Դավիթ Խաչատրյան

Դավիթ Խաչատրյանը Իրավունքի Եվրոպա միավորում հասարակական կազմակերպությանը միացել է 2014-ի մայիսից: Նա ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն ֆակուլտետը՝ ստանալով ճարտարապետ-շինարարի դիպլոմ: 1997-1999 թթ. նա ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: 1999-ից Դավիթ Խաչատրյանը զբաղվել է ձեռնարկատիրությամբ: 2007-ից Դավիթ Խաչատրյանը ակտիվորեն ներգրավված  է երկրի քաղաքական ու քաղաքացիական ակտիվ նախաձեռնություններում՝ որպես վստահված անձ հանդես գալով մի շարք համապետական ընտրություններում: Նա Իրավունքի Եվրոպա միավորում հասարակական կազմակերպության հետ սկսել է համագործակցել 2012-ից: 2013-ին Դավիթ Խաչատրյանը՝ որպես ԻԵՄ-ի նախաձեռնություններից մեկի ակտիվ մասնակից, Արարատի մարզի Նորաշեն գյուղում դիտարկել է նախագահական ընտրությունները: Դավիթ Խաչատրյանն ԻԵՄ-ում  ունի կարևոր ներդրում՝ ակտիվորեն աջակցելով վերջինիս առաքելությանն ու նպատակներին՝ տարածելով ու հանրայնորեն պաշտպաննելով ԻԵՄ-ի արժեքները: