Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

ՄԻԵԴ վճիռը մարտի 1-ի գործի վերաբերյալ

Մարտի մեկի գործը, կարելի է ասել, Եվրոպական դատարանի կարևորագույն վճիռներից է, և Եվրոպական դատարանին ևս բավական ժամանակ պահանջվեց այդ վճիռը կայացնելու համար։Հասկանալիորեն այդ գործը մեծ էր, փաստերը բավական  խրթին։ Բայց այս վճիռը պետք է դիտարկելոչ մեկուսի, այլ մարտի 1-ի վերաբերյալ ընդունած այլ վճիռների հետ նույն համատեքստում, որովհետև2018-ից ի վեր Եվրոպական դատարանը մարտի 1-ին վերաբերող տարբեր  դրվագներով տարբերվճիռներ է կայացրել՝ սկսած առավոտյան Ազատության հրապարակում հավաքը ցրելու դրվագից, մինչևայս գործով արդեն եզրափակիչ դրվագներով։ Նաև չմոռանանք «Դարեսկզբի» գործը, Եվրոպականդատարանում արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագրի հետ կապված վճիռ կա։ Մարտի 1-ի վերաբերյալ «Ֆարմանյանը և այլոք՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործի դիմումըներկայացվել էին զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչները․ ահռելի գործ են արել ՎահեԳրիգորյանը, Արտակ Զեյնալյանը, վերջին փուլում նաև Տիգրան Եգորյանը։ Դատարանը մանրազնինուսումնասիրել է ինը անձանց  մահվան հանգամանքները, շատ լուրջ և ծանրակշիռ գործ է կատարվել՝ իտարբերություն Հայաստանի Հանրապետության 2008-ից ի վեր գործող իշխանությունների, որոնքայդպես էլ չեն հաջողել բացահայտել Մարտի 1-ի գործը։

Ռոբերտ Քոչարյանը՝ ընդունելով հայտնի հրամանագրերը և այդ ամբողջը կազմակերպելով՝ նպատակուներ ապահովելու Սերժ Սարգսյանի իրավահաջորդությունը Հայաստանի Հանրապետությաննախագահի պաշտոնում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ևս տարբեր պատճառներով չի հաջողել այդ գործի արդյունավետ քննություն իրականացնելու հարցում։ Արդյունավետ քննություն ասելով՝ չեմ ուզում սահմանափակվել միայն քննիչների կատարած աշխատանքով, որտեղ միգուցե և այդ աշխատանքը քիչ թե շատ նորմալ էր, բայց վերջնարդյունքը տարբեր պատճառներով հնարավոր չեղավ տեսնել

ՄԻԵԴ-ը կյանքի իրավունքի վերաբերյալ գործ քննելիս սովորաբար անդրադառնում է երկու թևերի՝  կյանքի իրավունքի  խախտման նյութական թևի և դատավարական թևի։ Նյութական թևի մասով դատարանը հաստատված է համարել պետության պատասխանատվությունը ինը զոհերի մասով, իսկ 2-ի մասով  ասել է, որ ամենայն հավանականությամբ պետության պատասխանատվությունն էր, բայց հաստատապես չի կարող ասել, և այդ հարցը այդպես է մնացել։  Իսկ դատավարական թևի մասով Եվրոպական դատարանը արձաբագրել է, որ այդ գործով արդյունավետ քննություն չի իրականացվել, անձանց մահվան հանգամանքները պետության կողմից արդյունավետորեն չեն քննվել․․․ Ըստ էության այս գործը այն մասին է, որ պետությունը իր քաղաքացիների մահվան հանգամանքներով չի կատարել արդյունավետ քննություն իրականացնելու իր պարտավորությունը։

Նաև հետաքրքիր է, որ արձանագրել է կոնվենցիայի այն հոդվածի խախտում, ըստ որի՝ պետությունը պետք է համագործակցեր Եվրոպական դատարանի հետ՝ տրամադրելով այդ գործի քննության շրջանակում անհրաժեշտ նյութերը, ինչը ևս չի կատարել։ Այսինքն՝ այստեղ հարցականների մի ամբողջ բազմություն կա՝ ինչո՞ւ չի քննվել այդ գործը, ինչո՞ւ Եվրոպական դատարանին չեն տրամադրվել այդ գործի բավարար փաստաթղթեր ու նյութեր, և Եվրոպական դատարանը ստիպված է եղել այդ ամբողջը ստանալ տուժողների իրավահաջորդներից և նրանց ներկայացուցիչներից։ Այսինքն, այս հանգամանքներ ու հարցեր են, որոնք պիտի պատասխաններ ստանան։ Գալով այլ կողմերի մասնակցությանը՝ պետք է նշել, որ այս գործում նաև մեր բրիտանական գործընկերներն են մեծ դերակատարություն ունեցել ՝ ի դեմս  Ֆիլիպ Լիչի ղեկավարած «Մարդու իրավունքների ջատագովման եվրոպական կենտրոն»-ի, որի փորձառու իրավաբանները տուժողների ներկայացուցիչներին մեծ աջակցություն են ցուցաբերել։ Եվրոպական դատարանը մասնավորապես մի քանի տեղ հղում է կատարել այդ ժամանակ ձևավորված Քննիչ հանձնաժողովի զեկույցներին, մասնավորապես   այն մասով, որոնք վերաբերել են և՛ ոստիկանական ուժերի կողմից անթույլատրելի միջոցների կիրառմանը, և՛ նրանց պատրաստվածության մակարդակին, և՛ մի շարք այլ հարցերի, իսկ զեկույցների հարցում մեծ ավանդ ունեն Անդրանիկ Քոչարյանը և Սեդա Սաֆարյանը և, իհարկե, անուղղակիորեն մասնակցություն ունեցել է նաև Գագիկ Ջհանգիրյանը։ Շատ կարևոր է հասկանալ, որ ամբողջ աշխարհում պառլամենտական քննիչ հանձնաժողովները կամ հատուկ հանձնաժողովները, կամ հատուկ հարցերի քննության հանձնաժողովները  կարևոր գործառույթներ են իրականացնում, և դա արդեն տեսնում ենք փաստված կոնկրետ Եվրոպական դատարանի քննած գործով։

Սակայն այդպես չէ, որ այդ էջը պետք է փակ համարենք։ Գուցե կարելի էր փակված համարել, եթե մեկ դար անցած լիներ, գործող անձինք ողջ չլինեին․․․  Սկսած այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը, առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը և մյուս մասնակիցները կան, հետևաբար այդ գործը պետք է արդյունավետորեն քննվի։ Այդ բեռը, իհարկե, այս պահին բաժին է ընկնում գործող իրավապահներին՝ գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի նախագահին և դատարաններին և այլն,  ինչպես նաև գործող մեծամասնությանը, որը վերահսկողական գործառույթների շրջանակում պետք է հաշվետվողականություն պահանջի այդ մարմիններից։

Մարդ, որը այդ ամենի պատասխանատուն է, ոչ թե ցուցմունք է տալիս, այլ ասուլիս, և ասում է, որ դատավճռում սպանության մասին բան չի ասված, ասված է մահվան դեպքերի մասին։ 

Հարցն այն է, որ այդ մարդը այդպես էլ նորմալ իրավաբաններ չունեցավ, որ իրեն բացատրեն, որ Եվրոպական դատարանը Քննչական կոմիտե չէ, որ նստի ասի, որ այ, էս ինչն է սպանել, և սա է պատասխանատու։ Ամբողջ Եվրոպական կոնվենցիան հիմնված է մի քանի սկզբունքների վրա․ առաջին կարևոր սկզբունքը սուբսիդիարության սկզբունքն է, այսինքն՝ Եվրոպական դատարանը չի փոխարինում ներպետական մարմիններին, Եվրոպական դատարանը համապատասխան դիմումի առկայության պարագայում իր կոնվենցիոն իրավունքների շրջանակներում, կոնվենցիայից բխող իրավունքների սահմաններում ուսումնասիրում է այդ մարմինների ընդունած որոշումները։ Այսինքն, Եվրոպական դատարանը չէ, որ պետք է պետության գործն անի։

0038 հրաման, օլիգարխների թիկնապահների ցուցակը

Կարևոր հանգամանքներ կան, թե այդ հավաքը ցրելու ժամանակ ինչ միջոցներ են կիրառվել։ Կիրառվելեն Չերյոմուխա՝ արցունքաբեր գազ արտանետող նռնակներ, АК 74 ինքնաձիգներ, Մակարով տեսակիատրճանակներ։ Պատկերացնո՞ւմ եք ժողովրդի նկատմամբ ինչեր են կիրառել։ Այյդ Չերյոմուխաներըդեռ 90-ականներից կիրառման ենթակա չեն եղել և դրանց վերաբերմամբ համապատասխանօրենսդրություն էլ չի եղել։ Ինչպե՞ս կարելի էր այդ զինանոցը հանել և կիրառել սեփականքաղաքացիների դեմ, և ինչպե՞ս է տեղի ունեցել, ո՞վ պիտի պատասխան տա այս հարցերին։ Այսինքն՝այս հանգամանքները պետք է մանրազնին քննության առարկա դառնան, և այդ հրամանատարականողջ շղթան պիտի բացահայտվի։ Ո՞վ է եղել  որոշում կայացնողը։ Անձամբ լավ հիշում եմ, այդ ժամանակէլ Եվրամիության հատուկ ներկայացուցիչ կար՝ շվեդ դիվանագետ Պիտեր Սեմնեբին, ես նրան նամակելեմ գրել այդ դեպքերի առնչությամբ, քանի որ ուշի ուշով հետևում էի և տեսնում, որ օրինակ ՌոբերտՔոչարյանը Մարտի 1-ին նախորդած մի քանի օրվա ընթացքում տարբեր խորհրդակցություններ էրունենում և՛ Ազգային անվտանգության ծառայության հետ, և՛ ոստիկանության հետ, և՛դատախազության հետ։ Դրանք ի՞նչ նպատակով էին հրավիրվում, ի՞նչ էին այդ խորհրդակցություններիժամանակ քննարկվում, ի՞նչ որոշումներ էին կայացվում։ Այս ամենը պետք է այդ գործերով քննությանառարկա դառնան։

Իրավաբանների հարցը

Երևանի բուհերի իրավաբանական ֆակուլտետներում կրթության վիճակի մասին այս տաղավարում միառանձին քննարկում ունեցել ենք, նաև այն հարցի, թե իրավագիտությունը, որպես այդպիսին, Հայաստանում ինչի՞ համար է, ի՞նչ վիճակում է։ Կան մարդիկ, որոնք ունեն գիտական կոչումներ, գիտական աստիճաններ, բայց կարդում ես նրանց այսպես կոչված մենագրությունները, տեսնում ես, որդրանք մեծ մասամբ գրագողության արդյունք են։ Իհարկե, այնտեղ առանձին եզակի դեմքեր կան, բոլորի մասին չեմ խոսում, բայց խոսում եմ իրավագիտության մատուցման, դասավանդման, ուսումնասիրման դպրոցի բացակայության մասին։ Ավելի շատ, այդպես էլ մեզ չի հաջողվել ձևավորելինքնուրույն, անկախ, ֆորմալիզմից մի քիչ դուրս, իրավունքի գերակայություն ճանաչող իրավունքահենդպրոց, և սա մեր պրոբլեմն է, որը դեռևս չենք հաղթահարել։ Իհարկե, այս հարցում արտահայտվածմտահոգությունը տեղ ունի և պետք է հասցեագրվի։ Մենք ունենք բուհերում փոփոխվածղեկավարություն, ավելի երիտասարդ, առաջադեմ, ակնկալվում է, որ նրանք էլ պետք է հասցեագրենայդ խնդիրները, ոչ թե զուտ տեղի ունենա պաշտոնի փոփոխություն և այդ նույն խնդիրները նույն կերպշարունակվեն։

Exit mobile version