«Քաղաքացի դիտորդի» անդամ կազմակերպությունների դիմումը ԿԸՀ-ին

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ
Պարոն Տիգրան Մուկուչյանին

Դիմումատուներ
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

Ծանուցման հասցե՝
էլ. Փոստի հասցե՝ europeinlaw@gmail.com
Հասցե` ք. Երևան, 101 Բյուզանդի փողոց, բն. 4
Հեռ.՝ 094991 334, 099 588576, 010 500665,

Դիմում/Բողոք
11.12.2015թ.
Հարգելի պարոն Մուկուչյան,

Հիշյալ կազմակերպությունների դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների լրագրողների իրավունքների խախտումները դրսևորվել են տեղամասային հանձնաժողովների հետևյալ գործողություններով (անգործությամբ).

Թիվ 1/23, 2/15, 2/37, 3/7, 11/22, 12/20,   19/4, 19/7, 20/1, 20/4, 21/12, 21/19, 33/69, 34/02, 34/05, 34/06, 34/14, 34/20 հանրաքվեի տեղամասերում «Իրավունքի Եվրոպա Միավորում» հասարակական կազմակերպության  (այսուհետ` ԻԵՄ), «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», հասարակական կազմակերպության (այսուհետ` ԹԻՀԿ), «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության (այսուհետ` ԸԻԿ) դիտորդներին, «Ասպարեզ» օրաթերթի և Asparez.am լրատվական կայքի (այսուհետ` Ասպարեզի) լրագրողներին   տեղամասային հանձնաժողովների անդամների կողմից արգելվում կամ այլ կերպ արդյունավետորեն խոչընդոտվում է ընտրողների ցուցակներին անարգել ծանոթանալու հնարավորությունը, մասնավորապես` արգելվում է ծանոթանալ ընտրողների ցուցակներին, իսկ դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մոտ առկա նշումների համար նախատեսված թղթերը վերցվում են, մի շարք դեպքերում պատռվում են հանձնաժողովի համապատասխան անդամների կողմից:

Մասնավորապես.
1/23 տեղամասում- Դավթյան Վարդիթեր/Ասպարեզի լրագրող/, Վարդանյան Վանիկ/ԹԻՀԿ –ի դիտորդ/,
2/15 տեղամասում- Թադևոսյան Գոռ/Ասպարեզի լրագրող/, Սերգոյան Անդրանիկ /ԹԻՀԿ-ի դիտորդ/,
2/37 տեղամասում- Ավետիսյան Ալինա/ԹԻՀԿ դիտորդ/, Թադևոսյան Արմեն/Ասպարեզի լրագրող/
3/7 տեղամասում-  Ավետիսյան Ալինա/Ադրիկյան Հերմինե/Ասպարեզի լրագրող/, Առաքելյան Նվարդ/ԻԵՄ-ի լրագրող/,
11/22 տեղամասում- Քել Քաջարյան Հովիկ Մանուել/Ասպարեզի լրագրող/, Սիրանույշ Պապիկյան/լրագրող/,
12/20 տեղամասում-Գալստյան Մարիամ/դիտորդ/, Համբարձումյան Ռաիսա/ԹԻՀԿ դիտորդ/,
19/4   տեղմասում-Բաղդոյան Քրիստինե /ԹԻՀԿ դիտորդ/, Բաղդոյան Քնարիկ/Ասպարեզի լրագրող/,
19/7 տեղամասում- Բարսեղյան Զեմֆիրա /ԻԵՄ դիտորդ/, Ավետիսյան Ոսկեհատ/Ասպարեզի լրագրող/
20/1 տեղամասում-Թադևոսյան Հերիքնազ/Ասպարեզի լրագրող/
20/4 տեղամասում-Հովհաննիսյան Մելինե/ԹԻՀԿ դիտորդ/, Մարտիրոսյան Գևորգ/Ասպարեզի լրագորղ/,
21/12 տեղամասում-Մատինյան Սյուզաննա/ԹԻՀԿ դիտորդ/, Եղիազարյան Սեդրակ/ԻԵՄ-ի դիտորդ/,
21/19 տեղամասում-Կարապետյան Ամինե/Ասպարեզի լրագրող/, Պողոսյան Հասմիկ/Ասպարեզի լրագրող/
33/69   տեղամասում-Կարապետյան Էմանվել/ԹԻՀԿ դիտորդ/
34/02   տեղամասում-Խաչատրյան Մուշեղ/ ԹԻՀԿ դիտորդ/, Խաչատրյան Անահիտ
04/05   տեղամասում-Ադամյան Հասմիկ/ԹԻՀԿ դիտորդ/, Սարգսյան Հասմիկ/ԻԵՄ դիտորդ/
34/06   տեղամասում- Հովեյան Կարուշ/Ասպարեզի լրագրող/
34/14   տեղամասում-Պապոյան Անժելա /ԹԻՀԿ դիտորդ/, Լազգիյան Արթուր/ԻԵՄ-ի դիտորդ/
34/20  տեղամասում-Մելքոնյան Գայանե/ԹԻՀԿ դիտորդ/

1.      Վերոնշյալ դիտորդներին արգելվել է անարգել դիտարկել քվեարկողների ցուցակները, արգելվել է սեփական թղթերի վրա կատարել սեփական նշումները, այնուհետև ընդհանրապես արգելվել է մոտենալ քվեարկողների ցուցակներին:
2.      1/23, 2/15, 11/22, 12 /20,  20/1, 20/4, 33/69 ,  տեղամասերում ընտրողների ցուցակներում առկա ընտրողների ցուցակների մատյանները կարված են եղել այնպես, որ քվեարկողների հերթական համարները տեսանելի չեն եղել, ինչպես քվեարկողներին, այնպես էլ դիտրոդներին: Հետևաբար, սահմանափակված է եղել դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ ընտրողների ցուցակներին անարգել ծանոթանալու իրավունքը:
3.      2/37, 3/7 տեղամասերում սխալ կահավորման պատճառով դիտորդները զրկված են եղել ազատ տեղաշարժի և դիտարկում իրականացնելու հնարավորությունից: 3/7 տեղամասում դիտորդին  հայտնել են, որ ինքը գնալ գալով խոչընդոտում է տեղամասի բնականոն աշխատանքին:
4.      34/05 տեղամասում Փառանձեմ անունով մի կին, արգելել է դիտորդներին մոտ կանգնել սեղաններին, ինչպես նաև կատարել նշումներ:
5.      34/06, 34/14  տեղամասերում արգելել են նայել ստորագրված ցուցակները և կատարել նշումներ: 34/14 տեղամասում դիտորդների կողմից վերոնշյալի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, որը ստորագրվել է հանձնաժողովի նախագահի կողմից:
6.      34/20 տեղամասում արգելել են մոտենալ ընտրողների մատյաններին, կատարել նշումներ, իսկ երբ դիտորդը պահանջել է կազմել համապատասխան արձանագրություն, մերժել են պատճառաբանելով, որ մատյանում տեղ չկա:
7.      Բոլոր վերոնշյալ խախտումների վերաբերյալ տեղեկեցված են համապատասխան տեղամասային հանձնաժողովների նախագահները, վերջիններիս առաջարկվել է ապահովել արձանագրված խախտումների գրանցումը գրանցամատյաններում և միջոցներ ձեռնարկել դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ, Հանձնաժողովների նախագահների կողմից որևէ միջոց այս ուղղությամբ չի ձեռնարկվել:
8.      ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչն իրավունք ունեն անարգել ծանոթանալու քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ  գտնվող ընտրական փաստաթղթերին, ընտրական հանձնաժողովների որոշումներին, նիստերի արձանագրություններին, դատարանի համապատասխան վճիռներին, լիազոր մարմնի` ընտրողին տրամադրած համապատասխան տեղեկանքին, ստանալու դրանց պատճենները կամ դրանցից քաղվածքներ (բացառությամբ ընտրողների ստորագրած ցուցակների), քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ ինքնուրույն կատարելու քաղվածքներ ընտրողների ստորագրած ցուցակներից:
9.      ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 26.08.2011թ. թիվ 66 որոշմամբ պաշտոնական պարզաբանում է տրվել ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթների տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով:  Որոշմամբ արձանագրվել է, որ  Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի և 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ինչպես նաև 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթների միջև հակասություն առկա չէ. այդ դրույթները պետք է ընկալել դրանցում պարունակվող բառերի տառացի նշանակությամբ` չփոխելով իմաստը և բառերը:
10.   Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը, բացառությամբ զինվորական մասերում կազմվող, ինչպես նաև ընտրողների ստորագրած ցուցակների, ազատ է ծանոթության համար: Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը, վստահված անձը դրանց կարող է ծանոթանալ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան` տեղամասային ընտրական հանձնաժողովում ներկա լինելով հանձնաժողովի ընտրողների գրանցումն իրականացնող, իսկ քվեարկության արդյունքներն ամփոփելու ժամանակ` ցուցակներում ընտրողների ստորագրությունները հաշվող անդամների մոտ` չմիջամտելով նրանց աշխատանքներին և քվեարկության կազմակերպմանը:
11.   ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում: Ոչ ոք (այդ թվում` ընտրական հանձնաժողովները) իրավունք չունի դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին դուրս հանելու քվեարկության սենյակից կամ ցանկացած այլ կերպ նրանց մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա լինելուց, բացառությամբ նրանց ձերբակալելու կամ կալանավորելու դեպքերի:
12.   ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի համաձայն՝
1.1.     …. դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, …. լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթ հարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք՝
1) կատարվել են գույքին վնաս պատճառելու սպառնալիքով,

3) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

13.   ՀՀ քրեական օրենսգրքի 1545-րդ հոդվածի համաձայն՝ վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին սահմանված դեպքերում և կարգով ծանոթանալուն խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճենները, քաղվածքները չտալը`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

14.   ՀՀ քրեական օրենսգրքի 1546 –րդ հոդվածի համաձայն՝ Ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից իր լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որի արդյունքում անհնարին է դարձել ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկության կամ ընտրության արդյունքների ամփոփումը`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեքի տարի ժամկետով:

Հաշվի առնելով սույն դիմումով արձանագրված խախտումների համակարգային բնույթը, ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ Ընտրական օրենսգրքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի և Քրեական օրենսգրքի դրույթներով`
Խնդրում ենք`

1.                 Խնդրում ենք վերացնել խախտումը համապատասխան հանձնաժողովների նախագահներին պարզաբանելով, որ դիտորդներին պետք է քվեարկությանը հընթացս տրամադրվի հնարավորություն անարգել ծանոթանալու տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, մասնավորապես՝ քվեարկողների ստորագրված ցուցակների լրացման, քվեարկողի անձի ստուգման, նույնականացման և գրանցման գործընթացը դիտարկելու, ինչպես նաև իր թղթի վրա իր սեփական նշումները կատարելու հնարավորություն:
2.      ձեռնարկել  միջոցներ դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքների իրականացման ապահովման, վերոգրյալ խախտումները համապատասխան փաստաթղթերում արձանագրելու,  արդյունավետ քննության և օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների ձեռնարկման ուղղությամբ.
3.      Խախտումներ կատարած անձանց և դրանք արձանագրելու և վերացնելու պատասխանատու անձանց համար օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ.
4.      ըստ անհրաժեշտության քրեաիրավական բնույթի խախտումները վերահասցեագրել ըստ ենթակայության.

Դիմումատու/Բողոքաբեր Հասարակական կազմակերպությունների լիազորված ներկայացուցիչներ
Տիգրան Եգորյան
Լուսինե Հակոբյան
Գենյա Պետրոսյան
Դավիթ Գյուրջյան,
Քրիստինա Գևորկյան
Վահե Գրիգորյան