Լալա Հովսեփյան

Lala-Hovsepyan

Լալա Հովսեփյանը ԻԵՄ-ին է միացել որպես գործավար/մարդկային ռեսուրսների կառավարիչ  2017-ի հունվարից: Մինչ այդ նա ներգրավված է եղել ԻԵՄ-ի 2015թ. Հանրաքվեի դիտորդական ծրագրում՝ աջակցություն ցուցաբերելով ծրագրի մի շարք նյութերի թարգմանության և հրատարակման հարցում: Նաև օժանդակել է ԻԵՄ-ի աշխատանքներին «Վերահսկիր քո ձայնը» կայքում տվյալների մուտքագրման միջոցով: Լալա Հովսեփյանը լայնածավալ փորձառություն ունի (2000-2014 թթ.) հրատարակչական ոլորտում: Նա աշխատել է «Զանգակ» հրատարակչական ընկերությունում՝ որպես գրաֆիկ-դիզայներ և միջոցառումների կազմակերպիչ: Հիմնականում ձևավորել է դպրոցական դասագրքեր, ամսագրեր, ալբոմներ, գեղարվեստական գրքեր: Կազմակերպել է բազմաթիվ շնորհանդեսներ, հանդիպումներ հեղինակների հետ, ցուցահանդեսներ, Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում մասնակցել է «Զանգակ» հրատարակչության ներկայացուցչական աշխատանքներին:  Նաև աշխատել է որպես «Այգ» մանկական ամսագրի խմբագիր: 2014-ից սկսած դասավանդում է արվեստի պատմություն «Լույս Աշխարհ» մանկական գեղագիտական կենտրոնում, ինչպես նաև զբաղվում կենտրոնի կազմակերպչական և ադմինիստրատիվ աշխատանքներով: