Փորձագետի ներգրավման հրավեր

«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը «Հայաստանում ՀԸԳՀ-ի կատարման մշտադիտարկում քաղհասարակության կողմից»  ծրագրի շրջանակներում հրավիրում է իրավաբանի՝ օժանդակելու ԵՄ—Հայաստան քաղհասարակության պլատֆորմին խորհրդա­տվական կարծիքների մշակմամբ պետական իշխանության մարմիններին խորհրդատվական աջակցության տրամադրման հարցում:

Մասնավորապես՝

Իրավաբանական աջակցություն տրամադրել ՀԸԳՀ-ի քաղհասարակության պլատֆորմին, այդ թվում`

  • Հրավիրել և մասնակցել ՀԸԳՀ-ի քաղհասարակության պլատֆորմի հանդիպումներին,
  • Կազմել ՀԸԳՀ-ի քաղհասարակության պլատֆորմի հանդիպումների արձանագրությունները,
  • Կազմել ԻԵՄ-ի` սույն ծրագրի շրջանակներում մատուցվող ծառայությունների պայմանագրերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը,

Սկիզբը՝ մարտի 15,  2023 թ․

Ավարտը դեկտեմբերի 31, 2023 թ.
Վայրը՝ Երևան

 

Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝
– Իրավաբանի բարձրագույն կրթություն,
– Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
– Հետազոտություններ, մշտադիտարկումներ անելու և զեկույցներ կազմելու հմտություններ,
– Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
– Սուղ վերջնաժամկետների պայմաններում արդյունավետ աշխատելու ունակություն

– Նախկինում ծառայությունների մատուցումը Պլատֆորմին կդիտարկվի որպես առավելություն

 

Դիմելու ընթացակարգը՝
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ուղարկել նամակ /դիմում տվյալ թափուր տեղի համար՝ կցելով հետաքրքրության և շարժառիթների մասին նամակ և ինքնակենսագրություն՝ հայերեն կամ անգլերեն՝ հետևյալ էլ. հասցեին՝ europeinlaw@gmail.com՝ վերնագրի  (subject) տողում նշելով ծառայության տեսակի անվանումը :

Դիմելու վերջնաժամկետն է  2023 թ. մարտի 1-ը:

Department: Իրավաբան
Project Location(s): Երեւան, Հայաստան
Education: Բարձրագույն
Compensation: 1K per annum