Պրակտիկա «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ում

Ուշադրություն: ԲՈՒՀ-երի իրավագիտության, քաղաքագիտության և ժուռնալիստիկայի ֆակուլտետների բակալավրիատի բարձր կուրսերում կամ մագիստրատուրայում ուսանող այն երիտասարդները, որոնք ցանկանում են բազմազբաղ դարձնել ձմեռային ցուրտ ու միապաղաղ օրերը և հետաքրքրված են ընտրական իրավունքի գործընթացներով, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունըն առաջարկում է ձմեռային պրակտիկա` նվիրված 2018թ. ընտրական գործընթացների ուսումնասիրությանն ու վերլուծության: Մեր կազմակերպությունում անցկացված պրակտիկայի արդյունքում դուք ձեր գործունեությամբ կնպաստեք Հայաստանի Հանրապետությունում ընտրական օրենսդրության և գործընթացների, ինչպես նաև այդ գործընթացների հանրային վերահսկողության բարելավմանը:
Հիմնական պահանջներ`
Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է, հետաքրքրվածություն Հայաստանում տեղի ունեցող իրավաքաղաքական, այդ թվում` ընտրական գործընթացներով /այդ գործընթացներին մասնակցության փորձը ցանկալի է/:
Պրակտիկայի տևողություն` երկու ամիս /հունվարի 20-ից մինչև մարտի 20-ը: Պրատկտիկայի ավարտին դուք կստանաք մեր պետության առաջատար իրավապաշտպան կազմակերպություններից մեկի՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից վկայական :
Բոլոր հետաքրքրվածներին խնդրում ենք դիմել մինչև 18.01.2019թ., ինքնակենսագրական և շարժառիթների մասին նամակ ուղարկելով europeinlaw@gmail.com էլ. հասցեին` էլ. նամակի subject-ը վերնագրելով «Պրակտիկա ԻԵՄ-ում»:

Department: Պրակտիկա
Project Location(s): Երևան, Հայաստան
Education: Master's Degree
Compensation: 1K per annum

</p>