Եվրոպական Միությունը ստեղծվել է 1949 թվականին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությանձևավորման շուրջ առաջացած ճգնաժամի արդյունքում:
Ռուրը՝ Գերմանիայի արդյունաբերական այդ խոշոր շրջանը, որ այն ժամանակ գտնվում էրՄիջազգային բարձր հանձնաժողովի իրավազորության տակ, պետք է վերադարձվեր նոր ձևավորվող Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը: Սա մեծապես մտահոգել էր Ֆրանսիային առ այն, որԳերմանիան վերստին կվերակագնի իր արդյունաբերական կարողությունները: Սրան գումարվում էրնաև Եվրոպայում պողպատի արտադրության մեջ Գերմանիայի մասնաբաժնի կայուն աճը: Այսիրողությանն ի պատասխան` ֆրանսիացի քաղաքացիական ծառայող Ժան Մոնեն մշակեց մինախագիծ, որն այնուհետև Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ռոբերտ Շումանի անունով պիտի կոչվեր Շումանի պլան:
1950թ. մայիսի 9-ին ընդունված Շումանի հռչակագրում ասվում էր.
«Համաշխարհային խաղաղությունը հարավոր չէ՝ առանց դրան սպառնացող վտանգների չեզոքացմանն ուղղված ստեղծարար ջանքի: Կազմակերպված և կենսունակ Եվրոպայի ներդրումը քաղաքակրթության մեջ խաղաղ փոխհարաբերությունների նախապայմանն է: Ավելի քան քսան տարի միացյալ Եվրոպայի ջատագովի դերը ստանձնած Ֆրանսիան խաղաղությանը ծառայելը հռչակել էր իր գերնպատակ: Միացյալ Եվրոպա չստացվեց, և, փոխարենը, ստացանք պատերազմ:
Միացյալ Եվրոպան չի ստեղծվի միանգամից և մեկ միասնական պլանով: Այն կստեղծվի կոնկրետ նվաճումներով, որոնց շնորհիվ կձևավորվի դե ֆակտո համերաշխություն: Եվրոպական պետությունների միավորումը կպահանջի Ֆրանսիայի և Գերմանիայի դարավոր դիմակայության հաղթահարումը: Ձեռնարկվելիք որևէ գործողություն պետք է առաջին հերթին վերաբերի այս երկու պետություններին: Նկատի առնելով ասվածը` Ֆրանսիայի կառավարությունն առաջարկում է անհապաղ գործողություն ձեռնարկել սոսկ մեկ, բայց որոշիչ հարցի շուրջ: Առաջարկում ենք, որ ածխի և պողպատի ֆրանս-գերմանական արտադրությունը հանձնվի մեկ ընդհանուր Բարձր մարմնի իրավազորությանը՝ մեկ կազմակերպության ներքո, որը բաց կլինի նաև եվրոպական այլ պետությունների առաջ:
Ածխի և պողպատի արտադրության միավորումը անմիջապես կստեղծի Եվրոպական դաշնության տնտեսական զարգացման ընդհանուր նախադրյալներ և կփոխի այն շրջանների ճակատագիրը, որոնք երկար տարիներ պատերազմները սպասարկող զինամթերք են արտադրել, որոնցից առաջին հերթին հենց իրենք են տուժել:
Այսպիսով` արտադրության այս միավորումը Ֆրանսիայի և Գերմանիայի միջև հետագա պատերազմները կդարձնի ոչ միայն անպատկերացնելի, այլև նյութապես անհնարին: Այս հզոր արտադրական միավորման ստեղծումը, որը բաց կլինի միանալ ցանկացող պետությունների առաջ, բոլոր անդամ պետություններին նույն պայմաններով կապահովի արդյունաբերական արտադրանքի հիմնական բաղադրիչներով և կստեղծի նրանց տնտեսական միավորման իրական նախադրյալներ»:
Այս նախագիծը դարձավ հիմքը 1951թ. Փարիզի պայմանագրի, որով հիմնադրվեց Ածխի և պողպատի եվրոպական համայնքը: Պայմանագիրն ուժի մեջ մտավ 1952թ. հուլիսի 23-ին և գործեց 50 տարի: Դրանով Բարձր մարմնի իրավազորության ներքո ստեղծվեց ածխի և պողպատի միասնական շուկա: Բարձր մարմինը անկախ էր անդամ պետություններից և կազմված էր միջազգային քաղաքացիական ծառայողներից, որոնք ածխի և պողպատի արտադրության և գները սահմանելու հարցերում ունեին նշանակալի լիազորություններ: Մարմինը ղեկավարում էր անդամ պետությունների ներկայացուցիչներից կազմված Խորհուրդը: Փարիզի պայմանագիրը ստորագրել էին վեց պետություններ (Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Նիդերլանդները և Լյուքսեմբուրգը): Միացյալ Թագավորության ներկայացուցիչները նույնպես հրավիրված էին, բայց նրանք հրաժարվեցին ստորագրել, քանի որ առարկություն ունեին Բարձր մարմնի և դրա լիազորությունների մասով:
1950-ականներին Կորեական պատերազմի ժամանակ Խորհրդային Միությունից բխող սպառնալիքի ֆոնին ԱՄՆ-ը Գերմանիային մղում էր վերազինվել և անդամակցել ՆԱՏՕ-ին, ինչը Ֆրանսիային դուր չէր գալիս: Ի պատասխան` Ֆրանսիայի պաշտպանության նախարար Պլեվենն առաջարկեց ստեղծել Եվրոպական պաշտպանական համայնք, որը կղեկավարեր Եվրոպական կոմիսարիատը: Հրավիրված Միացյալ Թագավորությունը դարձյալ հրաժարվեց` նախընտրելով ՆԱՏՕ-ի ընդլայնումը: Պայմանագիրը, որով պիտի ստեղծվեր Եվրոպական պաշտպանական համայնքը, 1952թ. ստորագրեցին նույն վեց պետությունները, սակայն ձեռնարկը ձախողվեց, քանի որ 1954թ. ազգայնական Մենդես-Ֆրանսի կառավարության իշխանության գալով Ֆրանսիայի Ազգային ժողովը հրաժարվեց վավերացնել փաստաթուղթը:
Այս իրողությունները ԲԵՆԻԼՅՈՒՔՍի երեք պետությունների կառավարություններին մեծապես մտահոգեց: 1955թ. Բելգիայի արտգործնախարար Հենրի-Պոլ Սպակը առաջարկեց հետագա ինտեգրում տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում: Բելգիայի առաջարկն անհանգստացրեց Նիդերլանդների կառավարությանը, որը մտահոգված էր, որ դրա արդյունքում իրենց տրանսպորտային հզորությունները կսահմանափակվեն, ուստի, ի պատասխան, ակտիվացրեց 1953թ. Բեյենի՝ միասնական շուկա ձևավորելու առաջարկ-նախագիծը, որը կհանգեցներ տնտեսական միավորման: 1955թ. Իտալիայի Մեսինա քաղաքում հրավիրված արտգործնախարարների հանդիպման սեղանին դրված բանաձևն առաջարկում էր ստեղծել միջկառավարական կոմիտե՝ Հենրի-Պոլ Սպակի նախագահությամբ, որը պիտի ուսումնասիրեր ընդհանուր շուկա ձևավորելու նախադրյալները:
Սպակի զեկույցը, որը հրապարակվեց 1956թ.-ին, գցեց Եվրոպական տնտեսական համայնքի ձևավորման հիմքերը: Զեկույցը իրապաշտորեն խստիվ տարանջատել էր մի կողմից` ընդհանուր շուկայի գործարկման վրա ազդող հարցերի, որոնց համար պահանջվելու էր վերազգային որոշումների կայացման շրջանակ և անդամ պետությունների վերահսկողություն վերազգային մակարդակում, և, մյուս կողմից, բյուջետային, դրամական և սոցիալական ավելի ընդհանուր բնույթի հարցերի միջև, որոնք շարունակում էին լինել անդամ պետությունների բացառիկ իրավասության ոլորտում: Այն դեպքերում, երբ այս վերջին բնույթի հարցերը էականորեն կազդեին ընդհանուր շուկայի կենսունակության վրա, անդամ պետությունները պարտավորվում էին ջանքեր գործադրել համակարգելու իրենց քաղաքականությունները: 1956թ. Վենետիկում հրավիրվեց միջկառավարական կոնֆերանս՝ նպատակ ունենալով Սպակի զեկույցն օգտագործել որպես նոր պայմանագրի բանակցությունների հիմք: Արդյունքում՝ 1957թ. վեց պետությունները ստորագրեցին Հռոմի պայմանագրերը: Քանի որ Ֆրանսիայի կողմից դրանք վավերացնելու հարցում կար մտավախություն, ստորագրվեց երկու պայմանագիր. մեկով ձևավորվում էր Եվրոպական տնտեսական համայնքը, մյուսով` Ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքը /ԵՎՐԱՏՈՄԸ/: Պայմանագրերը պատշաճ կարգով ուժի մեջ մտան 1958թ. հունվարի 1-ին:
Ինչպես նշեցինք, Եվրոպական տնտեսական համայնքի հիմնական նպատակը ընդհանուր շուկա ձևավորելն էր, որը կարելի է բաժանել մի քանի հիմնական բաղադրիչների: Առաջինը մաքսային միությունն էր, որով պահանջվում էր անդամ պետությունների միջև ապրանքների շարժի նկատմամբ վերացնել բոլոր մաքսատուրքերը կամ դրանց համարժեք ազդեցություն ունեցող մաքսային վճարները և սահմանել միասնական ընդհանուր արտաքին սակագին: Երկրորդ` ընդհանուր շուկան նաև ներառում էր «չորս ազատությունները», այսինքն` արգելվում էին ապրանքների, աշխատանքների, ծառայությունների և կապիտալի շարժի նկատմամբ սահմանափակումները: Սրանից զատ, ընդունվում էր ընթացակարգ, որով ներդաշնակեցվում էին ընդհանուր շուկայի կայացմանը խոչընդոտող ներպետական օրենքները: Երրորդ` ընդունվում էր այնպիսի մրցակցային քաղաքականություն, որը թույլ չէր տալիս, որ մասնավոր շուկայական արգելքները և կարտելները շրջանցեին ընդունված սահմանափակումները: Չորրորդ՝ խստիվ կարգավորման էր ենթարկվում աջակցության և այլնի միջոցով տնտեսությանը պետության միջամտությունը: Հինգերորդ` կարգավորվում էր ապրանքները հարկելու պետական քաղաքականությունը, որպեսզի ներմուծվող ապրանքների հարցում չլինի խտրականություն: Վեցերորդ` ընդունվում էր երրորդ երկրների հետ Համայնքի առևտրային հարաբերությունները կարգավորող ընդհանուր առևտրային քաղաքականություն: Վերջապես, տեղ էր թողնվում տնտեսական քաղաքականության ոլորտում ավելի ընդհանուր բնույթի համագործակցության համար` ապահովելու, որ ավելի լայն տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցերով որոշումների կայացումը չխաթարեր ընդհանուր շուկան:
Պայմանագիրը սահմանում էր նաև ընդհանուր գյուղատնտեսական, ընդհանուր տրանսպորտային և սահմանափակ սոցիալական քաղաքականություններ: Վերջինը ներառվել էր պայմանագիր այն նկատառումով, որ տարբերվող սոցիալական քաղաքականությունները չազդեին արտադրական ծախսերի և մրցակցության վրա:
Եվրոպական տնտեսական համայնքի պայմանագրի կարևոր բաղադրիչներից էր դրա նպատակներին հասնելու համար ձևավորված ինստիտուցիոնալ շրջանակը: Պայմանագրով ստեղծվում էին չորս հիմնական ինստիտուտներ: Հանձնաժողովը, որն անդամ պետություններից անկախ մարմին էր, պատասխանատու էր, օրենսդրական առաջարկներ ներկայացնելու համար, ինչպես նաև հսկելու, որ անդամ պետությունները և մյուս ինստիոտւտները գործեն Պայմանագրին և դրա հիման վրա ընդունված օրենսդրական ակտերին համապատասխան: Ժողովը, որը հետագայում վերածվեց Եվրոպական պառլամենտի, սկզբնապես կազմված էր ազգային խորհրդարանների ներկայացուցիչներից: Օրենսդրական առաջարկների հարցում Հանձնաժողովը խորհրդակցում էր Ժողովի հետ և հաշվետու էր նրան: Խորհուրդը այն մարմինն էր, որտեղ ներկայացված էին ազգային կառավարությունները, որն ուներ Եվրոպական տնտեսական համայնքին վերաբերող բոլոր հարցերում վերջնական որոշում ընդունելու լիազորություն: Որոշումներն ընդունվում էին միաձայն, և միայն որոշ հարցերում՝ որակյալ մեծամասնությամբ: Վերջապես, ստեղծվում էր նաև Արդարադատության եվրոպական դատարան, որին վերապահված էր Պայմանագրի պահպանմանը հետևելու իրավասությունը: Բացի անդամ պետություններից, Արդարադատության եվրոպական դատարան կարող էին դիմել վերպետական Հանձնաժողովը կամ ներպետական դատարանները։