Site icon Իրավունքի Եվրոպա միավորում | ELA

«Սահմանադրական իրավունքի դպրոց 2025»

Սեպտեմբերի 15-23-ին Սահմանադրական դատարանում տեղի ունեցավ «Սահմանադրական իրավունքի դպրոց 2025» դասընթացը՝ ՀՀ ԲՈՒՀ-երի իրավագիտության ֆակուլտետների ուսանողների համար։

Դպրոցի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինփերը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

Առաջին դասախոսությունը վերապահված էր ՍԴ դատավոր Դավիթ Խաչատրյանին, որը խոսեց անձի հիմնական իրավունքների ապահովման գործում Սահմանադրական դատարանի դերի մասին, ինչպես նաև՝ սահմանադրական իրավունքների սահմանափակման լեգիտիմությունից։ Բանախոսը այնուհետև պատասխանեց ուսանողների հարցերին։

Դասընթացի երկրորդ օրը բանախոսեցին ՍԴ դատավորներ Դավիթ Խաչատուրյանը և Արտակ Զեյնալյանը՝ Սահմանադրական վերացական վերահսկողության առանձնահատկությունները թեմայով։ Վերջում դատավորները պատասխանեցին ներկաների հարցերին։

Երրորդ օրը ՍԴ դատավոր Արտակ Զենյալյանը ուսանողներին բացատրեց, թե ինչպես են կատարվում Սահմանադրական դատարանի որոշումները, իսկ հաջորդ օրը ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը ներկայացրեց ՀՀ-ում անհատական սահմանադրական դիմումի (գանգատի) ինստիտուտը։

Սեպտեմբերի 23-ին ՍԴ դատավորներ Դավիթ Խաչատուրյանն ու Արտակ Զեյնալյանը իրական դատախաղի միջոցով լսարանին հասու դարձրին Սահմանադրական դատարան դիմելու կարգը։

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՍԴ նիստերի դահլիճում Դպրոցի մասնակիցներին հանդիսավորապես հանձվեցին հավաստագրեր։

Դասընթացը կազմակերպել էր «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպությունը՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ «Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում։

Exit mobile version