Իրավապահները խոչընդոտում են փաստաբանների աշխատանքը

«Իրավունքի Եվրոպա միավորում» իհկ-ի իրավաբաններ, փաստաբաններ Դավիթ Գյուրջյանը և Տիգրան Եգորյանը երեկ գիշեր բերման ենթարկված քաղաքացիներին իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով գնացել են ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին:

Բերման ենթարկված քաղաքացիներ Գևորգ Վիրաբյանի, Հակոբ Մկրտչյանի, Մնացական Բալասանյանի հարազատները դիմում են գրել` լիազորելով փաստաբաններին ներկայացնել իրենց բարեկամների շահերը:Տեղեկանալով, որ վերոնշյալ քաղաքացիները գտնվում են ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի բաժնում, գնացել են այնտեղ և ներկայացնելով դիմումները` փորձել են ներս մտնել: Քննչական կոմիտեի աշխատակիցը դիմումները վերցնելով` հեռացել է, և քիչ անց վերադառնալով` ասել, որ նշված քաղաքացիները գտնվում են ոստիկանության Շենգավիթի բաժնում և ոչ իրենց մոտ: Փաստաբանները հետ են գնացել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ նրանց տեղեկացրել են, որ քաղաքացիները իրենց մոտ չեն, այլ քննչական կոմիտեի Շենգավիթի բաժնում: Փաստաբանները ահազանգել են ՄԻՊ գրասենյակ:

Այս պահին նրանք հետ են գնացել քննչական կոմիտեի Շենգավիթի բաժին: Ակնհայտ է, որ այս երկու մարմիններից առնվազն մեկը, հնարավոր է նաև երկուսը միաժամանակ ստում են` միտումնավոր չհայտնելով քաղաքացիների գտնվելու վայրը, փաստաբաններին տեղից տեղ ուղարկելով և այդպիսով զրկելով քաղաքացիներին իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից և հնարավորությունից