- 18.12.2018
- Posted by: elauser
- Category: Այլ
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ահազանգում է, որ 2016թ. սեպտեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ԿԸՀ—ն որդեգրել է դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների և դիտորդների իրավունքները ոտնահարող նոր գործելաոճ՝ հրաժարվելով ընդունել առձեռն ներկայացված դիմում—բողոքները՝ առաջարկելով դրանք գցել ԿԸՀ արկղը, որի դեպքում դիմումների ընդունման փաստի արձանագրում տեղի չի ունենում:
Նման պրակտիկան չի բխում ընտրախախտումների կանխարգելման և ընտրությունների օրինականության ապահովման սահմանադրական և օրենսդրական պարտավորություններից և լրացուցիչ խոչընդոտներ է հարուցում ընտրախախտումներն արձանագրելու, վերացնելու և պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործընթացներում:
Առձեռն դիմումներ ընդունելուց ԿԸՀ—ի հրաժարումը հերթական ապացույցն է այն բանի, որ իշխանությունները չեն դրսևորում բավարար քաղաքական կամք ընտրախախտումների դեմ պայքարի դրական պարտավորությունների կատարման հարցում:
«Քաղաքացի դիտորդ»
#ՏԻՄընտրություններ #Քաղաքացիդիտորդ
#armlocalvote #CitizenObserver
