- 16.03.2016
- Posted by: elauser
- Category: Հայտարարություններ
Այսօր` ժամը 15:00-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` ( հասցե` Արշակունյաց 24/1) նշանակվել է դատական նիստ` ԵՇԴ/0125//14 քրեական գործով, որով Վարդգես Գասպարին մեղադրվում է ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանին և ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ:
Մարտի 12-ին կայացած դատական նիստին Գասպարին իր պաշտպանների հետ չի ներկայացել, քանի որ նախորդ դատական նիստին նա հեռացվել է նիստերի դահլիճից, և դատարանը չի պարզաբանել` արդյոք վերանայել է իր որոշումը թե ոչ: Մարտի 12-ի դատական նիստի ընթացքում դատավոր Նելլի Բաղդասարյանը որոշել է դատական վարույթից հեռացնել Գասպարիի պաշտպաններ Լուսինե Հակոբյանին, Տիգրան Եգորյանին և Դավիթ Գյուրջյանին` Լուսինե Հակոբյանի և Դավիթ Գյուրջյանի դեպքում պատճառաբանելով նրանց` անընդմեջ նիստերի չներկայանալը, իսկ Տիգրան Եգորյանի դեպքում` առանց թույլտվության նիստերի դահլիճից հեռանալը:
