«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանների/փաստաբանների.
Ծառայության տեսակը՝
Իրավաբանական (փաստաբանական արտոնագիրն առավելություն է):
Սկիզբը՝ նոյեմբեր 15, 2019 թ․
Վայրը՝ Երևան
Ծառայությունների հիմնական ծավալը՝
* Կազմել անհրաժեշտ իրավական փաստաթղթերի նախագծեր (դիմումներ, բողոքներ, հայցեր, միջնորդություններ, հաղորդումներ, հայտարարություններ, միջնորդություններ, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ և այլն), այդթ վում՝ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացնելու համար։
* Մասնակցել համապատասխան դատական գործերով ընթացող դատական նիստերին՝ ներկայացնելով վստահորդների շահերը։
* Կատարել համապատասխան ազգային և միջազգային օրենսդրության և իրավունքի, ազգային և միջազգային դատական պրակտիկայի ուսումնասիրություն։
* Գործերի համակարգված վարում, մատուցված ծառայությունների և դատական գործերի վերաբերյալ պարբերական զեկույցների կազմում:
Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝
— Բարձրագույն իրավաբանական կրթություն,
— Իրավաբանի աշխատանքային փորձ,
— Հետազոտություններ, մշտադիտարկումներ անելու և զեկույցներ կազմելու հմտություններ,
— Հայերենի գերազանց իմացություն,
— Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
— Համակարգչային ծրագրերի / MS Office / գերազանց իմացություն,
— Կազմակերպչական և ինքնակազմակերպման գերազանց ունակություններ,
— Պատասխանատվության բարձր զգացում,
— Հաղորդակցման գերազանց հմտություններ,
— Անհատական և թիմային աշխատանքի ունակություն/հմտություններ,
— Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
— Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,
— Սուղ վերջնաժամկետների պայմաններում արդյունավետ աշխատելու ունակություն:
Դիմելու ընթացակարգը՝
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ուղարկել նամակ /դիմում տվյալ թափուր տեղի համար՝ կցելով հետաքրքրության և շարժառիթների մասին նամակ և ինքնակենսագրություն՝ հայերեն կամ անգլերեն՝ հետևյալ էլ. հասցեին՝ europeinlaw@gmail.com՝ վերնագրի (subject) տողում նշելով ծառայության տեսակի անվանումը (օրինակ՝ Իրավաբանական / փաստաբանական, վարչական / քաղաքացիական)
Դիմելու վերջնաժամկետն է 2019 թ. դեկտեմբերի 15-ը:
