Ակտիվ քաղաքացիների և իրավաբանների հանդիպում

  • Մարտի 12, 2016
  • 10:00 to 17:00
  • Երեւան, Հայաստան
  • 099-588-576

Ակտիվ քաղաքացիների և իրավաբանների հանդիպում՝ հավաքների ազատության իրավունքի շուրջ. փորձի ամփոփում

 

Հարգելի քաղաքացիներ, մարտի 12-ին` ժամը 11:30-ին, հրավիրում ենք հանդիպում-քննարկման ակտիվ քաղաքացիների և դատարաններում նրանց շահերը ներկայացնող իրավաբանների միջև: Հանդիպումը տեղի
կունենա «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի Ուրարտու սրահում (հասցեն` Վազգեն Սարգսյան 26/1):

2013 թ.-ից մեր կազմակերպությունը նախաձեռնել է «Ինքնաբավ քաղաքացիական ակտիվիզմ Ա-ից Ֆ» ծրագիրը, որի շրջանակներում դատարաններում ներկայացնում է այն քաղաքացիների շահերը, որոնց
իրավունքները ոստիկանությունը խախտել է տարբեր խաղաղ հավաքների ընթացքում: Նման դեպքերին վերաբերող շուրջ 260 գործ գտնվում է դատական վարույթում. դրանց մի մասը արդեն հանգուցալուծվել է, իսկ մյուս մասը դեռևս ընթացքի մեջ է: Հանդիպման ընթացքում կքննարկվեն քաղաքացիների գործերին առնչվող հարցերը: Նշենք, որ ծրագիրը հովանավորում է «Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը», որը աջակցում է ժողովրդավարության համար պայքարող տեղական կազմակերպություններին:

Հանդիպման ընթացքում նաև կդիտենք «Իրավունքի նվաճման քրոնիկոն» ֆիլմը, որը պատմում է 2013-ից 2015 թ. տեղի ունեցած խաղաղ հավաքների ընթացքում քաղաքացիների իրավունքների խախտումների և
դրանց վերականգնմանն ուղղված պայքարի մասին:

Կինոդիտումից և քաղաքացիներին հուզող հարցերը քննարկելուց հետո կներկայացնենք «Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամ»-ի կողմից հովանավորվող «Հանրային վերահսկողություն պետական պաշտոնյաների նկատմամբ» ծրագիրը: Հիմնադրամի առաքելությունն է աջակցել աշխարհի տարբեր կողմերում ժողովրդավարության զարգացման համար պայքարող կազմակերպություններին: Ծրագրի նպատակն է պետական պաշտոնյաների ընտրության և նշանակման գործընթացի դիտարկումը, ինչը
հնարավորություն կտա պաշտոններին արժանի թեկնածուների ընտրություն և պետական ապարատի աշխատանքի արդյունավետության բարձրացում: Տեղեկացնենք, որ ծրագրի շրջանակներում 2014 թ.-ից ի վեր դիտարկել ենք բազմաթիվ մրցույթներ, որոնք առանց խոչընդոտների չեն անցել: Հանդիպման ընթացքում ավելի մանրամասն կներկայացնենք դիտորդության մեր փորձը, ինչպես նաև անց կկացնենք վերապատրաստում բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մասնակցել մեր դիտորդական առաքելությանը կամ իրականացնել դիտորդական առաքելություն այլ հասարակական կազմակերպության կազմում:

քոուչեր

ԿԻՍՎԵԼ
2016-3-12 10:00 2016-3-12 17:00 Europe/London Ակտիվ քաղաքացիների և իրավաբանների հանդիպում Երեւան, Հայաստան
Պահել միջոցառումը օրացույցում
past event
0
SHARE
2016-3-12 10:00 2016-3-12 17:00 Europe/London Ակտիվ քաղաքացիների և իրավաբանների հանդիպում Երեւան, Հայաստան
save event to calendar
past event
0