Սիրելի իրավաբաններ,
ՀՀ սահմանադրական դատարանը և «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը մեկնարկում են ամենամյա «Սահմանադրական իրավունքի դպրոց» ծրագիրը, որը նախատեսված է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի ծրագրի բարձր կուրսերի և մագիստրոսական ծրագրի ուսանողների համար:
Այս տարվա ամառային դպրոցն անցկացվելու է սույն թվականի սեպտեմբերի 15-19-ին, ժամը 18:00-ից 21:00-ն ընկած ժամանակահատվածում, Սահմանադրական դատարանում, հասցե Մարշալ Բաղրամյան պող., 10 շենք:
Ծրագրի շրջանակներում դասախոսություններով հանդես են գալու ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորները:
Ամառային դպրոցի թեմաներն են՝
- Սահմանադրական դատարանի դերը անձի հիմնկան իրավունքների ապահովման գործում: Սահմանադրական իրավունքների սահմանափակման լեգիտիմությունը – դասընթացավար՝ Դավիթ Խաչատուրյան:
- Անհատական սահմանադրական դիմումի (գանգատի) ինստիտուտը ՀՀ-ում — դասընթացավար՝ Էդգար Շաթիրյան:
- Սահմանադրական դատարանի որոշումների կատարումը – դասընթացավար՝ Արտակ Զեյնալյան:
- Սահմանադրական վերացական վերահսկողության առանձնահատկությունները — դասընթացավարներ՝ Դավիթ Խաչատուրյան և Արտակ Զեյնալյան:
- Բաց քննարկում՝ ՍԴ գործունեությանն առնչվող բոլոր հարցերով — դասընթացավարներ՝ Դավիթ Խաչատուրյան և Արտակ Զեյնալյան:
Կներկայացվի Սահմանադրական դատարան դիմելու կարգը՝ իրական դատախաղի միջոցով:
Դիմելու համար պետք է ներկայացնել ինքնակենսագրական և հետաքրքրության նամակ մինչև ս.թ. օգոստոսի 31-ը europeinlaw@gmail.com հասցեով.
