Դա միջամտություն էր Հայաստանի ներքին գործերին․ Լուսինե Հակոբյան

«Factor.am»-ի հարցազրույցը «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿնախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանի հետ։

Տիկին Հակոբյան, ինչո՞ւ, Ձեր կարծիքով, Հայաստանում ընդդիմադիր ուժերը, որոնք ԵՄինմեղադրում էին Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ՝ հիբրիդային սպառնալիքներիդեմ պայքարող այդ խումբը ուղարկելով, չեն դատապարտում Վլադիմիր Պուտինին, որը շատբաց, անթաքույց ասաց, որ Հայաստանում ռուսամետ ուժեր կան, եւ  հորդորում էր, կամակնկալում էր, որ Փաշինյանը թույլ տա, որ բանտում գտնվող ռուսամետ, Ռուսաստանիքաղաքացիություն ունեցող գործիչը մասնակցի ընտրություններին։ Չէ՞որ  2 դեպքում էլ պետք էանընդունելի լինի Հայաստանի ներքին գործերի միջամտելը, եւ արդյո՞ք սա միջամտություն է։

-Հստակորեն Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպման շրջանակում, իհարկե, կարող էր այդ հարցըբարձրացնել, բայց մի բան կա, չէ՞, որ նա այդպես բաց, հրապարակային այդ հարցը բարձրացնում է։Հստակ է, որ այստեղ նստած յուրաքանչյուր ոք գնահատելու է դա միջամտություն Հայաստանի ներքինգործերին, ընդ որում, այն, ինչում մեղադրում էին Եվրոպական միությանը, զուտ Հայաստանիժողովրդավարական դիմակայունությանն ուղղված աջակցության համար հիբրիդային սպառնալիքներիդեմ պայքարում եւ հիբրիդային պատերազմում աջակցություն է, ինչը, իհարկե, ոչ մի համեմատությանեզր չունի այն ամենի հետ, ինչ կատարվեց Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Հստակորեն ասվումէր, որ այսինչ ուժերին թույլ տվեք, որ գան, մասնակցեն եւ այլն, ուղիղ իր համակրանքն էրարտահայտում։  Բնականաբար, պետք էր այնտեղ ավելի հետաքրքիր պատասխան տալ եւ ասել, որ ոչմիայն մեր Սահմանադրությունն է դա արգելում, այլեւ, որ դա միջամտություն է Հայաստանի ներքինգործերին։

Վարչապետը չասեց այդպիսի բան, ավելին, նա կառավարության նիստից հետո կայացածասուլիսում խոսեց այդ մասին եւ տպավորություն էր, որ արդարացնում էր Պուտինին՝ դե, մեծերկիր է եւ այլն։

-Հակառակը պետք է ասվեր, օրինակ՝ մենք երբեւէ մեզ թույլ տվե՞լ ենք գանք, Վլադիմիր Վլադիմիրովիչ, քեզ ասենք՝ այսի՞նչ մարդկանց թող մասնակցեն։

Վարչապետը պիտի այդ պահին սաստե՞ր, կամ՝ արգելե՞ր։

 -Պետք էր բացատրել, որ դա միջամտություն է, հրապարակային միջամտություն է Հայաստանի ներքինգործերին, եւ այն, ինչը մենք թույլ չենք տալիս Ռուսաստանի հանդեպ, Ռուսաստանի նախագահը եւսպետք է թույլ չտա Հայաստանի հանդեպ։ Բայց նաեւ հաշվի առնելով, որ դժվար՝ Պուտինը ինֆորմացվածչլիներ, թե Հայաստանում ինչ տրամադրություններ են ժողովրդի մեծ մասի մոտ նույն Ռուսաստանինկատմամբ՝ պայմանավորված  Ռուսաստանի դերակատարմամբ, այդտեղ արդեն ավելի հետաքրքիր, մտորումների տեղիք է տալիս այդ արտահայտությունը, արդյո՞ք դրանով ինքը ավելի շատ վնասում էր«Մեր ձեւով» շարժմանը, թե՞՝ օգնում էր, կամ՝ վնասում էր Նիկոլ Փաշինյանին եւ «Քաղաքացիականպայմանագրին», թե՞՝ օգնում էր։ Այս ամենը մտորելու տեղիք է տալիս, բնականաբար, չեմ կարող ասելիր գլխում ինչ էր կատարվում, բայց հավանական  մտորումների ու ենթադրությունների մեծ դաշտ էբացվում։

Իսկ միգուցե ան մտածում էր, որ այնպես, ինչպես Դոնալդ Թրամփ է տեսախցիկների առաջ իրզրուցակցի հետ խոսում եւ ինչոր պայմանավորվածությունների գալիս, ինքն էլ անի՞, չէ՞որ բացտեքստերի ժամանակ մի քիչ հետնահանջի հարցը կարող է դժվար կայացվել։

-Միգուցե նաեւ այդ տրամաբանությամբ է ասել։ Եթե այդ ուղղությունը վերցնենք, եթե այդ սցենարըդիտարկենք, ապա, նա, ըստ էության, ստացավ իր պատասխանը եւ մեծ հաշվով, այո՛, ճիշտ էր հղումըՀայաստանի Սահմանադրությանը եւ Հայաստանի օրենսդրությանը։ Բայց, իսկապես, շատ հետաքրքիրէ, թե ինչո՞ւ են լռում այն ուժերը, որոնք Եվրոպական միությանն էին մեղադրում ընդամենը հիբրիդայինսպառնալիքների դեմ պայքարում Հայաստանին խոստացված օժանդակության համար, ընդ որում, երբեք Եվրոպական միության որեւէ պաշտոնատար անձ իրեն թույլ չի տվել ուղղակիորեն հայտարարել, որ աջակցում է այս թեկնածուին, կամ՝ այն թեկնածուին, այս կուսակցությանը, կամ՝ այնկուսակցությանը, կամ ինչ-որ ջատագովություն իրականացնել, ինչպես Վլադիմիր Պուտինն էր անումօրերս, եւ այդ պարագայում լռել եւ չասել, որ սա ուղղակի միջամտություն է Հայաստանի ներքինգործերին, իսկապես, հասկանալի է, որ գործ ունենք երկակի ստանդարտների հետ։

Թե՞ Պուտինն իրենց էր աջակցում։ Դուք կարո՞ղ եք մեղադրել ձեզ աջակցողին։

-Առնվազն, եթե  մտավոր ունակությունները ներեին, հաշվի առնելով հասարակականտրամադրությունները, գոնե պետք է իրենց դիստանցավորեն այդ մարդուց։ Ռուսաստանիաջակցությունը հաստատ հօգուտ իրենց չի աշխատելու մոտակա ընտրությունների ժամանակ։

Իսկ դուք ի՞նչ շարունակություն եք տեսնում։ Եթե Պուտինի ասած ռուսամետ ուժերը չկարողացանիշխանություն փոխել, արդյո՞ք դուք տեսնում եք վտանգ, որ փորձ արվի լեգիտիմությունըկասկածի տակ դնել, ընտրակեղծիքների մասին կեղծ պատումներ անել, ես չեմ ասում, որ եթեիրապես տեղի ունենան ընտրակեղծիքներ՝ նրանք չխոսեն, դա այլ դեպք է։ Ես նկատի ունեմհորինված, աղավաղված տեղեկություններով ընտրակեղծիքների ֆոն ստեղծել եւ, օրինակ,Ռուսաստանի համար հնարավորություն բացել  ընտրությունների արդյունքների վիճարկմանմեթոդիկայով ավելի թույլ իշխանության հետ գործ ունենալ՝ ի դեմս Հայաստանի իշխանության։

-Մի քիչ այդ ելքն ինձ անհավանական է թվում, բայց, բնականաբար, այդ փորձերը արվելու են։ ՆաեւԳյումրիի ընտրություններին ընդառաջ տեսանք, թե ինչպես էր, օրինակ, Արման Թաթոյանը լուրերտարածում, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը պատրաստվում է ընտրական կառուսելիրականացնել՝ քվեաթերթիկները դուրս բերելու միջոցով եւ այլն, եւ մեր գործընկերներըքաղհասարակությունից բացատրում էին, որ քվեարկության կարգը այնպիսին է, որ քվեաթերթիկը դուրսբերելը որեւէ իմաստ չունի։ Եթե հիշում ենք Ընտրական օրենսգրքի կարգավորումները, ապա միքվեաախցում դրվում է նույն կուսակցության բազում քվեաթերթիկներ, եւ ընդամենը ընտրողը վերցնում էիր նախընտրած քվեաթերթիկը, ծալում, դնում է ծրարի մեջ, տանում, գցում է տուփի մեջ, հետեւաբարքվեաթերթիկ դուրս բերելը որեւէ նպատակի չի ծառայում, ու հետեւաբար, կառուսելը, որպեսընտրակեղծարարության մեթոդ, այլեւս անիմաստ է։ Նմանատիպ փորձեր, կարծում եմ, էլի կլինեննախընտրական փուլում, եթե չասեմ, իհարկե, ավելի լուրջ բաների էլ մենք ականատես կլինենք, եւ շատկարեւոր է, որ այս պարագայում իշխանությունը, կամ համապատասխան մարմինները, մասնավորապես, օրինակ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, կամ ստրատեգիականհաղորդակցության համար պատասխանատու մարմինները, հույսները չդեն քաղհասարակության վրամիայն, այլ իրենք ակտիվորեն հանրային իրազեկում անցկացնեն եւ ստրատեգիականհաղորդակցության մեջ մտնեն ժողովրդի հետ, բացատրեն նմանատիպ երեւույթների սնանկ լինելը, համապատասխան կարգը բացատրեն եւ այլն, որպեսզի նման փորձերը իրենց նպատակին չծառայեն։

Ընտրություններին մասնակցում են միլիոնատերեր, մի դեպքում հաստատված միլիարդատեր, փողի գործոնը ընտրություններում ինչպիսի՞ դերակատարություն է ունենալու։ ՍամվելԿարապետյանի ուժին առնչվողենթադրյալ կաշառքի դեպքի մասին են հայտնել իրավապահկառույցները, որ գրանցում են իրենց գրասենյակներում, աշխատավարձ են տալիս, բայցիրականում ընտրակաշառք են տալիս։ Այս ուժի ներկայացուցիչները հերքել են, կոչել ենմոնտաժված այդ ձայնագրությունը, նշել, որ Սահմանադրությամբ են իրենք առաջնորդվում եւՀայաստանի օրենքներով։ Ուրեմն, ի՞նչ դեր է ունենալու փողի գործոնը ընտրություններին եւկարո՞ղ է փողով իշխանություն ձեւավորվել «օրինական» ընտրություններով։

 -Փողի գործոնը, իհարկե, նշանակություն ունենալու է, եւ քարոզարշավի ընթացքումհնարավորություններն են, բնականաբար, մեծ լինելու փողատերերի, գովազդների առումով եւ այլն, բնականաբար, ես կարծում եմ՝ այլ եղանակներով այդ գումարը ընտրողին հասցնելումեթոդաբանությունը կիրառվելու է, կասկած չունեմ՝ այն փորձված եւ կիրառված մեթոդները նախկինընտրությունների արդյունքները կեղծելու, մասնավորապես գումարով ազդելու, բնականաբար, այդփորձերը լինելու են, բայց ուզում եմ դիմել մեր քաղաքացիներին եւ ապավինել իրենց իմաստությանը եւհորդորել, որ այդ գումարները չվերցնեն եւ իրենց ընտրությունը կատարեն իրենց խղճի մտոք՝իմանալով, որ իրենք տնօրինելու են մեր, մեր երեխաների եւ մեր պետության ճակատագիրը։ Կաշառքտալը եւ կաշառք ստանալը հանցագործություններ են, եւ լավ կլինի, որ ի սկզբանե իմանաք այդ մասին, խուսափեք այդ գործելաոճից, եւ հետո այնպես չլինի, որ ասեն՝ ա՛յ, երիտասարդը հիվանդ է, չգիտեմ, այս, այն, այդ բոլոր պատճառաբանությունները չգործեն։ Ի դեպ,  բավական հետաքրքիր ֆիլմ ենցուցադրում «Գինեսների տունը»՝ իռլանդական հայտնի գարեջրի բրենդի մասին է, եւ այնտեղ ցույց ենտալիս, որ դեռեւս 19-րդ դարում ընտրություն կեղծելը Իռլանդիայում դատարանների կողմից եղել էխստիվ պատժելի արարք։ Առավել եւս այսօր պետք է խստիվ պատժելի արարք լինի մարդկանց ազատկամարտահայտման վրա որեւէ կերպ ազդելը։ Սա հարցի մի կողմը։ Հարցի մյուս կողմն այն է, թե ինչո՞ւեն մարդիկ Հայաստանում, որոնք հանցավոր եղանակով կուտակել այդ գումարները, առայսօրհանգիստ տնօրինում այդ գումարները, ինչո՞ւ առայսօր նրանցից մի քանիսը պետք է ներգրավված լինենայդ ամեն ինչի մեջ։ Մասնավորապես, ուզում եմ բերել Քոչարյանի օրինակը, վերջերս տեսա, որ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Վահագն Ալեքսանյանը հրապարակում էր արելՔոչարյանի ունեցվածքի մասին եւ գրել էր, որ, օրինակ, որպեսզի ինքը դառնար այդ ունեցվածքի տերը, պետք է՝ չգիտեմ քանի 100 տարի աշխատեր։ Այսինքն, ստացվում է, որ հարգելի գործընկերներ, ձեզ 8 տարի պահանջվե՞ց, որ ընդամենը հաշվե՞ք էդ մարդու ունեցվածքը, բա մյուս գործողությունները ե՞րբպետք է անեք։ Հաջորդ 8 տարո՞ւմ, թե՞՝ էլ ավելի շատ ժամանակում։ Այսինքն, հարցն այն է, թե ինչի՞ այդմարդիկ, որոնք բոլորս գիտենք՝ ինչ ունեցվածքով եկան, դարձան նախագահ ՀայաստանիՀանրապետությունում, ինչ ունեցվածքով հեռացան այդ պաշտոնից, ինչո՞ւ այդ մարդիկ ունեն հիմա այնհնարավորությունները, որ էլի մարդիկ պետք է կանգնեն, այսքան տարի անց, եւ ընտրություն կատարենսեւի եւ սպիտակի միջեւ։ Չէ՞-որ մյուս՝ ֆինանսապես ավելի  փոքր հնարավորություն ունեցողկուսակցությունները չեն կարողանում հավասար պայմաններում մասնակցել այդ մարդկանց հետ, որովհետեւ իրենք ունեն այդ գույքը եւ այդ գումարները, որոնք հանգիստ վայելում են մեծ հաշվով։

Իշխանությունը, միգուցե, այստեղ առաջնորդվում է իր նեղ խմբային շահով, որ՝ ընտիր է, ուղղակի քաղաքական տեխնոլոգիայի առումով ասել՝ երեք օլիգարխները ուզում են Հայաստանիանկախությունը խլել եւ փաստարկների սնանկություն լինի հակադարձելը, որ չէ, նրանքօլիգարխ չեն, կամ փողատեր չեն, կամ ռուսամետ չեն եւ այլն։ Այստեղ, ՔՊն ակնհայտորեն, այսբանավեճում կարող է շահել։ Բայց որտեղի՞ց այդ վստահությունը, ձեր կարծիքով, իշխանությանը, որ սա չար կատակ չի խաղա Հայաստանի Հանրապետության գլխին, ոչ թե իմ հարցի դարդը այնէ, որ «բա որ ՔՊն իշխանազրկվի՞» թող իշխանազրկվի, եթե քաղաքացիները որոշում են, այդպեսէլ պետք է լինի, մի օր գնալու ենխոսքն այն մասին է, որ արդյունքում փողով գան իշխանությանՀայաստանում մարդիկ, ովքեր խնդիր ունեն պետականության հետ, էլ չասած՝ կոռուպցիա, մարդու իրավունքների ոտնահարում եւ այլն, եւ այլն, իրենք այդ ռիսկը ռեալ չեն գնահատումկարծես։ Ինչո՞ւ։

-Համամիտ եմ, որ այդ ռիսկը կա, եւ նաեւ տեսնում եմ, որ այդ ռիսկը, շարունակաբար, դամոկլյան թրինման «Քաղաքացիական պայմանագիրը» կախելու է ժողովրդի գլխին, բայց նաեւ, իսկապես, ես այնմյուս ուժերի մեջ եմ ես տեսնում խնդիր՝  իմ գործընկերները  «Եվրաքվե» դաշինքից, ես տեսնում եմ, որշատ անհեռատես են իրենց պահում, ամեն մեկը իր սայլն առած, Կռիլովի հայտնի առակի նմանփորձում է առանձին գնալ, եւ ես հիշում եմ, որ 2021 թվին նույն բանը իրենք արեցին։ Ժողովրդի մոտ էլիկար իրենց համակրող զանգված, ընտրողների մոտ կար հստակ պահանջ ուղղված իրենց, որպեսզիմիավորվեն, եւ իրենք չէին միավորվում, եւ տեսնում եմ, որ նույն բանը էլի կրկնվում է։

Նրանցից յուրաքանչյուրը իրեն վարչապետ է զգում երեւի։

 -Ցավոք սրտի, արդյունքում պատժվելու են ոչ միայն իրենք, այլեւ հնարավոր է, որ եւ ժողովուրդը տուժիայդ ամենի արդյունքում։ Բայց միգուցե լավ կողմ էլ կա, որ այն ուժերը, որոնք ոչ համագործակցային են, կամ դրանց մեջ կան ուժեր, որ, հրապարակավ ասում են՝ մենք պատրաստ ենք համագործակցության, բայց երբ նստում ես արդեն լուրջ խոսակցության, տեսնում ես, որ այդ լուրջ խոսակցությանը չեն էլ ուզումմասնակցել,  եւ դա շատ մտահոգիչ է։ Եվ ցավալի է, որ «Եվրաքվեի» լուրջ կապիտալը այսպես մսխվեցնաեւ իրենց բոլորի կողմից, շատ ցավում եմ այդ ամենի կապակցությամբ։

Այստեղ այդ մարդկանց խնդիրն է, Աստված տա ամեն ինչ բարեհաջող գնա եւ Հայաստանի՝Ռուսաստանի ծիրից ազատվելու կուրսը շարունակվի, կարծում եմ, որ ժամանակն է արդեն, որիսկապես նոր, թարմ ուժեր ի հայտ գան եւ փորձեն մի քիչ այլ մեթոդաբանությամբ, այլ մտքերով, այլգաղափարներով աշխատեն։ Այստեղ միայն հարցը այն չէ, որ խոսես արտաքին կուրսի մասին՝ ա՞յսկողմ, թե՞՝ այն կողմ, մարդիկ շատ կոնկրետ խնդիրներ ունեն, պետք է նաեւ լինեն պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք այդ խնդիրներից բան են հասկանում, այդ խնդիրներին կարող են լուծումներ առաջարկել, այդմարդկանց կգնան, կտեսնեն, կհավաքեն իրենց խնդիրները, կքարտեզագրեն դրանց լուծումները, այդմարդկանց կներգրավեն այդ լուծումներում։ Այս ամենը պետք է արվի, եւ սա, ընտրությունից-ընտրություն ինչ-որ ակցիաներ չեն, որ այդ օրերին վեր կենաս, գնաս, չգիտեմ մի օր միտեղ նստես ճաշկերույթի, մի օր մի հատ ինչ-որ սպորտային համալիր գնաս- բացես, մասնակցես, կամչգիտեմ՝ ինչ։ Այսպիսի տրամաբանությամբ այլեւս որեւէ ուժ չի հաջողելու։