Իրավունքի Եվրոպա միավորումը դատապարտում է ՀՀ ոստիկանության ապօրինի գործելաոճը

Այսօր առավոտյան, ժամը 7.50-ից “Իրավունքի Եվրոպա միավորում” իրավապաշտպան հասարակական կազմակերպության (այսուհետ` ԻԵՄ) փաստաբանները շարունակաբար ահազանգեր են ստանում այն մասին, որ ՀՀ ոստիկանության տարբեր ներկայացուցիչներ մուտք են գործել ՀՀ քաղաքացիների բնակարաններ որոշակի օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնելու պատճառաբանությամբ: Այդ գործողություններն ուղեկցվել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:

Մասնավորապես` բնակարանի խուզարկություն իրականացնելու պատճառաբանությամբ ՀՀ ոստիկանության 15 ներկայացուցիչներ մուտք են գործել Հիմնադիր խորհրդարանի անդամ Արամ Հակոբյանի բնակարանը, որը գտնվում է Ղուկասյան 15Ա հասցեում (ք. Գյումրի), առգրավել են նրա և նրա ընտանիքի անդամների բջջային հեռախոսները, թույլ չեն տվել կապվել և խորհրդատվություն ստանալ ԻԵՄ-ի փաստաբաններից: ԻԵՄ-ի դիմումի հիման վրա փաստաբան Հայկ Հարությունյանը ժամանել է Ղուկասյան 15Ա հասցեում գտնվող բնակարանը, սակայն նրան թույլ չեն տվել մասնակցելու կատարվող գործողությանը:

ԻԵՄ-ն ահազանգ է կատարել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ, ինչից հետո նշված հասցե է ժամանել ՄԻՊ-ի ներկայացուցիչը, սակայն նրան ևս թույլ չեն տվել մուտք գործել հիշյալ բնակարան` մասնակցելու կատարվող գործողությանը:

Առավոտյան 6.30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների մեկ այլ խումբ մուտք է գործել Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանի բնակարան` այն խուզարկելու նպատակով: Վարուժան Ավետիսյանը բերման է ենթարկվել ՀՀ քննչական կոմիտե:

Նույն ժամանակատվածում նմանատիպ հանգամանքներում բերման են ենթարկվել նաև Հիմնադիր խորհրդարանի անդամներ Պավել Մանուկյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Թորոս Սեֆիլյանը, Կարո Եղնուկյանը:

Մեր տեղեկություններով Պավել Մանուկյանի և Կարո Եղնուկյանի բնակարաններից առգրավվել են համակարգիչներ:

“Իրավունքի Եվրոպա միավորում”-ը խստիվ դատապարտում է ՀՀ ոստիկանության այսօրինակ ապօրինի գործելաոճը, կոչ է անում առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով և չխախտել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Անդրադառնալով ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությանը` հարկ ենք համարում նշել, որ այն ոչ այլ ինչ է, եթե ոչ` անձանց անմեղության կանխավարկածի խախտում:

26-ը մարտի, 2015թ

Հարգելի պարոն Բաղդասարյան և հետաքննող լրագրողներ,

Սույն թվականի մարտի 4-ն Հետքի կայքէջում հրապարակված Սառա Պետրոսյանի հեղինակությամբ հոդվածում տեղ գտած տեղեկության համաձայն “Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների” ՀԿ-ի կողմից ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ից առաջադրվող թեկնածուների 2014թ. աշնանը կայացած մրցույթի վերաբերյալ կազմվել է զեկույց և ներկայացվել Ստրասբուրգ:
Ձեզ ենք դիմում առաջարկով. հետամուտ լինելով հետաքննող լրագրողների ձեր բարձր առաքելությանը՝ դիմել վերոհիշյալ ՀԿ-ին՝ պահանջելով հոդվածում հիշատակված զեկույցը՝ Հետքի կայքէջում հրապարակելու միջոցով լայն հանրությանը մատչելի դարձնելու նպատակով:
Միաժամանակ Ձեզ ենք ներկայացնում ՄԻԵԴ դատավորի երկու մրցույթների վերաբերյալ ՛՛Իրավունքի Եվրոպա միավորում՛ ՀԿ-ի զեկույցւ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկանոծւների ընտրության նպատակով կազմակերպված մրցույթի վերաբերյալ : Շուտով կհրապարակենք նաև 2015թ. փետրվարի վերջին տեղի ունեցած մրցույթի վերաբերյալ զեկույցը:
Հարգանքով՝

«Իրավունքի Եվրոպա միավորում»