Հանդիպում ԵՄ ընլդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հետ

Սեպտեմբերի 19-ին «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը քաղհասարակության հետ երկխոսության շրջանակներում հանդիպել է Եվրոպական Միության ընլդլայնման հարցերի հանձնակատար տիկին Մարթա Կոսի գլխավորած պատվիրակության հետ։

Տիկին Հակոբյանը, ի թիվս այլ խնդիրների, պատվիրակությանն է ներկայացրել Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի գնահատականները «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» իշխանության ստանձնած հանձնառությունների կատարման առաջընթացի մասին, այդ թվում՝ ընդգծելով Պլատֆորմի զեկույցներում ընդգրկված առաջարկությունները։

Լուսինե Հակոբյանը կարևորել է նաև Եվրոպական Միության շարունակական համագործակցությունը Հայաստանի քաղհասարակության, այդ թվում՝ Պլատֆորմի հետ։