«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը «Հայաստանում ՀԸԳՀ-ի կատարման մշտադիտարկում քաղհասարակության կողմից» ծրագրի շրջանակներում հրավիրում է փորձագետների՝ օժանդակելու ԵՄ—Հայաստան քաղհասարակության պլատֆորմին խորհրդատվական կարծիքների մշակմամբ պետական իշխանության մարմիններին խորհրդատվական աջակցության տրամադրման հարցում:
Խորհրդատվական կարծիքները պետք է մշակվեն հետևյալ թեմատիկ ոլորտներում.
- «Հակակոռուպցիոն կրթությունը և շահերի բախման կարգավորումը որպես կոռուպցիայի կանխարգելման միջոց»,
- «Բարձր գնաճի զսպման, գների կայունացման և ինֆլյացիոն ռիսկերի կառավարման փոխառնչությունները իրական հատվածի առաջանցիկ զարգացման համատեքստում»,
- «Կայուն ՓՄՁ-ներ և կայուն զբաղվածություն»,
- «Կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների խնդիրները և դրանց լուծումները միջազգային օրենսդրության համատեքստում»:
Սկիզբը՝ Ապրիլի 3, 2023 թ․
Ավարտը Ապրիլի 30, 2023 թ.
Վայրը՝ Երևան
Ծառայությունների հիմնական ծավալը՝
* Կատարել համապատասխան ազգային և միջազգային օրենսդրության և պրակտիկայի ուսումնասիրություն։
* Կատարելտվյալ թեմատիկ ոլորտում ՀԸԳՀ-ով ստանձնած պարտավորությունների մշտադիտարկում և խնդիրների վերհանում:
* Մշակել 15-20 էջանոց խորհրդատվական կարծիք, այդ թվում` կոնկրետ առաջարկություններ ոլորտի բարելավման քաղաքականության վերաբերյալ:
Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝
– Բարձրագույն կրթություն,
– Տվյալ ոլորտում 5 տարվա աշխատանքային փորձ,
– Հետազոտություններ, մշտադիտարկումներ անելու և զեկույցներ կազմելու հմտություններ,
– Հայերենի գերազանց իմացություն,
– Սուղ վերջնաժամկետների պայմաններում արդյունավետ աշխատելու ունակություն:
Դիմելու ընթացակարգը՝
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ուղարկել նամակ /դիմում տվյալ թափուր տեղի համար՝ կցելով ինքնակենսագրություն՝ հայերեն կամ անգլերեն՝ հետևյալ էլ. հասցեին՝ europeinlaw@gmail.com՝ վերնագրի (subject) տողում նշելով ծառայության տեսակի անվանումը: Պարտադիր ներկայացնել մեկ էջանոց հայեցակարգ(Concept note)` ուրվագծելով պատկերացումները տվյալ թեմատիկ ոլորտի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ
Դիմելու վերջնաժամկետն է 2023 թ. մարտի 31-ը:
