Ապրիլի 15-ին Երեւանում կայացել է ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ հանդիպումը։
Հանդիպմանը ողջույնի խոսքով են հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ, ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը, Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի (EESC) անդամ, ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի համանախագահ Դումիտրու Ֆորնեան, Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի նախագահ (EESC) Ստեֆանո Պալմիերին։
«Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացում, Հայաստան-ԵՄ բարձր մակարդակի երկխոսության շրջանակներում ստանձնած հանձնառությունների կատարում և մշտադիտարկում» թեմայի շրջանակներում խոսքով են հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հատուկ տեսաուղերձ է հղել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
Ապա կայացել են թեմատիկ պանելային քննարկումներ։
Առաջին պանելային քննարկումը նվիրված էր քաղաքացիական հասարակության, ԵՄ-ի, վերջինիս անդամ պետությունների և ՀՀ կառավարության միջև համագործակցությանն՝ ուղղված արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը։ Պանելային այս քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Սյուզաննա Սողոմոնյանը, (EUROPEUM) Եվրոպականքաղաքականության ինստիտուտի «Արդար Եվրոպա» ծրագրի ղեկավար Կառլոս Գոմես դել Տրոնկոն, Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի՝ գործատուների խմբի անդամ Օլեգ Ռոյբուն։
Երկրորդ պանելային քննարկման թեման էր «Ժողովրդավարական դիմակայունության ամրապնդումըՀայաստանում, վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը»։ Այս պանելային քննարկմանը մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցությանչափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումների և մարդու իրավունքներիհարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, «Իրավունքներիպաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ավագ իրավաբան Հասմիկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավարիտեղակալ Տոմաշ Օստրոպոլսկին, Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի՝քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խմբի անդամ Սիմո Տիայնենը։
Երրորդ պանելային քննարկման թեմաներն էին տարածաշրջանային անվտանգության ամրապնդումն ու խաղաղության գործընթացի առաջխաղացումը։ Այս պանելային քննարկմանը մասնակցել են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, «Ազատ քաղաքացի» ՀԿ-ի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, «ԱՊՐԻ Արմենիա»-ի ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ Անահիտ Փիլիպպոսյանը, Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խմբի անդամ Սիմո Տիայնենը։
Չորրորդ պանելային քննարկումը «Արհմիությունների, գործատուների միությունների ևկառավարության միջև սոցիալական գործընկերության դերը բարեփոխումների իրականացմանոլորտում» թեմային էր առնչվում։
Այս պանելային քննարկմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարիտեղակալ Լուսինե Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, Հայաստանիարհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, Հայաստանի գործատուներիհանրապետական միության նախագահի տեղակալ Նարե Սարգսյանը, «Աշխատողների խումբ» — CGT-ի ներկայացուցիչ Ռենատա Կուտազը, Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի՝գործատուների խմբի անդամ Օլեգ Ռոյբուն։
ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ հանդիպումը փակվել է Լուսինե Հակոբյանի եւ Դումիտրու Ֆորնեայի եզրափակիչ խոսքով։
Հանդիպման ավարտին մասնակիցներն ընդունել են ԵՄ-Հայաստան առաջիկա գագաթնաժողովին ուղղված Պլատֆորմի հռչակագիրը։


