Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի եզրափակիչ միջոցառում

Հունիսի 3-ին Սահմանադրական դատարանում անցկացվեց«Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի եզրափակիչ միջոցառումը:  

«Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագիրն իրականացրել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:  

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Սահմանադրական դատարանի փոխնախագահ Էդգար Շաթիրյանը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան քաղաքական և տնտեսական հարցերի պատասխանատու Լարիսա Հարությունյանը։ Այնուհետև «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը մանրամասն ներկայացրեց ծրագրով իրականացված գործողությունները և դրանց արդյունքները:

Ծրագիրը մեկնարկել է 2023 թ. մայիսին և ավարտվել 2026-ի մայիսին ևիրականացվել 2 փուլով:

Ծրագիրը բաղկացած էր հետևյալ բաղադրիչներից.

1. Էթիկայի և բարեվարքության բաղադրիչ
Ծրագրի հոլանդացի փորձագետ Էսթեր դե Ռոյի և հայազգի փորձագետՀայկուհի Հարությունյանի հետ միասին անց է կացվել աշխատաժողով ՍԴ դատավորների և մասնագիտական աշխատակազմի համար դատավորի և մասնագիտական աշխատակազմի էթիկայի և բարեվարքությանմիջազգային և ներպետական չափանիշները թեմայով: Դրա հենքի վրածրագրի միջազգային և ազգային փորձագետները մշակել են ՍԴ-ի էթիկայի և բարեվարքության ուղեցույցը, որը ներկայացվել է ՍԴ-ին նախորդ տարվասկզբին:
2. ՍԴ-ի եռամյա ռազմավարություն
Հրավիրյալ փորձագետ Լուսինե Բադալյանը հարցազրույցներ է անցկացրելՍԴ-ի նախագահի, դատավորների, աշխատակազմի ղեկավարի, մասնագիտական աշխատակազմի, մամուլի քարտուղարի և ՍԴ դիմումներներկայացնող իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետ: Այնուհետև կազմակերպվել է աշխատաժողով, որի շրջանակում SWOT անալիզի նպատակով քննարկումներ են անցկացվել ռազմավարությանշուրջ, քննարկվել և որոշարկվել են ՍԴ-ի առաքելությունը, արժեբանականհենքն ու սկզբունքները և այլն: Դրանից հետո ստեղծվել է երեք հոգանոցաշխատանքային խումբ ռազմավարության ձևավորման նպատակով, որիկազմում են եղել մեկ դատավոր, աշխատակազմի ղեկավարը և մեկդատավորի օգնական: Ռազմավարության նախագիծը ներկայացվել է ՍԴ-ին:
Երկրորդ փուլի շրջանակներում եռամյա ռազմավարության հիման վրամշակվել և ՍԴ-ին է ներկայացվել առաջին տարվա գործողություններիծրագիրը։
3. Ճանաչողական այց Նիդերլանդների Թագավորություն.
2024 թ. մարտին կազմակերպվել է ճանաչողական այցելությունՆիդերլանդների Թագավորություն ՍԴ յոթ հոգանոց պատվիրակությանհամար, որի կազմում են եղել ՍԴ երեք դատավոր և մասնագիտականաշխատակազմի չորս աշխատակիցներ: Այցելություններ են իրականացվելՆիդերլանդների Դատական խորհուրդ, Պետական խորհուրդ, Վճռաբեկդատարան, Ամստերդամի դատարան և Միջազգային քրեական դատարան: Այս բաղադրիչն իրականացվել է Նիդերլանդներում գործող «Միջազգայինիրավական հարցերի համագործակցության կենտրոն» կազմակերպությանհետ համագործակցությամբ:
4. ՍԴ-ի և հանրության միջև հաղորդակցության կատարելագործմանբաղադրիչ.
Առաջին փուլում կազմակերպվել են ՍԴ-ի երկու ամառային դպրոցներըհայաստանյան վեց ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետներիքառասունից ավելի ուսանողների համար:

