Աշխատաժողով Սահմանադրական դատարանի դատավորների և աշխատակազմի հետ

  • Մայիսի 19, 2022
  • 13:30 to 18:00
  • Երեւան, Հայաստան
  • 099-588-576

Ս.թ. մարտի 21-ին մեկնարկել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Խորհրդատվական աջակցություն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանին» ծրագիրը: Ծրագիրն իրականացնող կազմակերպություններն են հոլանդական «Միջազգային իրավական համագործակցության կենտրոն» (այսուհետ` ՄԻՀԿ) և հայաստանյան «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) հասարակական կազմակերպությունները: Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ ՍԴ-ին մշակելու իր ռազմավարությունը, որի շրջանակներում ՍԴ-ն կկարողանա առավել արդյունավետորեն հաղթահարել իր ներկայիս մարտահրավերները և հանդես գալու որպես ժողովրդավարության իրական պահապան Հայաստանի Հանրապետությունում:

Ծրագրի փորձագիտական թիմը` կազմված ծրագրի ղեկավար Վիլեմ Նուքերքից, Ամստերդամի դատարանի փոխնախագահ, դատաիրավական հարցերով փորձագետ Էսթեր դը Ռույից և ծրագրի ազգային փորձագետ, ԻԵՄ-ի նախագահ Լուսինե Հակոբյանից ս.թ. մայիսի 13-19-ին մի շարք հանդիպումներ ունեցավ Սահմանադրական դատարանի դատավորների և աշխատակազմի ներկայացուցիչների, ինչպես նաև Սահմանադրական դատարանի գործունեությանն առնչվող տարբեր պետական մարմինների, միջազգային գործընկերների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ:

Ս.թ. մայիսի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ծրագրի փորձագիտական թիմը հարցազրույցների և քննարկումների միջոցով քարտեզագրեց Սահմանադրական դատարանի ներկայիս կարիքներն ու մարտահրավերները և մայիսի 19-ին հրավիրեց աշխատաժողով Սահմանադրական դատարանի դատավորների և աշխատակազմի հետ առանցքային ռազմավարական ուղղությունները քննարկելու նպատակով: Աշխատաժողովի արդյունքներով ծրագրի թիմը կլրամշակի Սահմանադրական դատարանի ռազմավարությունը և ծրագրի ավարտին կներկայացնի այն Դատարանին:

Աշխատաժողով Սահմանադրական դատարանի դատավորների և աշխատակազմի հետ

Ս.թ. մայիսի 19-ին նիդերլանդական «Միջազգային իրավական համագործակցության կենտրոն» (ՄԻՀԿ) հասարակական կազմակերպությունը և «Իրավունքի Եվրոպա միավորումը» (ԻԵՄ) համատեղ աշխատաժողով անցկացրեցին Սահմանադրական դատարանի դատավորների և աշխատակազմի հետ: Աշխատաժողովի նպատակն էր քննարկել Սահմանադրական դատարանի գործունեության ռազմավարական ուղղությունները և խորհրդատվական աջակցության միջոցով նպաստել դրանց կատարելագործմանը:

Աշխատաժողովը կազմակերպվել էր «Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Խորհրդատվական աջակցություն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանին» ծրագրի» շրջանակներում: Ծրագիրն իրականացնող կազմակերպություններն են ՄԻՀԿ-ը և ԻԵՄ-ը: Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ ՍԴ-ին մշակելու իր ռազմավարությունը, որի շրջանակներում ՍԴ-ն կկարողանա առավել արդյունավետորեն հաղթահարել իր ներկայիս մարտահրավերները և առավել արդյունավետորեն կատարելու Հայաստանում ժողովրդավարության պահապանի իր գործառույթները:

Աշխատաժողովի և դրան նախորդող հանդիպումների արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն Սահմանադրական դատարանին ծրագրի ավարտին:

Բանախոսներ`  Վիլեմ Նուքերք՝ Ամստերդամի դատարանի փոխնախագահ, Էսթեր դը Ռույ՝ դատաիրավական հարցերով փորձագետ, Լուսինե Հակոբյան՝ ծրագրի ազգային փորձագետ, ԻԵՄ-ի նախագահ։

ԿԻՍՎԵԼ
2022-5-19 13:30 2022-5-19 18:00 Europe/London Աշխատաժողով Սահմանադրական դատարանի դատավորների և աշխատակազմի հետ Երեւան, Հայաստան
Պահել միջոցառումը օրացույցում
past event
1
SHARE
2022-5-19 13:30 2022-5-19 18:00 Europe/London Աշխատաժողով Սահմանադրական դատարանի դատավորների և աշխատակազմի հետ Երեւան, Հայաստան
save event to calendar
past event
1