- 29.02.2016
- Posted by: elauser
- Category: Հայտարարություններ
Այսօր` ժամը 11-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստ` ԵՇԴ/0125/01/14 քրեական գործով, որով Վարդգես Գասպարին մեղադրվում է ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանին և ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Դիանա Վարդանյանի և Սոնա Մելիքյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ:
Այս գործով` դատավոր Նելլի Բաղդասարյանի որոշմամբ, Վարդգես Գասպարիի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Փետրվարի 26-ին, սակայն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց կալանավորման վերաբերյալ որոշումը, ինչի հետևանքով Գասպարին այժմ ազատ է: Փետրվարի 26-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած նիստի ժամանակ դատավոր Նելլի Բաղդասարյանն ի վերջո գործում ներգրավված համարեց Գասպարիի պաշտպաններ Տիգրան Եգորյանին և Լուսինե Հակոբյանին, որոնց ապօրինի հեռացրել էր վարույթից:
Գասպարիի պաշտպաններն են փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Դավիթ Գյուրջյանը: