Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

ԿԸՀ-ն որդեգրել է դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների և դիտորդների իրավունքները ոտնահարող նոր գործելաոճ

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ահազանգում է, որ 2016թ. սեպտեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ԿԸՀն որդեգրել է դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների և դիտորդների իրավունքները ոտնահարող նոր գործելաոճ՝ հրաժարվելով ընդունել առձեռն ներկայացված դիմումբողոքները՝ առաջարկելով դրանք գցել ԿԸՀ արկղը, որի դեպքում դիմումների ընդունման փաստի արձանագրում տեղի չի ունենում
Նման պրակտիկան չի բխում ընտրախախտումների կանխարգելման և ընտրությունների օրինականության ապահովման սահմանադրական և օրենսդրական պարտավորություններից և լրացուցիչ խոչընդոտներ է հարուցում ընտրախախտումներն արձանագրելու, վերացնելու և պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործընթացներում
Առձեռն դիմումներ ընդունելուց ԿԸՀի հրաժարումը հերթական ապացույցն է այն բանի, որ իշխանությունները չեն դրսևորում բավարար քաղաքական կամք ընտրախախտումների դեմ պայքարի դրական պարտավորությունների կատարման հարցում:
«Քաղաքացի դիտորդ»

#ՏԻՄընտրություններ #Քաղաքացիդիտորդ
#armlocalvote #CitizenObserver

Exit mobile version