Վարտգեզ Գասպարիի քրեական գործի քննությունը շարունակվում է Շենգավիթի դատարանում

Վարտգեզ Գասպարիին քրեակատարողական հիմնարկից բերման են ենթարկել թիվ ԵՇԴ/0125/01/14 քրեական գործով նիստի: Հենց այս գործով նիստերին Գասպարիի մասնակցությունը ապահովելու նպատակով էր կայացվել նրան կալանավորելու ապօրինի որոշումը, որը այսօր բեկանվեց ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի որոշմամբ: Նիստը տեղի կունենա ժամը 16:30-ին` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, հասցե` Արշակունյաց 24/1: