Թովմասյանի դեմ հայցով գործի առաջին նիստը
Երեկ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում «Իրավունքի Եվրոպա միավորում» և «Ընդդեմ իրավական կամայականության» հկ-ներն ընդդեմ Հրայր Թովմասյանի գործով առաջին նիստը սկսեց նիստի տեսանկարահանման մասին վեճով: Երբ Լուսինե Հակոբյանը միջնորդեց դատարանին, որ «Իրավունքի Եվրոպա միավորում»-ի ներկայացուցիչը տեսանկարահանի նիստը, Հրայր Թովմասյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանն ասաց, որ եթե նիստն ամբողջության տեսանկարահանվեր, ինքը դեմ չէր լինի, սակայն այժմ դեմ է: Տիգրան Եգորյանի այն պնդմանը, որ այդ դեպքում իրենք կնկարահանեն ամբողջությամբ, Օրբելյանը երաշխիք ուզեց, որ տեսանյութն կտարածվի
28.09.2016 -
«Քաղաքացի դիտորդը» ներկայացրել է 105 բողոք
2016 թ. սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունների ընթացքում դիտորդություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների հայտնաբերած խախտումների վերաբերյալ նախաձեռնության իրավաբանական թիմը կազմել է թվով 105 բողոք, որից 6-ը` ուղղված թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, 2-ը` 41 ԸԸՀ-ին, 8-ը` թիվ 20 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, 4-ը` թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին և 85-ը` 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: Բողոքներից 22-ը վերաբերում են այլ անձի փոխարեն քվեարկության դեպքերին, 8-ը` տեղամասում կողմնակի անձանց ներկայությանը, 3-ը` մատյանի և կնիքի` տեղամասից դուրս բերելու դեպքերին,
20.09.2016 -
ԻԵՄ-ի ձևավորած պաշտպանության խմբի անդամ-փաստաբանները մասնակցել են «Սասնա Ծռերի» անդամների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների քննությանը
«Սասնա ծռերի» գործով 02.08.2016թ. ժամը 18:00-ից մինչև 03.08.2016թ. 06.00-ն ընկած ժամանակի միջակայքում քննվել են Արեգ և Սերգեյ Կյուրեղյանների, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գևորգ Իրիցյանի, Մարտիրոս Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Էդգար Սողոմոնյանի, Էդվարդ Գրիգորյանի, Արթուր Սարգսյանի ( հայտնի է որպես հաց բերողը) նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին` մինչդատական վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները: Նրանք բոլորը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235- րդ հոդվածի 3-րդ մասով: Դատարանը որոշում է կայացրել բոլորի
20.09.2016 -
Ձևավորվել է «Սասնա Ծռեր» խմբի անդամների՝ փաստաբաններից կազմված պաշտպանության խումբ
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ջանքերով ձևավորվել է «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանության խումբ, որը ստանձնել է խմբի անդամների իրավունքների պաշտպանությունը: Խմբի կազմում են փաստաբաններ Վահե Գրիգորյանը, Մուշեղ Շուշանյանը, Կարապետ Բադալյանը, Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը, Դավիթ Գյուրջյանը, Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Արա Զաքարյանը, Արայիկ Պապիկյանը, Մոնիկա Մարգարյանը և Լուսինե Մարտիրոսյանը: Խմբի` դեռևս պաշտպաններ չունեցող անդամների հարազատները կարող են դիմել պաշտպանության խմբին` զանգահարելով 099 588 576, 010 500 665 հեռախոսահամարներով:
02.08.2016 -
Իրավապահները խոչընդոտում են փաստաբանների աշխատանքը
«Իրավունքի Եվրոպա միավորում» իհկ-ի իրավաբաններ, փաստաբաններ Դավիթ Գյուրջյանը և Տիգրան Եգորյանը երեկ գիշեր բերման ենթարկված քաղաքացիներին իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով գնացել են ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին: Բերման ենթարկված քաղաքացիներ Գևորգ Վիրաբյանի, Հակոբ Մկրտչյանի, Մնացական Բալասանյանի հարազատները դիմում են գրել` լիազորելով փաստաբաններին ներկայացնել իրենց բարեկամների շահերը:Տեղեկանալով, որ վերոնշյալ քաղաքացիները գտնվում են ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի բաժնում, գնացել են այնտեղ և ներկայացնելով դիմումները` փորձել են ներս մտնել: Քննչական կոմիտեի աշխատակիցը դիմումները վերցնելով` հեռացել է, և քիչ անց վերադառնալով`
02.08.2016 -
ՍԴ-ն բավարարել է Վարտգեզ Գասպարիի դիմումը
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասը. Գասպարիի նկատմամբ կիրառված ակտը կվերանայվի Սահմանադրական դատարանն այսօր բավարարել է Վարտգեզ Գասպարիի դիմումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության պահանջներին հակասելու մասով: ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր է ճանաչվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասը` այն մասով, որով այն չի նախատեսում բաց թողած ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով
02.08.2016 -
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար
ՆԱՄԱԿ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ՊԱՐՈՆ ՆԻԼՍ ՄՈՒԻԺՆԻԿՍԻՆ 21.07.2016թ. Հարգելի պարոն Մուիժնիկս, Ս.թ. հուլիսի 17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ նույն օրը մի խումբ անձինք գրավել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը, ինչի արդյունքում պատանդ են վերցրել մի քանի ոստիկանի: Խումբը, որն իրեն կոչում է «Սասնա Ծռեր», առաջ է քաշել որոշ պահանջներ, որոնց թվին են պատկանում ներկայումս ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի հրաժարականը, «Նոր Հայաստան» շարժման
22.07.2016 -
«Քաղաքացի դիտորդը»՝ «Ազատության պաշտպան»
Երեկ` Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ժամանակ, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն արժանացավ «Ազատության պաշտպան» մրցանակին: Մրցանակը ստացան նախաձեռնության դիտորդներ Գոհար Աբրահամյանն ու Մուրադ Վարձելյանը: Մրցանակաբաշխությունն իրականացվում է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի, Եվրոպայի խորհրդի , Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի դեսպանատների կողմից: #Քաղաքացիդիտորդ #CitizenObserver #Ազատությանպաշտպան #FreedomDefender
24.06.2016 -
Տեղամասային հանձնաժողովի նախագահը մեղադրվում է քվեաթերթիկների լցոնում իրականացնելու մեջ
Այսօր հանրաքվեին առնչվող գործերից մեկով դատական նիստ կա: Հունիսի 17-ին` ժամը 14:00-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստ` 2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի 4/20 տեղամասում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ: Տեղամասում տեղի է ունեցել լցոնում. քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է, որ հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մոսինյանը լցոնել է 500 քվեաթերթիկ: Մոսինյանը մեղադրվում է քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված ընտրական փաստաթղթերում և արձանագրություններում ակնհայտ սխալ տվյալներ հաստատելու, ինչպես նաև այլ եղանակով
24.06.2016 -
«Էդ հանրային հսկիչն ի ՞նչ ա՝ ասեք՝ մենք էլ իմանանք»
Մայիսի 26-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ «Իրավունքի Եվրոպա միավորում» իհկ-ն ընդդեմ ՀՀ քննչական կոմիտեի գործով հերթական դատական նիստը: Այս անգամ նիստին բացի կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Հակոբյանից ներկայացել էր մի նոր ներկայացուցիչ ևս՝ Գրիգոր Սարգսյանը։ Դատական նիստին մասնակցում էին նաև քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի երկու անդամ։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախորդ դատական նիստի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Հակոբյանը հանդես էր եկել քննչական կոմիտեի տեսակետին հակասող կարծիքներով՝ նշելով, որ իր կարծիքով պահանջվող տեղեկատվությունը կարող
09.06.2016 -
Վ. Գասպարիի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել դադարեցնել քրեական հետապնդումը և կարճել թիվ 15804115 քրեական գործով վարույթը` հանցակազմի բացակայության պատճառով: Այս գործով քաղաքացի Վարդգես Գասպարին մեղադրվում էր հանրորեն վտանգավոր արարքների համար, մասնավորապես` այն բանի համար, որ նա իբր խոչընդոտել է 2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին և քաղաքացիների` հանրաքվեի իրավունքի ազատ իրացմանը: Հենց այս գործով էր Վ. Գասպարին հրաժարվել պատասխանել քննիչի հարցերին` հարցնելով, թե արդյոք նա մասնակցել է մարտի 1-ի սպանություններին: Ի
19.05.2016 -
Ուրիշի փոխարեն քվեարկելը` պետական կարևորության գործ
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն այսօր ևս մեկ արագացված դատաքննություն իրականացրեց` ուրիշի փոխարեն քվեարկած և դիտորդի գործողությունները խոչընդոտած հանձնաժողովի նախագահ Սերգեյ Ավագյանին դատապարտելով մեկ միլիոն դրամ տուգանքի, թեպետ մեղադրողը պահանջել էր մեկ միլիոն երկու հարյուր հազար դրամ տուգանք: Չնայած նրան, որ դիտորդ Գոհար Աբրահամյանի ներկայացուցիչներ Դավիթ Գյուրջյանը և Արա Կարագյոզյանը առարկեցին մեղադրյալի` արագ դատաքննություն անցկացնելու միջնորդությանը` դատավորն այնուամենայնիվ որոշեց անցկացնել արագացված դատաքննություն` անհիմն համարելով Դավիթ Գյուրջյանի ներկայացրած փաստարկները: Գյուրջյանի
17.05.2016 -
Հանրային պաշտպանը խոսքի ազատության իրավունքի դե՞մ
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Մարինե Թովմասյանն ընդդեմ Գևորգ Գրիգորյանի քաղաքացիական գործը: Հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը հայց է ներկայացրել ընդդեմ «Երիտասարդ բժիշկների ասոցացիա» հկ-ի նախագահ Գևորգ Գրիգորյանի` իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող արտահայտությունները հերքել պարտավորեցնելու պահանջով: Բանն այն է, որ «Ազատ գոտի» թոք շոուի ժամանակ Գևորգ Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ Մարինե Թովմասյանն, առանց բժշկական համապատասխան եզրակացության, հայտարարել, որ Շենգավիթ բժշկական կենտրոնը գործել է ոչ պատշաճ, ինչն, ըստ
05.05.2016 -
Լուսինե Հակոբյան. Պատասխանողները չեն հիմնավորել իրենց կողմից արված արատավորող արտահայտությունները
Մարտի 29-ին` ժամը 11-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (հասցեն՝քաղաք Երևան, Թբիլիսյան խճ. 3/9) տեղի ունեցավ դատական նիստ՝ Ելենա Օվսյաննիկովայի քաղաքացիական գործով: Գործը մտավ դատաքննության փուլ: Դատավորը արգելեց նիստի տեսաձայնագրումը Դատական նիստի սկզբում լրագրողները միջնորդեցին նիստը տեսաձայնագրելու մասին, սակայն դատարանը արգելեց` հաշվի առնելով այն, որ Պատասխանողները դեմ էին դրան: Այս որոշման կապակցությամբ Հայցվոր Ելենա Օվսյաննիկովայի փաստաբան Տիգրան Եգորյանը ներկայացրեց առարկություն՝ նշելով, որ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը դատարանին չի սահմանափակում թեկուզ կողմերից մեկի անհամաձայնության դեպքում թույլատրելտեսալուսանկարահանել: Փաստաբանը նշեց, որ դրա մասին է վկայում նաև դատական պրակտիկան: Դատարանն ընդունեց առարկությունները, սակայն այնուամենայնիվ թույլ չտվեց տեսաձայնագրել: Նիստի տեսաձայնագրմանը դեմ էին ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանը և Նարեկ Մալյանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը: Ոստիկանության ներկայացուցիչն իր դիրքորոշումը պատճառաբանեց նրանով, որ հարցը մի փոքր հասարակական հնչեղություն ունի, և պետք է արգելելտեսալուսանկարահանումը` հետագայում այդ տեսանյութերի տարածումից`
06.04.2016 -
Վ․ Գասպարիի փաստաբանները կասկածի տակ են դնում դատավորի հոգեկան առողջությունը
Վ. Գասպարիի փաստաբանները կասկածի տակ են դնում դատավորի հոգեկան առողջությունը Այսօր` մարտի 22-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ԵՇԴ 0125/01/14 քրեական գործով նիստը, որում որպես ամբաստանյալ հանդես է գալիս Վարտգեզ Գասպարին: Վերջինս մեղադրվում է ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանին և ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: Նիստի ընթացքում Գասպարիի պաշտպանները ներկայացրին միջնորդություն դատավոր Նելլի Բաղդասարյանին ինքնաբացարկ հայտնելու մասին: Ներկայացված միջնորդության մեջ Վ. Գասպարիի պաշտպանները
24.03.2016 -
Վարտգեզ Գասպարիին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու որոշման դեմ ներկայացված բողոքը բավարարվել է
Սույն թվականի փետրվարի 8-ին քննիչ Լ.Մելքոնյանը հանրաքվեին առնչնվող թիվ 15804115 քրեական գործով որոշում էր կայացրել Վարտգեզ Գասպարիի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ` որպես հիմնավորում նշելով այն, որ 01.02.2016թ. հարցաքննության ժամանակ Վ. Գասպարին հրաժարվել է ցուցմունք տալ և քննիչից պահանջել է հավաստել, որ վերջինս որևէ կերպ չի մասնակցել 2008 թվականին կայացած նախագահական ընտրություններին հաջորդող հայտնի մարտիմեկյան իրադարձություններին, որոնց ընթացքում առնվազն 10 մարդ է զոհվել, ինչպես նաև դրանից հետո ընդդիմադիր քաղաքական ուժերի և նրանց հետևորդների նկատմամբ վերջիններիս
14.03.2016 -
Վարդգես Գասպարիի պաշտպանների ներկայացրած բողոքը` թիվ 15080115 քրեական գործով
ՀՀ գլխավոր դատախազություն Հասցե` ք.Երևան, Վ.Սարգսյան 5 Պատճենը` բողոքարկվող որոշումը կայացրած ՀՀ ՀՔԾ քննիչ` Լ.Մելքոնյանին Թիվ 15080115 քրեական գործով մեղադրյալ Վարդգես Գասպարիի պաշտպաններ` Տիգրան Եգորյանից և Դավիթ Գյուրջյանից Հասցե` ք.Երևան, Բուզանդի 101, բն. 4 02.03.2016թ. Բ Ո Ղ Ո Ք (թիվ 15080115 քրեական գործով Վ.Գասպարիի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին որոշման դեմ) Սույն թվականի փետրվարի 8-ին քննիչ Լ.Մելքոնյանը որոշում է կայացրել պարոն Վ.Գասպարիին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու մասին, որը մեզ (պաշտպանական կողմին) հանձնվել է 24.02.2016թ.: Որպես որոշման պատճառ և հիմնավորում է նշվել քննիչի կողմից այն, որ պարոն Վ.Գասպարին, 01.02.2016թ. իրեն մեղադրանք
14.03.2016 -
Դատավորը խոչընդոտում է նիստի բնականոն ընթացքը
Փետրվարի 29-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ԵՇԴ 0125/01/14 քրեական գործով դատավարությունը, որով Վարտգեզ Գասպարին մեղադրվում է վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանին, ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: Հիշեցնենք, որ այս գործով Գասպարիի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Փետրվարի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց կալանավորման մասին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, և Գասպարին հայտնվեց ազատության մեջ: Գասպարին ներկայացրեց կալանավայրում տեղի ունեցածը Դատական նիստի սկզբում
14.03.2016 -
Վարդգես Գասպարիի ձեռագրի վերծանումը
Դատահոգեբուժականն փորձաքննության կատարման նպատակով «Նորքի» հոգեբուժարան տեղափոխված Վ.Գասպարիի կողմից փաստաբաններին փոխանցված ձեռագրի վերծանումը Կալանավորումը իմ նկատմամբ իրականացվել է իմ քաղաքացիական դիրքորոշումը և վերաբերմունքը դատարանի ծայրից ծայր անօրինական գործողությունների դեմ` փոխելու համար: Կարելի է արձանագրել, որ գոնե մասամբ հաջողվել է դա, քանի որ ի սկզբանե կալանավորումը ենթադրում է ոչ միայն ազատազրկում, այլև՝ օրենքի ու օրինականության իսպառ բացակայություն, և կալանավայրի չգրված օրենքների համապարփակ կիրառում մասնավորապես նաև իմ նկատմամբ: Եթե Նուբարաշեն փոխադրվելու առաջին և երկրորդ օրերին ԱԺ-ի պատգամավորների
25.02.2016 -
Տիգրան Եգորյանին թույլ չեն տալիս հանդիպել Վարտգեզ Գասպարիին
Այսօր, 25.02.2016-ին, ես` փաստաբան Տիգրան Եգորյանս, այցելել եմ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող իմ վստահորդ Վարտգեզ Գասպարիին, սակայն ինձ թույլ չեն տվել տեսակցել Վ. Գասպարիին` հղում կատարելով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելիկ Բաղդասարյանի գրությանը, որով վերջինս հայտնել է, որ վարույթից հեռացված ենք ես` փաստաբան Տիգրան Եգորյանս, և փաստաբան Լուսինե Հակոբյանը, իսկ Գասպարիի պաշտպան է միայն Դավիթ Գյուրջյանը: Նելիկ Բաղդասարյանի` փաստաբաններին վարույթից հեռացված համարելու որոշումը ապօրինի է, քանի որ Գասպարին ողջ վարույթի ընթացքում չի
25.02.2016 -
Վարտգեզ Գասպարիի կինը դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոցառումներ կիրառելու խնդրանքով
Վարտգեզ Գասպարիի կինը դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոցառումներ կիրառելու խնդրանքով Երեկ, 2016թ. փետրվարի 24-ին, Անահիտ Այվազին՝ կալանավորված քաղաքացիական ակտիվիստ Վարտգեզ Գասպարիի կինը, դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոցառումներ կիրառելու, մասնավորապես՝ ՀՀ կառավարությունից Գասպարիի անվտանգության և ապահովության համար բոլոր անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը պահանջելու խնդրանքով: Վ. Գասպարին կալանավորվել է 2016թ. փետրվարի 19-ին, փետրվարի 22-ին տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 20, ավելի ուշ՝ թիվ 7 խուց,
25.02.2016 -
Պաշտոնյաների ընտրության գործընթացը՝ գաղտնիք
Արդեն տևական ժամանակ է, ինչ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը պետական պաշտոնյաների նկատմամբ հանրային վերահսկողության ծրագրի շրջանակներում դիտարկում է պետական տարբեր կառույցներում պաշտոնյաների ընտրության և նշանակման մրցույթները: Նմանատիպ մրցույթների դիտարկումը կարևոր է հատկապես պաշտոնյաների այդ գործընթացի օբյեկտիվությունը վերահսկելու նպատակով: Հկ-ի՝ մրցույթները դիտարկելու փորձը, սակայն, առանց խոչընդոտների չի ընթանում: Դեպքերի մեծ մասում կա՛մ պետական մարմինները հրաժարվում են թույլ տալ դիտարկել մրցույթը, կամ էլ հետագայում հրաժարվում են տրամադրել մրցույթի վերաբերյալ պահանջված տեղեկատվությունը: Այս իրողությունների վերաբերյալ «Իրավունքի Եվրոպա
03.02.2016 -
Օվսյաննիկովայի գործով դատավարությունը մեկնարկեց
Այսօր, ժամը 14:30-ին՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց Ելենա Օվսյաննիկովայի կողմից ՀՀ ոստիկանության, ոստիկանության 2 բարձրաստիճան պաշտոնյաների և պատգամավոր Էդմոն Մարուքյանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցով դատավարությունը: Օվսյանիկովան ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանից, ոստիկանության պետի խորհրդական Նարեկ Մալյանից և պատգամավոր Էդմոն Մարուքյանից պահանջում է իր պատիվն, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող տեղեկությունների հերքում և փոխհատուցում՝ 7,000,000 դրամի չափով, որոնցից 2-ական միլիոն դրամի չափով՝ ոստիկանությունից և դրա բարձրաստիճան պաշտոնյաներից և մեկ
03.02.2016 -
«Քաղաքացի դիտորդի» մասնակից կազմակերպությունները միջնորդում են ԿԸՀ-ին
ՀՀ Հանրաքվեի Կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին Հասցե`ք. Երևան, Գ. Քոչարի փ. 21 ա շենք Դիմումատուներ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ Ծանուցման հասցե` Էլ փոստ europeinlaw@gmail.com Հասցե՝ ք. Երևան, Բյուզանդի 101, բն 4, Հեռախոս 010 500665, 099 588576, 094 991334 Միջնորդություն Հարգելի պարոն Մուկուչյան, 2015թ. սահմանադրական հանրաքվեի վերահսկողությանը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակում մասնակցել են հետևյալ կազմակերպությունները. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ (ԹԻՀԿ), Իրավունքի Եվրոպա
11.12.2015 -
«Քաղաքացի դիտորդի» անդամ կազմակերպությունների դիմումը ԿԸՀ-ին
Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Պարոն Տիգրան Մուկուչյանին Դիմումատուներ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ Ծանուցման հասցե՝ էլ. Փոստի հասցե՝ europeinlaw@gmail.com Հասցե` ք. Երևան, 101 Բյուզանդի փողոց, բն. 4 Հեռ.՝ 094991 334, 099 588576, 010 500665, Դիմում/Բողոք 11.12.2015թ. Հարգելի պարոն Մուկուչյան, Հիշյալ կազմակերպությունների դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների լրագրողների իրավունքների խախտումները դրսևորվել են տեղամասային հանձնաժողովների հետևյալ գործողություններով (անգործությամբ). Թիվ 1/23, 2/15, 2/37, 3/7, 11/22, 12/20,
11.12.2015 -
Օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ
ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին Դիմումատուներ/Բողոքաբերներ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ Ծանուցման հասցե` Էլ փոստ europeinlaw@gmail.com Հասցե ք. Երևան, Բյուզանդի 101, բն 4, Հեռախոս 010 500665, 099 588576, 094 991334 11-ը դեկտեմբեր 2015թ. Դիմում/Բողոք 2015թ. սահմանադրական հանրաքվեի վերահսկողությանը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակում մասնակցել են հետևյալ կազմակերպությունները. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ (ԹԻՀԿ), Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ (ԻԵՄ ՀԿ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի
11.12.2015 -
Սեյրան Օհանյանի կինն ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի․Ս. Սիմոնյանի ներկայացուցիչները հրապարակեցին իրենց առարկությունըհայցի կապակցությամբ
Այսօր, նոյեմբերի 9-ին, ժամը՝ 15:00-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկին Ռուզաննա Խաչատրյանի կողմից «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի և լրագրող Սյուզան Սիմոնյանի դեմ հարուցված քաղաքացիական հայցով դատաքննությունը: Նիստին լրագրող Սյուզան Սիմոնյանի ներկայացուցիչները հանդես եկան հայցն ամբողջությամբ մերժող առարկությամբ: Ներկայացնելով հայցադիմումի վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ լրագրողի ներկայցուցիչները, նախևառաջ, ընդգծեցին, որ հայցվորի պահանջը ճիշտ չի ներկայացված, քանի որ վերջինս լրատվամիջոցից պահանջում է հերքել հետևյալ պարբերությունը. «Որոշ լրատվամիջոցներ խորացան նախարարի եւ
27.11.2015 -
Ինչո՞ւ էր ոստիկանությանը ձեռնտու սադրել Օվսյաննիկովային
2015թ. էլեկտրականացած ամռանը Ելենա Օվսյաննիկովան շատերի պես չի ենթարկվել ոստիկանության կողմից ֆիզիկական բռնությունների, սակայն տուժել է ոչ պակաս, քան այդ օրը բռնության ենթարկվածները: Օվսյանիկովան ոստիկանությունից և մի քանի պաշտոնյաներից պահանջում է իր պատիվն, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող տեղեկությունների հերքում և փոխհատուցում՝ 7,000,000 դրամի չափով: Նախնական դատական նիստը նշանակված էր 16.10.2015թ., ժամը 14:30-ին՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Օվսաննիկովան ՌԴ քաղաքացի է, ով ամուսնու՝ Հարություն Մուրադյանի հետ Երևան է տեղափոխվել մի քանի
26.10.2015 -
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. դիմումների ընդունման նոր վերջնաժամկետ
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կոչը Հարգելի՛ քաղաքացիներ, Ս.թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որով նախատեսվում է ամբողջությամբ փոխել Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությունը, բացառությամբ երկու հոդվածի: Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները մշտապես ուղեկցվում են կոպիտ խախտումներով, որոնք ոտնահարում են քաղաքացիների ազատ կամարտահայտման ու հավասար ընտրական իրավունքը և արգելակում ժողովրդի իշխանության լիարժեք իրացումը: Վերջին տարիներին հատկապես ակտիվորեն սկսել է օգտագործվել Հայաստանից բացակայող քաղաքացիների հաշվին՝ մասնակցության թվի և ընտրությունների արդյունքների կեղծման գործիքը: Հաշվի առնելով սահմանադրության կարևորությունը պետականության
26.10.2015 -
ՍԴ-ն բավարարեց Ilur. am-ի դիմումը` հաստատելով տեղեկատվության աղբյուրի գաղտնիության կարևորությունը
2015 թ. հոկտեմբերի 20-ին, ՀՀ սահմանադրական դատարանը քննել է «ilur.am» լրատվական կայքի հիմնադիր «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի բողոքը, որով վիճարկվում էր այն դրույթների սահմանադրականությունը, որոնց հիման վրա ՀՀ առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանները պարտավորեցրել են «ilur.am» լրատվական կայքին բացահայտել իր տեղեկատվության աղբյուրը: Խոսքը մասնավորապես «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 279-րդ հոդվածի, 16-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ պարբերության
22.10.2015 -
Ելենա Օվսյաննիկովայի գործով դատավարությունը մեկնարկել է
Այսօր, ժամը 14:30-ին՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց Ելենա Օվսյաննիկովայի կողմից ՀՀ ոստիկանության, ոստիկանության 2 բարձրաստիճան պաշտոնյաների և պատգամավոր Էդմոն Մարուքյանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցով դատավարությունը: Օվսյանիկովան ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանից, ոստիկանության պետի խորհրդական Նարեկ Մալյանից և պատգամավոր Էդմոն Մարուքյանից պահանջում է իր պատիվն, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող տեղեկությունների հերքում և փոխհատուցում՝ 7,000,000 դրամի չափով, որոնցից 2-ական միլիոն դրամի չափով՝ ոստիկանությունից և դրա բարձրաստիճան պաշտոնյաներից և մեկ
22.10.2015 -
Դատավորի որոշումը սահմանափակում է Եղիա Ներսիսյանի դատական պաշտպանության իրավունքը
Սույն թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ Վարչական դատարանում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանությունն ընդդեմ Եղիա Ներսեսյանի գործով հերթական դատական նիստը: ՀՀ ոստիկանությունը դիմել էր Վարչական դատարան՝ Եղիա Ներսեսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Հայցը վերաբերում է Կոմիտաս 5-ի շենքի շինարարության դեմ 2013 թ. օգոստոսի 24-ին տեղի ունեցած բողոքի ակցիային, որի ընթացքում, ըստ ոստիկանության վարկածի, Եղիա Ներսեսյանը փակել է փողոցը, խոչընդոտել երթեկությունը և, չենթարկվելով երթևեկելի գոտուց դուրս գալու ոստիկանության պահանջին, բերման ենթարկվել ոստիկանություն: Հիշեցնենք, որ Եղիա Ներսեսյանը դիմել էր
20.10.2015 -
Իրավաբանի նկատմամբ դահլիճից հեռացնելու վերաբերյալ սանկցիա կիրառվեց նրա` արդեն դրսում լինելուց հետո
Հոկտեմբերի 7-ին ՀՀ վարչական դատարանը Վարտգեզ Գասպարիի դեմ ՀՀ ոստիկանության կողմից բերված հայցի քննության ժամանակ պատասխանողի նկատմամբ կիրառեց միանգամից երկու սանկցիա, առաջինն այն բանի համար, որ Գասպարին իր հայտարարության մեջ նշել է ՄԻԵԴ-ի կողմից Հայատաստանի դեմ մեծ քանակությամբ բողոքներ բավարարելու հանգամանքը որպես՝ դատարանի համար անպատվաբեր փաստ: — Ձեզ պատիվ չի բերում այն հանգամանքը, — ասել է Գասպարին դատարանին՝ ի նկատի ունենալով դատական համակարգի անհուսալի վիճակը, — որ ՄԻԵԴ-ում վիճարկված ՀՀ դատարանների 52 վճիռներից 47-ը անվավեր
08.10.2015 -
Բերման է ենթարկվել «Իրավունքի Եվրոպայի» ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը
Քիչ առաջ Տիգրան Եգորյանը Իրավաբան.նեթին հեռախոսով հայտնել է հետևյալը. «Նախ բախում չի եղել, բոլորը հանգիստ կանգնած էին, երբ ոստիկանները մտան մայթ ու սկսեցին մարդկանց ձերբակալել: Անսպասելի էր, ինձ էլ գրկեցին, տարան-գցեցին մեքենան՝ առանց որևէ բացատրության, պատճառաբանության»: Ըստ Իրավաբան.նեթի ոստիկանության ներկայացուցիչը, ով ներկայացել է որպես մայոր Կարապետյան, Եգորյանին հայտնել է, որ ցուցարարները բերման են ենթարկվել երթևեկությանը խոչընդոտելու համար: Սակայն 1in.am կայքի ուղիղ հեռարձակվող տեսանյութից հստակ երևում էր, որ բերման էին ենթարկվում մայթին կանգնած ցուցարարները: Տիգրան Եգորյանը նույնպես
05.10.2015 -
ՀՀ վարչական դատարանը ճանաչել է «առավել ագրեսիվ երիտասարդի» հավաքների ազատության իրավունքի խախտումը
2015թ. հուլիսի 30-ին կայացրած վճռով ՀՀ վարչական դատարանը մերժեց ՀՀ ոստիկանության՝ Լևոն Բարսեղյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցը՝ հաստատելով քաղաքացու խաղաղ հավաքների և ցույցների մասնակցելու իրավունքը: Այս գործով Լ. Բարսեղյանի ներկայացուցիչն էր իրավաբան Արտակ Զեյնալյանը: «Ավելի ագրեսիվ երիտասարդը» չի կատարել ոստիկանի օրինական (թեև անորոշ մնացած) պահանջը, ուստի, ՀՀ ոստիկանությունը դատարանից պահանջում է վերջինիս ենթարկել վարչական պատասխանատվության. մոտավորապես այսպիսի բառերով կարելի է բնորոշել 2013թ. դեկտեմբերի 2-ին Պուտինի` Երևան կատարած այցի կապակցությամբ բողոքի ցույցին մասնակցած Լևոն Բարսեղյանի
02.10.2015 -
Պաշտպանության նախարարի կնոջ գործով ապացուցման ենթակա փաստերի շրջանակն ընդլայնվեց` պատասխանող լրագրողի պահանջով
Սեպտեմբերի 29-ին, ժամը՝ 15:30-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկին Ռուզաննա Խաչատրյանի կողմից «Հրապարակ» օրաթերթի և լրագրող Սյուզան Սիմոնյանի դեմ բերված քաղաքացիական հայցով նախնական դատական նիստի ժամանակ ապացուցման ենթակա փաստերի շրջանակն ընդլայնվեց պատասխանող Սյուզան Սիմոնյանի ներկայացուցիչների պահանջով, իսկ դրանց ապացուցման բեռը դրվեց հենց պատասխանողի վրա: Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ որոշումը դատարանը կողմերին էր ուղարկել ավելի վաղ: Նիստի ժամանակ Սյուզան
02.10.2015 -
«Հանրությունն ուզում է իմանալ». կողմերը ներկայացրեցինիրենց դիրքորոշումներն ապացուցման համար էական նշանակություն ունեցող փաստերի առնչությամբ
Սեպտեմբերի 4-ին, ժամը՝ 15:30-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկին Ռուզաննա Խաչատրյանի կողմից «Հրապարակ» օրաթերթի և լրագրող Սյուզան Սիմոնյանի դեմ բերված քաղաքացիական հայցով նախնական դատական նիստը, որի ժամանակ կողմերը ներկայացրեցին իրենց դիրքորոշումները կապված գործով ապացուցման համար էական նշանակություն ունեցող փաստերի շրջանակի հետ: Ըստ Ռուզաննա Խաչատրյանի ներկայացուցչի ապացուցման համար էական նշանակություն ունեցող փաստեր են «Հրապարակ» օրաթերթի 2015թ. մայիսի 21-ի համարում հրապարակված «Հանրություն ուզում է իմանալ» հոդվածի
04.09.2015 -
«Հանրությունն ուզում է իմանալ». կորոշվի «Հրապարակի» գործով ապացուցողական նշանակություն ունեցող փաստերի շրջանակը
Սեպտեմբերի 4-ին, ժամը՝ 15:30-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ դատարանում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկին Ռուզաննա Խաչատրյանի կողմից «Հրապարակ» օրաթերթի և լրագրող Սյուզան Սիմոնյանի դեմ բերված քաղաքացիական հայցով նախնական դատական նիստը, որի ժամանակ որոշվելու է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի շրջանակը: «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբանները այս գործով պատասխանող «Հրապարակի» լրագրող Սյուզան Սիմոնյանի ներկայացուցիչներն են: Հիշեցնենք, որ 2015թ. մայիսի 21-ին «Հրապարակը» «Հանրությունն ուզում է իմանալ» վերտառությամբ հոդված էր հրապարակել
03.09.2015 -
Որքա՞ն մոտ կարելիէ կանգնել ուղեգորգին. ՀՀ վարչական դատարանըճանաչում է հավաքների ազատության իրավունքի կարևորությունը Արա Նեդոլյանի գործով
2015թ. ապրիլի 7-ին ՀՀ վարչական դատարանը կայացրել էր վճիռ՝ մերժելով 2014թ. հունվարի 28-ին Ազատության հրապարակում բողոքի ակցիայի իրականացման արդյունքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի կենտրոնականի բաժանմունք բերման ենթարկված երեք անձանցից մեկի՝ Արա Նեդոլյանի դեմ ոստիկանության կողմից ներկայացված հայցը՝ վերջինիս պատասխանատվության ենթարկելու պահանջով: Դատարանը մասնակիորեն բավարարել է հակընդդեմ հայցը, որով քաղաքացին պահանջում էր դատարանից ճանաչել իր մի շարք իրավունքների խախտման փաստը և ոստիկանության գործողությունների ոչ իրավաչափությունը: Միևնույն ժամանակ ուշագրավ է այն, որ վարչական դատարանում դեռևս քննության ընթացքում են
27.08.2015 -
«Ի լուր էյ էմը» ՄԻԵԴ-ում
Ilur.am կայքի ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած բողոքը ընդունվել է վարույթ: Այս բողոքով լրատվամիջոցը վիճարկվում է այն դրույթի սահմանադրականությունը, որի հիման ՀՀ դատարանները պարտադրել են Ilur.am-ին բացահայտել իր հրապարակման աղբյուրը: Բողոքը քննվելու է գրավոր ընթացակարգով «Հրապարակ» օրաթերթի կողմից նույն հարցով ներկայացված դիմումի հետ միասին՝ ս.թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 10.00-ին: 2015թ. հուլիսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից տարածված հայտարարության մեջ նշվել է ilur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի դեմ հարուցված քրեական գործի կարճման մասին: Քրեական գործը հարուցվել էր
27.08.2015 -
2015թ. փետրվարին տեղի ունեցած ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրության վերաբերյալ զեկույցի եզրափակիչ մասը
՛՛Սույն Զեկույցով, ամփոփելով 2015թ. ընթացքում հայտարարված Մրցույթի արդյունքները, դիտորդներն արձանագրում են, որ. Այն որևէ դեպքում չի կարող համարվել թափանցիկ՝ հաշվի առնելով սույն Զեկույցում շարադրված դիտարկումները: Հանձնաժողովի կողմից կազմակերպված և ուղղորդված կերպով հանրությունից թաքցվել են բոլոր հավակնորդների և, հատկապես, Թեկնածուների վերաբերյալ` հանրային շահի կենտրոնում գտնվող տեղեկություններ՝ Սահմանադրության 27-րդ և ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածների կոպիտ խախտմամբ: Նման տեղեկատվության թաքուն և գաղտնի բնույթը մի կողմից ամրապնդել է հանրության կասկածներն առ այն, որ սույն Մրցույթը հրավիրելու պատճառը ԵԽԽՎ և ԵԽՆԿ
22.07.2015 -
ԻԵՄ-ն ընդդեմ պետական մարմինների. առաջին դատական ակտն արդեն ընդունված է
«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից վարչական տարբեր մարմինների դեմ ներկայացված հայցերն արդեն սկսել են հանգուցալուծում ստանալ: 2015թ. հուլիսի 20-ին ՀՀ վարչական դատարանը մասնակի բավարարել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից անցած տարվա վերջին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի դեմ ներկայացրած հայցը՝ վերահաստատելով ՀՀ քաղաքացու հանրային մարմնի նկատմամբ սահմանադրությամբ ամրագրված հասարակական վերահսկողություն իրականացնելու իրավունքը: ԻԵՄ-ի կողմից ընդդեմ վարչական մարմինների ներկայացված հայցերի շարքում են ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ արդարադատության խորհրդի, ՀՀ դատախազության, ՀՀ արդարադատության նախարարորթյան ու
22.07.2015 -
«Իրավունքի Եվրոպա միավորումը» հետաքրքիր բացահայտումներ է խոստանում
2014թ. թվականի սեպտեմբեր ամսից սկսած` «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ն իրականացրել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրության երկու մրցույթների, ինչպես նաև՝ ՀՀ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար մրցույթների անցկացման նկատմամբ դիտորդություն: Ծրագիրն ուղղված էր այս ոլորտում առկա խնդիրների և բացերի հայտնաբերմանն ու վերհանմանը, ինչպես նաև հետագայում ոլորտի բարեփոխման նպատակով օրենսդրական մակարդակով անհրաժեշտ փոփոխությունների առաջարկմանը: ՄԻԵԴ դատավորի երկու մրցույթները հասարակական մեծ հնչեղություն ունեցան, մինչդեռ քաղաքացիական ծառայողների մրցույթների վերաբերյալ հրապարակումներ մամուլում դեռևս տեղ չեն գտել: Խոստանում ենք հետաքրքիր բացահայտումներ: Ցանկացողներին
14.04.2015 -
Ահազանգ փաստաբանի գործունեության խոչընդոտման վերաբերյալ
Երեկ՝ ժամը 18:40-ին, փաստաբան Տիգրան Եգորյանին չթույլատրեցին մուտք գործել ՀՀ քննչական կոմիտե՝ մասնակցելու առավոտյան բերման ենթարկված “Հիմնադիր խորհրդարանի” անդամ Արամ Հակոբյանի նկատմամբ կատարվող քննչական գործողություններին: Քննչական մարմնի կողմից մերժման համար ներկայացված պատճառաբանությունը աշխատանքային օրվա արդեն ավարտված լինելն էր: Փաստաբանին խորհուրդ էին տվել վերադառնալ հաջորդ օրը: Արամ Հակոբյանի դուստրը նախօրեին Աղվան Հովսեփյանի անունով դիմում էր ներկայացրել Քննչական կոմիտե՝ պահանջելով “Իրավունքի Եվրոպա միավորում” իրավապաշտպան հասարակական կազմակերպության (այսուհետ` ԻԵՄ) անդամ փաստաբաններ Լուսինե Հակոբյանին և Տիգրան Եգորյանին ճանաչել որպես
14.04.2015 -
Իրավունքի Եվրոպա միավորումը դատապարտում է ՀՀ ոստիկանության ապօրինի գործելաոճը
Այսօր առավոտյան, ժամը 7.50-ից “Իրավունքի Եվրոպա միավորում” իրավապաշտպան հասարակական կազմակերպության (այսուհետ` ԻԵՄ) փաստաբանները շարունակաբար ահազանգեր են ստանում այն մասին, որ ՀՀ ոստիկանության տարբեր ներկայացուցիչներ մուտք են գործել ՀՀ քաղաքացիների բնակարաններ որոշակի օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնելու պատճառաբանությամբ: Այդ գործողություններն ուղեկցվել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներով: Մասնավորապես` բնակարանի խուզարկություն իրականացնելու պատճառաբանությամբ ՀՀ ոստիկանության 15 ներկայացուցիչներ մուտք են գործել Հիմնադիր խորհրդարանի անդամ Արամ Հակոբյանի բնակարանը, որը գտնվում է Ղուկասյան 15Ա հասցեում (ք. Գյումրի), առգրավել են նրա և նրա ընտանիքի անդամների
07.04.2015 -
ԻԵՄ-ը դատապարտում է ՀՀ ոստիկանության անգործությունը
“Իրավունքի Եվրոպա միավորումը” դատապարտում է հանցագործության բացահայտմանն ուղղությամբ` ՀՀոստիկանության դրսևորած անգործությունը 22.03,2015թ. Սույն թվականի մարտի 13-ին, 19:00-20:00 միջակայքում անհայտ անձինք աշխատակիցների բացակայության ժամանակ մուտք են գործել “Իրավունքի Եվրոպա միավորում” հասարակական կազմակերպության գրասենյակ և, վերցրելով գրասեղաններին տեղադրված երկու նոութբուք համակարգիչները, հեռացել են: Կազմակերպության անդամները հանցագործության մասին հաղորդումը ոստիկանություն են ներկայացրել հաջորդ օրը՝ մարտի 14-ին, ժամը 16:00-ին, համակարգիչների կորուստը նկատելուց անմիջապես հետո: Սակայն ԻԵՄ-ի գրասենյակ ժամանած ոստիկանները գործել են ոչ արդյունավետ. մատնահետքերը վերցվել են միայն կազմակերպության անդամների կողմից պահանջ ներկայացնելուց հետո, իսկ շրջակայքում տեղակայված տեսախցիկների տեսագրությունները ոստիկանության
23.03.2015 -
Ի պատասխան ԻՊԱՍ-ի ապատեղեկատվությա
ԻՊԱՍ-ի տարածած ապատեղեկատվության կապակցությամբ «Իրավունքի Եվրոպա միավորման» հայտարարությունը Սույն թվականի մարտի 9-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ն իր կայքի և գործընկերային ցանցի միջոցով տարածել է տեղեկատվություն, որով փորձ է արվում ստեղծել պատրանք, թե իբր այս կազմակերպությունը հանդիսանում է «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության գործընկերը այսպես կոչված՝ «Իրավական աջակցություն ակտիվիստներին» ծրագրի շրջանակներում: Սույնով տեղեկացնում ենք, որ 2013թ. ի վեր «Իրավունքի Եվրոպա միավորումը» ո′չ նշված և ո′չ էլ իր որևէ այլ ծրագրի շրջանակներում վերոհիշյալ կազմակերպության հետ համագործակցության պայմանագիր կամ հուշագիր
23.03.2015 -
Դիտորդների և լրատվամիջոցների 2015թ. փետրվարի 25-ի հայտարարությունը ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի փաստաթղթերը դիտարկելու արգելքի վերաբերյալ
Ս.թ. փետրվարի 17-ին ավարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը: 2015թ. փետրվարի 16-ին «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն (այսուհետ` ԻԵՄ) գրավոր դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն (այսուհետ` նախարարություն), որը պատասխանատու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցույթային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործունեության կազմակերպման համար՝ խնդրելով հնարավորություն ընձեռել ՄԻԵԴ-ի դատավորի թեկնածուների մրցույթին ներկայացրած հայտերին և հավակնորդների փաստաթղթերին ծանոթանալու
23.03.2015 -
Բաց նամակ ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին
Ս.թ. փետրվարի 16-ին «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն (այսուհետ` նաև ԻԵՄ) դիմել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին (այսուհետ` նաև ՄԻՊ) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովից (այսուհետ` հանձնաժողով) ինքնաբացարկ հայտնելու առաջարկով (http://ela.am/index.php?route=news%2Farticle&news_id=17#.VO3RrfmUfzE): Դիմումում, մասնավորապես, թվարկված էին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության 2014թ. մրցույթի ընթացքում ԻԵՄ-ի կողմից ՄԻՊ-ին ներկայացված դիմումները, որոնք, բացառությամբ մեկի, մնացել են անպատասխան, իսկ այդ մեկի պատասխանն էլ
23.03.2015 -
2015թ. փետրվարին տեղի ունեցած ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրության վերաբերյալ զեկույցի եզրափակիչ մասը
՛՛Սույն Զեկույցով, ամփոփելով 2015թ. ընթացքում հայտարարված Մրցույթի արդյունքները, դիտորդներն արձանագրում են, որ. Այն որևէ դեպքում չի կարող համարվել թափանցիկ՝ հաշվի առնելով սույն Զեկույցում շարադրված դիտարկումները: Հանձնաժողովի կողմից կազմակերպված և ուղղորդված կերպով հանրությունից թաքցվել են բոլոր հավակնորդների և, հատկապես, Թեկնածուների վերաբերյալ` հանրային շահի կենտրոնում գտնվող տեղեկություններ՝ Սահմանադրության 27-րդ և ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածների կոպիտ խախտմամբ: Նման տեղեկատվության թաքուն և գաղտնի բնույթը մի կողմից ամրապնդել է հանրության կասկածներն առ այն, որ սույն Մրցույթը հրավիրելու պատճառը ԵԽԽՎ և ԵԽՆԿ
25.02.2015 -
Ինքնաբացարկի միջնորդություն ուղղված ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պրն. Կարեն Անդրեասյանին Հասցե՝ Պուշկինի փ. 54, Երևան 0002 «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանից Հասցե` Նալբանդյան 5, 206 սենյակ, Երևան 0010 Հեռ. 010 588 576,099 588-576, 091 588576 Հարգելի պարոն Անդրեասյան, «Իրավունքի Եվրոպա Միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (այսուհետ նաև «ԻԵՄ» ՀԿ) 2014թ. սեպտեմբեր ամսիսկզբից դիտորդություն է իրականացնում ՀՀ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթների, դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման քննությունների, դատախազների թեկնածությունների
19.02.2015 -
ԵԽԽՎ-ի խորհրդատվական մարմինը կիսում է «Իրավունքի Եվրոպա միավորման» կարծիքը
«Եվրոպայի խորհրդի կողմից սահմանված ընթացակարգերի շրջանակում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ստացել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի կարծիքը, որից հետևում է, որ ցուցակում ընդգրկված տարբեր սեռերի թեկնածուները պետք է հավասարապես և ամբողջովին համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի բոլոր պահանջներին, այդ թվում՝ ճանաչված իրազեկ իրավագետ լինելու չափանիշին»,- ասվում է Սերժի հրամանագրում: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. հրամանագրի օրը, կարծում ենք, հատուկ է ընտրված. բոլորը
13.01.2015 -
ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրության մրցույթում արվեց ամեն հնարավորը, որպեսզի հավակնորդ Արմեն Հարությունյանը ԵԽԽՎ-ում մրցակից չունեն
Դեռևս ս.թ. սեպտեմբերի 30-ին մի խումբ հասարակական գործիչներ և կազմակերպություններ, այդ թվում` «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը, իրենց մտահոգությունն էին բարձրաձայնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (այսուհետ` ՄԻԵԴ) Հայաստանի դատավորի ընտրության մրցույթի փաստաթղթային փուլում Հանձնաժողովի ոչ թափանցիկ և ոչ հրապարակային գործելաոճի կապակցությամբ: Ս.թ. հոկտեմբերի 4-ին ԻԵՄ-ը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, ինչպես նաև առանձին հայտարարությամբ բարձրաձայնել էր փաստաթղթերի ստուգման փուլում տեղ գտած խախտումների մասին,մասնավորապես` ընդգծելով երեք հավակնորդների` նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի, դատավորներ Նորա Կարապետյանի և Արայիկ Մելքումյանի
13.01.2015 -
Քաղաքացիական ակտիվիզմի համար վճարված ավելի բարձր գին
Եթե ուշադրությամբ հետևում եք Հայաստանում սոցիալ-քաղաքական զարգացումներին, ապա անպայման նկատած կլինեք վաթսունին մոտ մի մարդու, ով բողոքի ակցիաների ժամանակ պառկում է գետնին՝ ձեռքերում որևէ քաղաքացիական պահանջով պաստառ կամ ոստիկանների հետ վեճի է բռնվում: Ֆոտոլրագրողներն անպայման մի երկու լուսանկար կանեն, եթե նրան ամբոխի մեջ նկատեն: Բայց նա փողոց դուրս չի գալիս մասնակցելու տարբեր բողոքի ակցիաների անվճար լուսանկարվելու նպատակով, թեև հազվադեպ է բաց թողնում քաղաքացիների կողմից բարձրացված որևիցե արդարացի պահանջին սատարելու հնարավորություն: Այդ մարդը Վարդգես
01.01.2015 -
Դատավոր Արայիկ Մելքումյանը անկողմնակալ չէ
Դատավոր Արայիկ Մելքումյանը հանդես չի գալիս որպես անկողմնակալ դատարան Նարինե Իսմաիլիի գործը քննելու համար «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության (ԻԵՄ ԻՀԿ) փաստաբաններ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը՝ ըստ հայցի Նարինե Իսմաիլիի ընդդեմ «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի, լրագրող Ռուզան Մինասյանի, «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա» ՀԿ-ի, լրագրող Սոնա Մաշուրյանի՝ վերջիններիս կողմից Ն. Իսմաիլիի մասնավոր կյանքին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով երեկվա՝ դեկտեմբերի 2-ի
03.12.2014 -
«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հարցադրումները ՄԻԵԴ-ում
«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հարցադրումները ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի մրցույցի հավակնորդներին «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (այսուհետ` ԻԵՄ) կոչ է անում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի ընտրության մրցույթի մասնակիցներին օժանդակել ԻԵՄ-ին մրցույթի վերաբերյալ առավել համակողմանի զեկույց կազմելու նպատակով և այդ միջոցով իրենց ներդրումն ունենալ մրցույթի արդարության և թափանցիկության ապահովման գործում: Այդ նպատակով առաջարկում ենք հավակնորդներին. 1. Դիմել մրցութային հանձնաժողովին իրենց հարցազրույցի տեսաձայնագրությունները ստանալու խնդրանքով 2. Դիմել հանձնաժողովին մրցույթի ընթացքում ձեռք բերված կամ կազմված՝
14.10.2014 -
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայտարարությունը ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրության մրցույթի ընթացքի կապակցությամբ
Ս.թ. հոկտեմբերի 1-ին «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռվել դիտարկելու և լուսանկարելու հավակնորդների դիմումների ընդունման գրանցամատյանը, հավակնորդների կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթները, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության ելումուտի գրանցամատյանը: Մենք պատրաստվում ենք հրապարակել այդ փաստաթղթերից շատերը մեր կայքում` հնարավորություն ընձեռելու հասարակությանը ծանոթանալու դրանց և քննարկում ծավալելու հավակնորդների և մրցույթի վերաբերյալ: Ավելի ուշ կհրապարակենք նաև դրանց վերաբերյալ մեր դիտարկումները: Այս պահի դրությամբ հայտնում ենք, որ փաթեթներում առկա չէին դիմումներ մրցույթի առաջին փուլում հավակնորդների անունները չհրապարակելու
03.10.2014