- 04.04.2017
- Posted by: elauser
- Category: Այլ, Նորություններ
Մեկնաբանություններ չկան
Ընտրողների ստորագրված ցուցակները ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի պետք է ամենաուշը մինչև 04․04․2017թ․ ժամը 12-ը տեղադրված լինեին ԿԸՀ-ի կայքում՝ http://www.elections.am/: Արդեն ժամը 12։53 է, ցուցակները տեղադրված են, սակայն ըստ էության դրանք հասանելի չեն, քանի որ հնարավոր չէ ընդհանրապես բացել և դիտել ցուցակների պարունակությունը, մինչդեռ ըստ ընտրական օրենսգքրի՝ այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում հնարավոր է ներկայացնել համապատասխան տարածքային հանձնաժողով մինչև 05․04․2017 թ․ ժամը 11-ը։ Փաստորեն արդեն մեկ ժամ է՝ ընտրողները հնարավորություն չունեն ստուգելու՝ արդյոք իրենց փոխարեն քվեարկել են, և այս ժամանակը գնում է իրենց դիմում ներկայացնելու ժամանակից։ #Armvote17 #CitizenObserver17 #Քաղաքցիդիտորդ