
Լիլիթ Ֆանարջյանն ԻԵՄ-ի հետ համագործակցում է որպես իրավաբան: Նա կրթություն ստացել է «Քվանտ» վարժարանում, ապա Երևանի Պետական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, ուր ստացել է բակալավրի և մագիստրոսի ակադեմիական աստիճաններ։ 2020 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանի արտոնագիր (համար՝ 2837)։
Այժմ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Փիլիսոփայության, Սոցիոլոգիայի և Իրավունքի ինստիտուտում հայցորդ է, ունի տպագրված 3 գիտական հոդված:
Լիլիթ Ֆանարջյանի մասնագիտական ուղին ներառում է իրավաբանական խորհրդատվության, պետական և մասնավոր հատվածներում իրավական գործընթացների համակարգման փորձառություն։ Մասնավորապես՝ գործել է ՀՀ էներգետիկ ենթակառույցների և բնական պաշարների նախարարության ենթակայությամբ գործող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում՝ որպես առաջատար իրավախորհրդատու, ապա՝ ՀՀ փաստաբանական դպրոցում՝ որպես իրավական հարցերի ուսումնական համակարգող, Երևանի գեղասահքի և հոկեի մարզադպրոցում՝ որպես փոխտնօրեն, «Երքաղլույս» ՓԲԸ-ում՝ որպես տնօրենի խորհրդական և մի շարք այլ հաստատություններում ցուցաբերել է իրավական աջակցություն։
Աշխատանքային գործունեության ընթացքում ակտիվորեն մասնակցել է իրավական թեմաներով սեմինարների, դասընթացների և վերապատրաստումների՝ ներառյալ աշխատանքի իրավունքի, կոլեկտիվ բանակցությունների, սոցիալական իրավունքների, ռազմավարական առաջնորդության և կառավարման ուղղություններով։
Տիրապետում է հայերենին (մայրենի), անգլերենին (B1 մակարդակ), ռուսերենին (լավ) և ֆրանսերենին (A2 մակարդակ)։
