«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը «Հայաստանում ՀԸԳՀ-ի կատարման մշտադիտարկում քաղհասարակության կողմից» ծրագրի շրջանակներում հրավիրում է հաղորդակցության մասնագետի՝ օժանդակելու ԵՄ—Հայաստան քաղհասարակության պլատֆորմին խորհրդատվական կարծիքների մշակմամբ պետական իշխանության մարմիններին խորհրդատվական աջակցության տրամադրման հարցում:
Մասնավորապես՝
- Օժանդակել ՀԸԳՀ-ի համաձայն ստեղծված ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմին իր հաղորդակցության ռազմավարությունը/պլանը իրագործելու հարցում,
Սկիզբը՝ մարտի 15, 2023 թ․
Ավարտը դեկտեմբերի 31, 2023 թ.
Վայրը՝ Երևան
Ծառայությունների հիմնական ծավալը՝
— Կազմել Պլատֆորմի հայտարարությունների նախագծերը,
- Կազմակերպել Պլատֆորմի անդամների հարցազրույցները, ասուլիսները, և այլ հանրային հաղորդակցության ձևաչափերը,
- Իրականացնել Պլատֆորմի հանդիպումներիև միջոցառումների լուսաբանումները,
- Իրականացնել հաղորդակցությունը լրատվամիջոցների և լրագրողների հետ,
- Հանրային կապերի ոլորտի այլ ծառայություններ:
Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝
– Բարձրագույն կրթություն,
– Տվյալ ոլորտում 5 տարվա աշխատանքային փորձ,
– Հայերենի գերազանց իմացություն,
– Սուղ վերջնաժամկետների պայմաններում արդյունավետ աշխատելու ունակություն:
– Նախկինում ծառայությունների մատուցումը Պլատֆորմին կդիտարկվի որպես առավելություն:
Դիմելու ընթացակարգը՝
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ուղարկել հետաքրքրությունների նամակ /դիմում տվյալ թափուր տեղի համար՝ կցելով ինքնակենսագրություն՝ հայերեն կամ անգլերեն՝ հետևյալ էլ. հասցեին՝ europeinlaw@gmail.com՝ վերնագրի (subject) տողում նշելով ծառայության տեսակի անվանումը:
Դիմելու վերջնաժամկետն է 2023 թ. մարտի 1-ը:
