Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման մասին

2016թ. հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովն ընտրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի(ԿՀԸ) նոր կազմ՝ նախագահին և անդամներին, որը հենց գործողԿԸՀիկազմն է: ՀայաստանիՀանրապետության օրենսդիր մարմնի տվյալ որոշումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս ընտրական համակարգի բարեփոխման և առաջիկայում նախատեսվող ընտրությունների օրինականության  ապահովման առումով:

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` ԿԸՀն հանդիսանում է ընտրությունները կազմակերպող և ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մշտական հիմունքներով գործող պետական մարմին և, այդպիսով, պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների օրինականության համար:

ԿԸՀի գործող ևԱզգային ժողովի կողմից ընտրված(ըստ էության՝վերանշանակված) կազմը, այդ թվում՝ նախագահը նշանակվել են ՀՀ նախագահի կողմից 2011թ. ի վեր ընկած ժամանակահատվածում: Այս ընթացքում տեղի են ունեցել 2012թ. Ազգային ժողովի, 2013թ. նախագահական, 2013թ.Երևանի ավագանու և հարյուրավոր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ինչպես նաև 2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որոնց համապատասխանությունն ազատ և արդար ընտրությունների չափանիշներին վիճելի է:

2011-2016թթ. ընթացքում ԿԸՀի գործող կազմը բազմիցս ձախողել է պատշաճ ընտրական գործընթացի կազմակերպման և վերահսկողության՝ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված իր լիազորությունները, հետևաբար՝ Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքի ապահովումն ու պաշտպանությունը: Մասնավորապես՝

  • 2011թ.-ից ի վեր դիտորդական առաքելությունների կողմից դիտարկված ընտրատեղամասերում չի նկատվել տեղամասային և ընտրատարածքային հանձնաժողովների աշխատանքի որակի էականբարելավում, ինչը նշանակում է, որ ԿԸՀի կողմից անցկացված մասնագիտական դասընթացները բավարար արդյունավետ չեն եղել: Դրա վառ վկայություն են տեղամասային հանձնաժողովների կողմից գրանցամատյանների վարման և հանձնաժողովի հերթափոխի կարգի խախտումները, քարոզչանյութերի առկայությունը կամ կողմնակի անձանց ներկայությունը տեղամասում և միջամտությունը ընտրական գործընթացին, քվեարկության ընթացքում ընտրական օրենսգրքի խախտումները հաճախ չարձանագրելը և այդ կապակցությամբ անգործություն դրսևորելը, ինչպես նաև քվեարկության արդյունքների ամփոփման փուլում թույլ տրվող խախտումները և  սխալ արդյունքներով արձանագրությունների կազմումը: Հիշյալ դրսևորումները վկայումենկամհանձնաժողովների մասնագիտական պատրաստվածության ցածր մակարդակի, կամ դիտավորությամբ կատարվող կեղծիքների կամ անգործության մասին:
  • Ընտրությունների արդյունքների ամփոփման արձանագրությունները,որպես կանոն, «սրբագրված» են տեղադրվում ԿԸՀ կայքում, ինչը թույլատրված չէ օրենքով: Այսպես, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի 475 տեղամասերի արձանագրությունների քաղվածքների ուսումնասիրության արդյունքում դրանցից մոտ 440-ում հայտնաբերվել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ ելակետային տվյալների բացակայությունը, թվաբանական անճշտությունները, հանձնաժողովի անդամների ստորագրությունների բացակայությունը, տեղամասի արձանագրության և ԿԸՀի հրապարակած պաշտոնական տվյալների միջև անհամապատասխանությունը և այլն:
  • 2013-2016թթ. ընտրությունների ընթացքում դիտորդների, դիտորդական կազմակերպությունների և ընտրական գործընթացների այլ մասնակիցներիկողմից տեղամասային կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումների, գործողությունների կամ անգործության դեմ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած ընտրախախտումների վերաբերյալ բողոքներնարդյունավետ քննության չեն ենթարկվել, քանի որ ԿԸՀն, հիմնականում, ձևական սխալներիպատճառով դիմումների և/կամ բողոքների մերժմանարգելքի անտեսմամբ, ինչպես նաև դիտորդների և ՀԿների բողոքարկման սուբյեկտ չհանդիսանալու պատճառաբանություններովմերժել է դիմումների հիման վրա վարչական վարույթների հարուցումը և բողոքների՝ ըստ էության և արդյունավետ քննությունը: Արդյունքում, բողոքարկման ինստիտուտը, հիմնականում ԿԸՀի գործող կազմի որդեգրած աշխատաոճի պատճառով եղել է անարդյունավետ, իսկ ընտրական իրավունքի և ընտրական գործընթացի օրինականության ապահովման դրական պարտավորությունը մնացել է չկատարված:Հարկ է նշելնաև,որԿԸՀն ներկայացվածդիմումներովիրենհայտնիդարձածփաստերովի պաշտոնեսեփականնախաձեռնությամբերբևէվարույթչիհարուցել՝ խախտելովօրենսդրականիրպարտականությունները:
  • ԿԸՀն որպեսընտրականհանձնաժողովներինկատմամբվերադասմարմիներբևէմիջոցներչիձեռնարկելստորադաս հանձնաժողովների կողմիցկատարածխախտումներնարձանագրելու և դրանցումմեղավորանձանցպատասխանատվության ենթարկելուգործընթացընախաձեռնելուուղղությամբ:
  • ԿԸՀում բացակայել են մասնագիտական քննարկումները և տեսակետների մրցակցությունը՝ չնայած ըստ օրենքի տարբեր մարմինների առաջադրմամբ հանձնաժողովի անդամները պետք է ապահովեին միմյանց հակակշռման և փոխադարձ զսպման հարցը: Բոլոր որոշումներն ընդունվել են միաձայն՝ առնվազն կասկածի տակ դնելով ԿԸՀի գործող կազմի ինքնուրույնությունն ու անկախությունը:

Ընտրական գործընթացների կազմակերպման և վերահսկման թերացումները, ինչպես նաև բողոքարկման անարդյունավետությունը բազմիցս և շարունակաբար մատնանշվել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդական կազմակերպությունների զեկույցներում, ինչպես նաև քաղաքական կազմակերպությունների կողմից: Հենց դրանցովեն պայմանավորված եղել ընտրակեղծարարության մասին շարունակական կասկածները և պնդումները, և հենց դրանք են եղել ընտրությունների միջոցով ձևավորվող մարմինների լեգիտիմությունը կասկածի տակ դնող հիմնական գործոնները:

Այս ձախողումների վրա աչք փակելն ու ԿԸՀի նույն կազմն առաջադրելն ու ընտրելն առնվազն նշանակում է, որ իշխանությունը և, մասնավորապես, կողմ քվեարկած կուսակցությունները կամ պատգամավորները գոհ են ԿԸՀի աշխատանքից, և ժողովրդի վստահության և լեգիտիմության խնդիրը նրանց չի հուզում, ինչն, անշուշտ, նաև զարմանալի չէ ընտրությունների արդյունքների պարբերական և համակարգվածկեղծման լույսի ներքո:

ԿԸՀի նույն կազմն առաջադրելն ու ընտրելը նաև նշանակում է, որ իշխանությունն անհանգիստ է առաջիկա խորհրդարանական ընտրությունների իր համար անցանկալի ելքով, և ընտրական օրենսգրքում ներմուծված մի շարք գործիքների, մասնավորապես՝ դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների սահմանափակմանըև համամասնական տարածքային ցուցակների կիրառմանը զուգահեռ փորձում է ամրապնդել իշխանության վերարտադրության անհրաժեշտ հենքը՝ ընտրական գործընթացներում իրեն բարեհաջող ծառայած ու հմտացած, ինչպպես նաև իրեն ձեռնտու ԿԸՀիկազմի միջոցով:

Ընտրական համակարգի նկատմամբ հանրության վստահության  բարձրացման համար անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, այդ թվում՝ և, որպես անկյունաքարային միջոց, ԿԸՀի նոր կազմ, որը կլինիանկախ և ի վիճակի՝ կազմակերպելու օրինական ընտրություններ, ապահովելու ընտրական իրավունքի պատշաճ պաշտպանություն և արատավորված չի լինի ընտրակեղծարարությանը մասնակից լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածներով:

 

«ԹրանսփարենսիԻնթերնեշնլհակակոռուպցիոնկենտրոն» ՀԿ

«ԻրավունքիԵվրոպամիավորում» ՀԿ

«Համագործակցությունհանունժողովրդավարության» ՀԿ

«ՀելսինկյանքաղաքացիականասամբլեայիՎանաձորիգրասենյակ» ՀԿ

«ԲացհասարակությանհիմնադրամներՀայաստան» հիմնադրամ

«Երևանիմամուլիակումբ» ՀԿ

«Ընդդեմիրավականկամայականությունների» ՀԿ

«ԽորանԱրդ» ինտելեկտուալ ՀԿ

«Իրազեկ քաղաքացիներիմիավորում» ՀԿ

«Հայաստանիհելսինկյանկոմիտե» ՀԿ