Երկրորդ փուլի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել ՍԴ-ինՍահմանադրական իրավունքի երրորդ դպրոցի կազմակերպման և անցկացման հարցում, որին մասնակցել են քառասունից ավելի ուսանողներ։

Կազմակերպվել է երկու տարեկան հանդիպում ՀԿ-ների ներկայացուցիչներիհետ և մեկ տարեկան հանդիպում լրագրողական համայնքի հետ: Այդհանդիպումների շրջանակում ՍԴ փոխնախագահը և աշխատակազմիղեկավարը ներկայացրել են ՍԴ նյութական և դատավարական իրավունքինվերաբերող հարցեր, քննարկման առարկա դարձրել, թե ինչպես կարող ենՀԿ-ներն ավելի ակտիվ մասնակցել ՍԴ գործունեության մասինիրազեկվածության բարձրացմանը, իսկ լրագրողները ավելիարհեստավարժ կերպով լուսաբանել ՍԴ-ի ընթացակարգերը և որոշումները:

Ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում Եվրոպայի խորհրդի հետ համատեղկազմակերպվել է Սահմանադրական դատարանի երրորդ տարեկանհանդիպումը հասարակական կազմակերպությունների հետ։

Ի լրումն սրա՝ աջակցություն է ցուցաբերվել բազմակողմ հանդիպմանկազմակերպման հարցում, որին մասնակցել են Սահմանադրականդատարանի և վճռաբեկ դատարանի դատավորներ, ԲԴԽ-ի անդամներ, օրենսդիր և գործադիր իշխանությունների, ինչպես նաև հասարակականկազմակերպությունների ներկայացուցիչներ։

ՍԴ-ի հանրային կարևորության որոշումների լուսաբանման նպատակովառաջին փուլում պատրաստվել է ութ վիդեոհաղորդում:

Ծրագրի երկրորդ փուլի շրջանակում նախապատրաստվել է ևս տասըվիդեոհաղորդում հանրային կարևորության գործերով՝ ՍԴ-ի կայացրածորոշումների վերաբերյալ։

5. Մասնագիտական վերապատրաստումների բաղադրիչ.

Առաջին փուլի ընթացքում անց են կացվել երկու մասնագիտականաշխատաժողովներ ՍԴ-ի դատավորների և աշխատակազմի անդամներիհամար: Մեկը՝ դատական ակտերի մշակման և իրավաբանականհետազոտական հմտությունների կատարելագործման թեմայով։ Հրավիրյալփորձագետը Միջազգային քրեական դատարանի դատավոր ՋոաննաՔորներն էր և Նյուրնբերգի համալսարանի դասախոս, դոկտոր ԳուրգենՊետրոսյանը: Մյուսը՝ ՍԴ-ի դերը ՄԻԵԴ-ի վճիռների կատարման և ՄԻԵԴ դատական պրակտիկայի նոր զարգացումները թեմայով: Հրավիրյալփորձագետն էր բրիտանացի հայտնի իրավաբան, պրոֆեսոր, «Ինչպեսդիմել ՄԻԵԴ» Օքսֆորդի հրատարակչության տպագրած դասագրքիհեղինակ Ֆիլիպ Լիչը:

Երկրորդ փուլի շրջանակում ևս անց են կացվել մասնագիտականաշխատաժողովներ Սահմանադրական դատարանի դատավորների և իրավաբան աշխատակիցների համար։ Մեկը՝ ՄԻԵԴ-ի նախադեպայինիրավունքի վերաբերալ, հրավիրյալ փորձագետը եղել է ՄԻԵԴ-ի Նիդերլանդներից ընտրված դատավոր Յոլին Շխուկինգը։ Երկրորդը՝ աշխատակազմի համար անցկացրել է Կոսովոյի հատուկ պալատի ավագիրավախորհրդատու Էլենի Խայտիդուն։

Միջոցառման ավարտին Լուսինե Հակոբյանը շնորհակալություն հայտնեցՍահմանադրական դատարանի դատավորներին և աշխատակազմին, ինչպես նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատանը՝ ցուցաբերված անգնահատելի աջակցության համար:

Exit mobile version