Արմեն Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյան

Armen Martirosyan2

Արմեն Մարտիրոսյանն ԻԵՄ-ին անդամակցել է 2018թ.: Նա իր հասարակական գործունեությունը ծավալել է 1998-ից: Նա համոզված է, որ միայն առողջ ուժերը համախմբելով ու նպատակասլաց գործունեություն իրականացնելով է հնարավոր պաշտպանել թե՛ քաղաքացու իրավունքները, թե՛ այն ոլորտների շահը, որոնց հատույթում գործում է իր ղեկավարած «Անտարես» ընկերությունը։ 1998թ. գովազդի դաշտի այլ մասնակիցների հետ միասին հիմանդրել է «Հայաստանի գովազդային խորհուրդ» ՀԿ-ն և ընտրվել դրա նախագահ։ Նույն թվականին ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Հայաստանի փաթեթավորողների միության ստեղծման գործում և դարձել այդ կազմակերպության խորհրդի անդամ: 2001թ. մի քանի այլ հրատարակիչների հետ ստեղծում է Հայաստանի հրատարակիչների միությունը։ Հայաստանի «Պոպոք» գովազդային փառատոնի նախագահն է։ Հայաստանի ներկայացուցիչն է ԱՊՀ երկրների հակամենաշնորհային քաղաքականության համակարգող խորհրդում։ Կիևի, Մինսկի, Մոսկվայի, Սլովենիայի, Կաննի գովազդային փառատոնների ներկայացուցիչն է Հայաստանում։ 2008թ. անցնելով վերապատրատում ԱՄՆ-ում բիզնես լոբինգի ասպարեզում` կազմակերպում է Հայաստանի տարբեր գործարար համայնքների բիզնես շահերի պաշտպանությունը։ 2007թ. ակտիվ քաղաքացիական և քաղաքական պայքարի մասնակից է։ Հայաստանի գրական հիմնադրամի նախագահն է, «Գրքի ինստիտուտ» ՀԿ հիմնադիրը։ 2008թ. Հայ-ռուսական սլավոնական համալսարանում Գովազդ մասնագիտության հիմնադիրներից է։ Սլավոնական համալսարանի և Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս է։ Նրա ղեկավարած «Անտարես» հրատարակչությունը ոլորտի առաջատարն է Հայաստանում: Իր գործունեության ընթացքում հրատարակել է ավելի քան 3500 անուն գիրք, որոնք միտված են ոչ միայն գրահրատարակչական, այլև գրական, թարգմանական, գիտական և այլ խնդիրների լուծմանն ու Հայաստանում գրող-թարգմանիչ-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրապնդմանը: Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ մարդուն անհրաժեշտ է շարունակաբար սովորել, գիտելիքները, հմտությունները և կարողությունները թարմացնել ամբողջ կյանքի ընթացքում, ընդ որում՝ ոչ միայն բնական հաղորդակցության, կենսափորձի միջոցով, այլև շարունակաբար գիտակցված բազմազան կրթական հնարավորություններ իրացնելու միջոցով և ունի վեց մասնագիտություն։