«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը համագործակցության էհրավիրում իրավաբանների/փաստաբանների:
Ծառայության տեսակը՝
Իրավաբանական (փաստաբանական արտոնագիրն առավելություն է):
Տևողությունը՝ ապրիլի 1-ից, 2025 թ․ — հունվարի 31, 2026թ.
Վայրը՝ Երևան
Ծառայությունների հիմնական ծավալը՝
* Կազմել անհրաժեշտ իրավական փաստաթղթերի նախագծեր :
* Կատարել համապատասխան ազգային և միջազգային օրենսդրության, ազգային և միջազգային դատականպրակտիկայի ուսումնասիրություն։
* Գործերի համակարգված վարում, մատուցված ծառայությունների վերաբերյալ պարբերական զեկույցների կազմում:
Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝
– Բարձրագույն իրավաբանական կրթություն,
— Սահմանադրական իրավունքի և Սահմանադրական դատարանի որոշումների գերազանց իմացություն,
— Հետաքրքրվածություն միջազգային, այդ թվում` միջազգային քրեական իրավունքով
– Իրավաբանի աշխատանքային փորձ,
– Հետազոտություններ, մշտադիտարկումներ անելու և զեկույցներ կազմելու հմտություններ,
– Հայերենի գերազանց իմացություն,
– Անգլերենի գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն,
– Տեքստի հետ աշխատելու համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն,
– Կազմակերպչական և ինքնակազմակերպման գերազանց ունակություններ,
– Պատասխանատվության բարձր զգացում,
– Հաղորդակցման գերազանց հմտություններ,
– Անհատական և թիմային աշխատանքի ունակություն/հմտություններ,
– Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
– Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,
– Սուղ վերջնաժամկետների պայմաններում արդյունավետ աշխատելու ունակություն:
Դիմելու ընթացակարգը՝
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ուղարկել նամակ /դիմում տվյալ թափուր տեղի համար՝ կցելով հետաքրքրության մասին նամակ և ինքնակենսագրություն՝ հայերեն կամ անգլերեն՝ հետևյալ էլ. հասցեին՝ europeinlaw@gmail.com՝ վերնագրի (subject) տողում նշելով Իրավաբանական ծառայության տեսակի անվանումը (օրինակ՝ Իրավաբանական / փաստաբանական, վարչական / քաղաքացիական)
Դիմելու վերջնաժամկետն է 2025 թ. մարտի 15 -ը:
