Փորձագետների ներգրավման հրավեր

«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը «Հայաստանում ՀԸԳՀ-ի կատարման մշտադիտարկում քաղհասարակության կողմից»  ծրագրի շրջանակներում հրավիրում է փորձագետների՝ օժանդակելու ԵՄ—Հայաստան քաղհասարակության պլատֆորմին խորհրդա­տվական կարծիքների մշակմամբ պետական իշխանության մարմիններին խորհրդատվական աջակցության տրամադրման հարցում:

Խորհրդատվական կարծիքները պետք է մշակվեն հետևյալ թեմատիկ ոլորտներում.

  1. «Հակակոռուպցիոն կրթությունը և շահերի բախման կարգավորումը որպես կոռուպցիայի կանխարգելման միջոց»,
  2. «Բարձր գնաճի զսպման, գների կայունացման և ինֆլյացիոն ռիսկերի կառավարման փոխառնչությունները իրական հատվածի առաջանցիկ զարգացման համատեքստում»,
  3. «Կայուն ՓՄՁ-ներ և կայուն զբաղվածություն»,
  4. «Կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների խնդիրները և դրանց լուծումները միջազգային օրենսդրության համատեքստում»:

Սկիզբը՝ մարտի 15,  2023 թ․

Ավարտը Ապրիլի 30, 2023 թ.
Վայրը՝ Երևան

Ծառայությունների հիմնական ծավալը՝
* Կատարել համապատասխան ազգային և միջազգային օրենսդրության և պրակտիկայի ուսումնասիրություն։
* Կատարելտվյալ թեմատիկ ոլորտում  ՀԸԳՀ-ով ստանձնած պարտավորությունների մշտադիտարկում և խնդիրների վերհանում:

* Մշակել 15-20 էջանոց խորհրդատվական կարծիք, այդ թվում` կոնկրետ առաջարկություններ ոլորտի բարելավման քաղաքականության վերաբերյալ:

 

Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝
– Բարձրագույն կրթություն,
– Տվյալ ոլորտում 5 տարվա աշխատանքային փորձ,
– Հետազոտություններ, մշտադիտարկումներ անելու և զեկույցներ կազմելու հմտություններ,
– Հայերենի գերազանց իմացություն,
– Սուղ վերջնաժամկետների պայմաններում արդյունավետ աշխատելու ունակություն:

Դիմելու ընթացակարգը՝
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ուղարկել նամակ /դիմում տվյալ թափուր տեղի համար՝ կցելով ինքնակենսագրություն՝ հայերեն կամ անգլերեն՝ հետևյալ էլ. հասցեին՝ europeinlaw@gmail.com՝ վերնագրի  (subject) տողում նշելով ծառայության տեսակի անվանումը: Պարտադիր ներկայացնել մեկ էջանոց հայեցակարգ(Concept note)` ուրվագծելով պատկերացումները տվյալ թեմատիկ ոլորտի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ

Դիմելու վերջնաժամկետն է  2023 թ. մարտի 1-ը:

Department: Փորձագետ
Project Location(s): Երեւան, Հայաստան
Education: Բարձրագույն
Compensation: 1K per annum