Բողոքարկվում է Հանրաքվեի քրեական գործերից մեկը կարճելու մասին որոշումը

Այսօր` ժամը 17:30, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է դատական նիստ, որը վերաբերում է 2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: 4/12 տեղամասում տեղի է ունեցել հարյուրից ավելի քվեաթերթիկների լցոնում, ինչը բացահայտվել է ընտրական փաստաթղթերի պարկի և փաստաթղթերի զննությամբ ի հայտ եկած անհերքելի փաստերի շնորհիվ: Ի դեպ, դեպքերի մեծամասնությունում ընտրական փաստաթղթերի պարկը զննելու միջնորդությունները մերժվել են` հավանաբար նման բացահայտումներից խուսափելու պատճառով:
Տեղեկացնենք, որ քրեական գործն այնուամենայնիվ կարճվել է` փաստական հանգամանքների խեղաթյուրման հետևանքով: Մեր կազմակերպության փաստաբանները դատարանում բողոքարկում են քրեական գործը կարճելու որոշումը` պահանջելով վերսկսել այն: