Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն, Կոսովոյի Մասնագիտացված պալատների ավագ իրավաբան Էլենի Խաիտիդույի մասնակցությամբ, ապրիլի 29-30-ին Դիլիջանում կազմակերպել է աշխատարան՝ «Իրավական գրագրության հմտություններ եւ դատավորների ու իրավաբանական աշխատակազմի աշխատանքային փոխհարաբերություններին մասին» թեմայով։
Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել ԻԵՄ նախագահ Լուսինե Հակոբյանը, Սահմանադրական դատարանի դատավոր Արտակ Զեյնալյանը և Վճռաբեկ դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը։
Առաջին օրը հրավիրյալ իրավաբանը մասնակիցներին մասնագիտական մանրամասներ է ներկայացրել «Միջազգային դատարանների եւ պալատների դատավորների գրասենյակը» և«Գրասենյակի աշխատանքի մեթոդաբանությունը» թեմաներով,
Աշխատարանի երկրորդ օրը քննարկվել են հետեւյալ թեմաները՝ «Դատական ակտերի նախագծերի մշակման գործընթաց եւ լավագույն գործելակարգեր», «Դատարանի դահլիճ», «Դատավորների եւ իրավաբանական աջակցության անձնակազմի վերապատրաստում», «Գործունեության արդյունավետության գնահատումներ»։
«Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի առաջին փուլը մեկնարկել է 2023 թվականի մայիսին եւ տեւել է 18 ամիս։
2025-ի փետրվարից մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը։
Ծրագիրն իրականացնում է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ։
Ծրագիրը միտված է Սահմանադրական դատարանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումների խթանմանը, Բարձր դատարանի ներքին ընթացակարգերի բարելավմանն ու հանրային հաշվետվողականության բարձրացմանը


