Հաղորդակցության մասնագետի թափուր հաստիք ԻԵՄ-ում

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում  հաղորդակցության ոլորտի մասնագետի։

Ծառայության տեսակը՝

Հաղորդակցության ռազմավարության մշակում

Սկիզբը՝  մայիսի 1,  2019 թ․

Ավարտը՝ մայիսի 31,  2019 թ․

Վայրը՝  Երևան

Ծառայությունների հիմնական ծավալը՝

*Մշակել հաղորդակցության ռազմավարություն՝«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության համար, որը կներառի․

  • «ԻԵՄ»-ի հաղորդակցության ներկայիս իրավիճակի համառոտ նկարագիր։
  • Հաղորդակցության նպատակների և լսարանի որոշարկում,
  • Հաղորդակցության նպատակներին հասնելու մոտեցումների սահմանում,
  • Հաղորդակցության ուղերձները տարածելու ուղիների սահմանում,
  • Հաղորդակցության ռազմավարության իրականացման ծրագրի մշակում,
  • Ռազմավարության իրականացման մշտադիտարկման և գնահատման ծրագրի մշակում,
  • Պահանջվող բյուջեի կազմում։

 

Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝

— Բարձրագույն կրթություն հանրային հաղորդակցության (PR), մարկետինգի, լրագրության կամ հարակից այլ ոլորտում,

— Հաղորդակցության ոլորտում ռազմավարություններ և ծրագրեր մշակելու առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,

—  Հայերենի գերազանց իմացություն,

— Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,

— Համակարգչային ծրագրերի / MS Office / գերազանց իմացություն,

— Կազմակերպչական և ինքնակազմակերպման գերազանց ունակություններ,

— Պատասխանատվության բարձր զգացում,

— Հաղորդակցման գերազանց հմտություններ,

— Անհատական և թիմային աշխատանքի ունակություն/հմտություններ,

— Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ։

Ակնկալվում է, որ մասնագետը որոշակի մասնակցություն կունենա նաև ռազմավարության փորձարկման փուլում՝ կապի մեջ մնալով ռազմավարությունը գործարկող թիմի հետ մինչև 2019թ․ սեպտեմբերի 30-ը։

Դիմելու ընթացակարգը՝

Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ուղարկել նամակ/դիմում տվյալ թափուր տեղի համար՝ կցելով հետաքրքրության և շարժառիթների մասին նամակ և ինքնակենսագրություն՝ հայերեն կամ անգլերեն՝ հետևյալ էլ. հասցեին՝  europeinlaw@gmail.com վերնագրի (subject) տողում նշելով ծառայության տեսակի անվանումը (օրինակ՝ Հաղորդակցության մասնագետ)

Դիմելու վերջնաժամկետն է 2019 թ.ապրիլի 30-ը:

Department: Հաղորդակցության մասնագետ
Project Location(s): Երեւան, Հայաստան
Education: Բարձրագույն
Compensation: 1K per annum