Ելիզավետա Դանիելյանը չընտրվեց ՍԴ դատավոր

Այսօր Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով Վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանը չհավաքեց Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու համար բավարար ձայներ։ Քվեարկությանը մասնակցել էին 54 պատգամավոր, կողմ՝ 36, դեմ՝ 17, անվավեր՝ 1: Շնորհակալություն ՀՀ Ազգային ժողովի՝ բարձր գիտակցություն դրսևորած պատգամավորներին։ Նաև այն լրագրողներին և հասարակական կազմակերպություններին, որոնք ընկալում են հարցի հանրային կարևորությունը և շարունակում թեման պահել ռադարի էկրանին։ Հուսով ենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներ առաջադրող մարմինները կփոխեն իրենց գործելաոճն ու թեկնածուների առաջադրումը հաջորդ անգամ կանեն մրցութային կարգով։