Վահագն Խանջյան

Vahagn-khanjyan

Վահագան Խանջյանը ծնվել է 1990թ. Ֆրանսիայի մարաքաղաք Փարիզի Քլամարթ արվարձանում: 2016թ. Փարիզի Սորբոնի համալսարանում ստացել է ժողովրդագրության մագիստրոսի աստիճան, իսկ 2014-ին Փարիզի Դեկարտի համալսարանում՝ սոցիալական գիտությունների բակալավրի աստիճան:

2006-2009 թթ. դաշնամուրային դասընթացներ է ստացել Ֆրանսիայի Բուլոն Բիանկուրի մարզային կոնսերվատորիայում: 2015թ. որպես գիտաշխատող, աշխատել է  Փարիզի ժողովրդագրության ազգային ինստիտուտում (INED): Նրա բակալավրի ավարտական աշխատանքը նվիրված է եղել Հայաստանի և Սփյուռքի հայերի ժողովրդագրությանը: 2016թ. որպես գիտաշխատող նա աշխատել է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունում:

2016-ին նրա անմիջական աջակցությամբ Հայաստանում ստեղծվել է  ժողովրդագրական տարեգիրք՝ ժողովրդագրական տվյալների վերլուծությամբ, փաստաթղթերի թարգմանությամբ, բնակչության կանխատեսումների պատրաստմամբ և այլն:

Վահագն Խանջյանը նաև  դաշնակահար է (գործիքավորող, նվագակցող) և ինքնուս կիթառահար: Նա տարբեր ժամանակներում ներկայանում է երաժշտական տարբեր ոճերում (մասնավորապես՝ դասական երաժշտության և ծանր ռոքի ժանրերում) սոլո կամ սկսնակ ու պրոֆեսիանալ երաժիշտների հետ համատեղ՝ տալով համերգներ, մենահամերգներ, կենդանի կամ ձայնագրված այլ միջոցառումներ: Նա նաև միջազգային և ազգային մի շարք մրցույթների հաղթող է:

2010-2011 և 2018 թթ. նա աշխատել է մի շարք դպրոցներում՝ որպես դաշնամուրի դասատու: Սկսած 2006-ից ազգային և միջազգային դաշնամուրային մրցույթներում հանդես գալու համար նա նախապատրաստել է աշակերտների:

Իրավունքի Եվրոպա միավորում հասարակական կազմակերպության հետ հանագործակցության  շրջանակում նրա հանձնառությունն է անգլերեն և ֆրանսերեն թարգմանել կազմակերպության զեկույցները:

Նրա մայրենի լեզուն է արևելյան հայերենը և ֆրանսերենը: Նա սահուն խոսում է նաև անգլերեն, արևմտահայերեն և քիչ, թե շատ խոսում է նաև ռուսերեն և իսպաներեն: