Փորձագետների ներգրավման հրավեր

«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը «Հայաստանում ՀԸԳՀ-ի կատարման մշտադիտարկում քաղհասարակության կողմից»  ծրագրի շրջանակներում հրավիրում է փորձագետների՝ օժանդակելու ԵՄ—Հայաստան քաղհասարակության պլատֆորմին խորհրդա­տվական կարծիքների մշակմամբ պետական իշխանության մարմիններին խորհրդատվական աջակցության տրամադրման հարցում:

 

Խորհրդատվական կարծիքները պետք է մշակվեն հետևյալ թեմատիկ ոլորտում.

«ՀԸԳՀ պահանջներից բխող բարեփոխումների անհրաժեշտությունն Աշխատանքային օրենսգրքում»

Սկիզբը՝ Սեպտերմբերի 1,  2023 թ․

Ավարտը Հոկտեմբերի 15, 2023 թ.
Վայրը՝ Երևան

 

Ծառայությունների հիմնական ծավալը՝
* Կատարել համապատասխան ազգային և միջազգային օրենսդրության և պրակտիկայի ուսումնասիրություն։
* Կատարել տվյալ թեմատիկ ոլորտում  ՀԸԳՀ-ով ստանձնած պարտավորությունների մշտադիտարկում և խնդիրների վերհանում:

* Մշակել 15-20 էջանոց խորհրդատվական կարծիք, այդ թվում` կոնկրետ առաջարկություններ ոլորտի բարելավման քաղաքականության վերաբերյալ:

 

Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝
– Բարձրագույն կրթություն,
– Տվյալ ոլորտում 5 տարվա աշխատանքային փորձ,
– Հետազոտություններ, մշտադիտարկումներ անելու և զեկույցներ կազմելու հմտություններ,
– Հայերենի գերազանց իմացություն,
– Սուղ վերջնաժամկետների պայմաններում արդյունավետ աշխատելու ունակություն:

Դիմելու ընթացակարգը՝
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ուղարկել նամակ /դիմում տվյալ թափուր տեղի համար՝ կցելով ինքնակենսագրություն՝ հայերեն կամ անգլերեն՝ հետևյալ էլ. հասցեին՝ europeinlaw@gmail.com՝ վերնագրի  (subject) տողում նշելով ծառայության տեսակի անվանումը: Պարտադիր ներկայացնել մեկ էջանոց հայեցակարգ(Concept note)` ուրվագծելով պատկերացումները տվյալ թեմատիկ ոլորտի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ

Դիմելու վերջնաժամկետն է  2023 թ. օգոստոսի 27-ը: