Հունիսի 3-ին Սահմանադրական դատարանում անցկացվեց«Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի եզրափակիչ միջոցառումը:
«Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագիրն իրականացրել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Սահմանադրական դատարանի փոխնախագահ Էդգար Շաթիրյանը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան քաղաքական և տնտեսական հարցերի պատասխանատու Լարիսա Հարությունյանը։ Այնուհետև «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը մանրամասն ներկայացրեց ծրագրով իրականացված գործողությունները և դրանց արդյունքները:
Ծրագիրը մեկնարկել է 2023 թ. մայիսին և ավարտվել 2026-ի մայիսին ևիրականացվել 2 փուլով:
Ծրագիրը բաղկացած էր հետևյալ բաղադրիչներից.
Երկրորդ փուլի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել ՍԴ-ինՍահմանադրական իրավունքի երրորդ դպրոցի կազմակերպման և անցկացման հարցում, որին մասնակցել են քառասունից ավելի ուսանողներ։
Կազմակերպվել է երկու տարեկան հանդիպում ՀԿ-ների ներկայացուցիչներիհետ և մեկ տարեկան հանդիպում լրագրողական համայնքի հետ: Այդհանդիպումների շրջանակում ՍԴ փոխնախագահը և աշխատակազմիղեկավարը ներկայացրել են ՍԴ նյութական և դատավարական իրավունքինվերաբերող հարցեր, քննարկման առարկա դարձրել, թե ինչպես կարող ենՀԿ-ներն ավելի ակտիվ մասնակցել ՍԴ գործունեության մասինիրազեկվածության բարձրացմանը, իսկ լրագրողները ավելիարհեստավարժ կերպով լուսաբանել ՍԴ-ի ընթացակարգերը և որոշումները:
Ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում Եվրոպայի խորհրդի հետ համատեղկազմակերպվել է Սահմանադրական դատարանի երրորդ տարեկանհանդիպումը հասարակական կազմակերպությունների հետ։
Ի լրումն սրա՝ աջակցություն է ցուցաբերվել բազմակողմ հանդիպմանկազմակերպման հարցում, որին մասնակցել են Սահմանադրականդատարանի և վճռաբեկ դատարանի դատավորներ, ԲԴԽ-ի անդամներ, օրենսդիր և գործադիր իշխանությունների, ինչպես նաև հասարակականկազմակերպությունների ներկայացուցիչներ։
ՍԴ-ի հանրային կարևորության որոշումների լուսաբանման նպատակովառաջին փուլում պատրաստվել է ութ վիդեոհաղորդում:
Ծրագրի երկրորդ փուլի շրջանակում նախապատրաստվել է ևս տասըվիդեոհաղորդում հանրային կարևորության գործերով՝ ՍԴ-ի կայացրածորոշումների վերաբերյալ։
5. Մասնագիտական վերապատրաստումների բաղադրիչ.
Առաջին փուլի ընթացքում անց են կացվել երկու մասնագիտականաշխատաժողովներ ՍԴ-ի դատավորների և աշխատակազմի անդամներիհամար: Մեկը՝ դատական ակտերի մշակման և իրավաբանականհետազոտական հմտությունների կատարելագործման թեմայով։ Հրավիրյալփորձագետը Միջազգային քրեական դատարանի դատավոր ՋոաննաՔորներն էր և Նյուրնբերգի համալսարանի դասախոս, դոկտոր ԳուրգենՊետրոսյանը: Մյուսը՝ ՍԴ-ի դերը ՄԻԵԴ-ի վճիռների կատարման և ՄԻԵԴ դատական պրակտիկայի նոր զարգացումները թեմայով: Հրավիրյալփորձագետն էր բրիտանացի հայտնի իրավաբան, պրոֆեսոր, «Ինչպեսդիմել ՄԻԵԴ» Օքսֆորդի հրատարակչության տպագրած դասագրքիհեղինակ Ֆիլիպ Լիչը:
Երկրորդ փուլի շրջանակում ևս անց են կացվել մասնագիտականաշխատաժողովներ Սահմանադրական դատարանի դատավորների և իրավաբան աշխատակիցների համար։ Մեկը՝ ՄԻԵԴ-ի նախադեպայինիրավունքի վերաբերալ, հրավիրյալ փորձագետը եղել է ՄԻԵԴ-ի Նիդերլանդներից ընտրված դատավոր Յոլին Շխուկինգը։ Երկրորդը՝ աշխատակազմի համար անցկացրել է Կոսովոյի հատուկ պալատի ավագիրավախորհրդատու Էլենի Խայտիդուն։
Միջոցառման ավարտին Լուսինե Հակոբյանը շնորհակալություն հայտնեցՍահմանադրական դատարանի դատավորներին և աշխատակազմին, ինչպես նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատանը՝ ցուցաբերված անգնահատելի աջակցության համար:
