Աշխատաժողով «Պետական իշխանության մարմինների եւ քաղհասարակության դերը ՍԴ որոշումների կատարման հարցում» թեմայով

«Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին. Երկրորդ փուլ» ծրագրի շրջանակներում հունվարի 17-18-ը Ծաղկաձորում կայացել է աշխատաժողով՝ «Պետական իշխանության մարմինների եւ քաղհասարակության դերը Սահմանադրական դատարանի որոշումների կատարման հարցում» խորագրով։

Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը, ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ՀՀ ԱԺ Պետական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։

Աշխատաժողովի առաջին օրը քննարկվել են մի շարք առանցքային թեմաներ, մասնավորապես, «Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների տեղը եւ դերը ՀՀ իրավական համակարգում, դրանց իրավաքաղաքական նշանակությունը եւ դրանց կատարումն օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմինների կողմից», որի ընթացքում խոսքով են հանդես եկել ՀՀ ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ՀՀ ազգային ժողովի պետական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի նախագահ Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը, «Սահմանադրական դատարանի որոշումների կատարման իրավակարգավորումների, դրանց վերաբերյալ սահմանադրական վեճերի-զարգացումների էվոլյուցիան» թեմայով խոսքով են հանդես եկել  ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Արտակ Զեյնալյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Միջազգային եւ անվտանգային հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, «Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներն իր եւ ՄԻԵԴ որոշումների կատարման վերաբերյալ, ՍԴ եւ ՄԻԵԴ որոշումների կատարումը ՀՀ դատական իշխանության մարմինների կողմից» թեմայով՝ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Դավիթ Խաչատուրյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Գեւորգ Գյոզալյանը, «Ազատ քաղաքացի» ՀԿ-ի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։

Աշխատաժողովի երկրորդ օրը «Քաղհասարակության նախաձեռնած ստրատեգիական դատավարությունների դերը Սահմանադրական դատարանի որոշումների կատարման գործում» թեմայով ելույթներ են ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի նախագահ Արթուր Սաքունցը, «ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումների կատարման քաղաքացիական վերահսկողության ինստիտուտը, Օրենսդիր-քաղհասարակություն, դատական իշխանություն-քաղհասարակություն համագործակցությունը ՍԴ-ի որոշումների կատարման ոլորտում» թեմայով՝ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Արտակ Զեյնալյանը, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Կարեն Թումանյանը, Միջազգային եւ անվտանգային հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանը։

Աշխատաժողովին մասնակցել են օրենսդիր, գործադիր, դատական իշխանության ներկայացուցիչներ, քաղհասարակության անդամներ։

«Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի առաջին փուլը մեկնարկել է  2023 թվականի մայիսին եւ տեւել է 18 ամիս։

2025-ի փետրվարից մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ միջոցով։

Ծրագիրը միտված է Սահմանադրական դատարանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումների խթանմանը, Բարձր դատարանի ներքին ընթացակարգերի բարելավմանն ու հանրային հաշվետվողականության բարձրացմանը