«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում հաղորդակցության ոլորտի մասնագետի։
Ծառայության տեսակը՝
Հաղորդակցության ռազմավարության մշակում
Սկիզբը՝ մայիսի 1, 2019 թ․
Ավարտը՝ մայիսի 31, 2019 թ․
Վայրը՝ Երևան
Ծառայությունների հիմնական ծավալը՝
*Մշակել հաղորդակցության ռազմավարություն՝«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության համար, որը կներառի․
- «ԻԵՄ»-ի հաղորդակցության ներկայիս իրավիճակի համառոտ նկարագիր։
- Հաղորդակցության նպատակների և լսարանի որոշարկում,
- Հաղորդակցության նպատակներին հասնելու մոտեցումների սահմանում,
- Հաղորդակցության ուղերձները տարածելու ուղիների սահմանում,
- Հաղորդակցության ռազմավարության իրականացման ծրագրի մշակում,
- Ռազմավարության իրականացման մշտադիտարկման և գնահատման ծրագրի մշակում,
- Պահանջվող բյուջեի կազմում։
Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝
– Բարձրագույն կրթություն հանրային հաղորդակցության (PR), մարկետինգի, լրագրության կամ հարակից այլ ոլորտում,
– Հաղորդակցության ոլորտում ռազմավարություններ և ծրագրեր մշակելու առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
– Հայերենի գերազանց իմացություն,
– Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
– Համակարգչային ծրագրերի / MS Office / գերազանց իմացություն,
– Կազմակերպչական և ինքնակազմակերպման գերազանց ունակություններ,
– Պատասխանատվության բարձր զգացում,
– Հաղորդակցման գերազանց հմտություններ,
– Անհատական և թիմային աշխատանքի ունակություն/հմտություններ,
– Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ։
Ակնկալվում է, որ մասնագետը որոշակի մասնակցություն կունենա նաև ռազմավարության փորձարկման փուլում՝ կապի մեջ մնալով ռազմավարությունը գործարկող թիմի հետ մինչև 2019թ․ սեպտեմբերի 30-ը։
Դիմելու ընթացակարգը՝
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ուղարկել նամակ/դիմում տվյալ թափուր տեղի համար՝ կցելով հետաքրքրության և շարժառիթների մասին նամակ և ինքնակենսագրություն՝ հայերեն կամ անգլերեն՝ հետևյալ էլ. հասցեին՝ [email protected] վերնագրի (subject) տողում նշելով ծառայության տեսակի անվանումը (օրինակ՝ Հաղորդակցության մասնագետ)
Դիմելու վերջնաժամկետն է 2019 թ.ապրիլի 30-ը: