Պարզաբանում Սահմանադրական դատարանի թիվ 1752 որոշման մասին

Գործի դատավարական նախապատմությունը

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով ընդդեմ Գայանե Առուստամյանի, երրորդ անձ՝ Մարինա Պողոսյան՝ զրպարտող տեղեկությունը հերքելուն պար-
տավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին Արտակ Զեյնալյանի հայցը, 2020 թվականի դեկտեմբերի 18-ին վճռել է Արտակ Հայկազի Զեյնալյանի հայցը բավարարել  մասնակի․ Գայանե Առուստամյանից հօգուտ Արտակ Հայկազի Զեյնալյանի բռնագանձել 100,000.00 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար, իսկ մնացած մասով հայցը մերժել: (…)»:

Արտակ Զեյնալյանը Դատարանի այս վճռի՝ հայցի մերժված մասի դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, որը քննելով՝ 2021 թվականի մայիսի 21-ին որոշել է ընդհանուր իրավասության դատարանի վճիռը մասնակի՝ հայցը մերժելու մասով,
բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նշված ծավալով նոր քննության:

Դատարանը, քննելով գործը՝ 2022 թվականի հոկտեմբերի 18-ին վճռել է հայցը մերժել, նշելով, որ Marina Poghosyan» օգտատիրոջ՝ Երրորդ անձի, լրատվական գործունեությամբ զբաղվելու մասին փաստ չի ներկայացվել, ուստի նրան 1087.1-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված միջոցը կատարելու պարտականություն չի կարող  վերապահվել»:

Իր հերթին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով Դատարանի այս վճռի դեմ Արտակ Զեյնալյանի բողոքը, որոշել է այն բավարարել մասնակի․ Մասնակի բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը և այն փոփոխել հետևյալ կերպ. »Արտակ Հայկազի Զեյնալյանի հայցն ընդդեմ Գայանե Առուստամյանի, երրորդ անձ՝ Մարինա Պողոսյանի՝ զրպարտող տեղեկությունը հերքելուն
պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին, բավարա-
րել մասնակի․ Գայանե Առուստամյանից հօգուտ Արտակ Զեյնալյանի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար: Վճիռը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշման մեջ Վերաքննիչ դատարանը նշել է. «(…) սույն գործի քննության ընթացքում ֆեյսբուքյան օգտատեր «Marina Poghosyan»-ի լրատվական գործունեությամբ զբաղվելու փաստը ապացուցված չլինելու  պայմաններում, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ վեճի առարկա հրապարակումը տեղի է ունեցել ֆիզիկական անձ «Marina Poghosyan»-ի ֆեյսբուքյան
էջի միջոցով, որը չի կարող գնահատվել որպես լրատվության միջոց՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշված տեղեկությունը չի կարող համարվել լրատվության միջոցով տարածված:

Արդյունքում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բացակայում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով սահմանված պաշտպանության միջոցի կիրառման հիմքը:

Այստեղ միջանկյալ նկատենք, որ 1999 թ․ հունվարի 1-ին ուժի մեջ մտած  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ այս իրավահարաբերության ծագման պահին եղած խմբագրությամբ «Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները» վերտառությամբ 1087.1-ին հոդվածի 8-րդ մասը սահմանում է.

«8. Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով.

Վճռաբեկ դատարանը, քննելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի այս որոշման դեմ Արտակ Զեյնալյանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, 2023 թվականի հոկտեմբերի 11-ին որոշել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:

Դիմողի դիրքորոշումները

Դիմողը Սահմանադրական դատարանի ուշադրությունն է հրավիրում այն հան-
գամանքի վրա, որ հաճախ որոշ օգտահաշիվներ անհամադրելի քանակով հետևորդներ են ունենում, քան «լրատվության միջոցները»: Դիմողի գնահատմամբ՝ 101 բաժանորդ ունեցող «լրատվության միջոցով» տարածված զրպարտության հետագա տարածումը դադարեցնելը, զրպարտությունը հեռացնելը, հերքում տարածելը՝ որպես իրավական պաշտպանության մի-
ջոցներ, նախատեսված են, սակայն միլիոնավոր հետևորդներ ունեցող օգտահաշվից՝
հնարավոր չէ:

Դիմողի պնդմամբ՝ Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասը չի նախատեսում
զրպարտությունը սոցիալական հարթակի օգտահաշվից հեռացնելու, նույն վայրում
հերքում հրապարակելու կարգ ու պայման, իսկ «Զանգվածային լրատվության մասին»
օրենքի 3-րդ հոդվածը սոցիալական հարթակում գործող օգտահաշիվը չի դիտարկում
որպես լրատվության միջոց:

Արդյունքում Դիմողը եզրակացնում է, որ Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասը, չնախատեսելով զրպարտությունը սոցիալական հարթակի օգտահաշվից հեռացնելու, նույն վայրում հերքում հրապարակելու կարգ ու պայման, և «Զանգվածայինն լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածը, սոցիալական հարթակում օգտահաշիվը չդիտարկելով որպես լրատվության միջոց, չեն համապատասխանում Սահմանադրության 3, 23, 31, 61, 63 և 75-րդ հոդվածներով ամրագրված իրավակարգավորումներին:

Ամփոփելով՝ Դիմողը խնդրում է անվավեր ճանաչել ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 1087.1-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթը:

Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործով սահմանադրաիրավական վեճի շրջանակներում Սահմանադրա-
կան դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.

— արդյո՞ք Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասն այնքանով, որքանով չի
նախատեսում լրատվական գործունեություն չիրականացնողի՝ համացանցում տարա-
ծած տեղեկատվության մեջ տեղ գտած զրպարտության դեպքում անձի կողմից դատա-
կան կարգով զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն
հերքելու և (կամ) հրապարակայնորեն դրանց վերաբերյալ իր պատասխանը ներկայաց-
նելու և (կամ) դրանք հեռացնելու պահանջ ներկայացնելու օրենսդրական հնարավո-
րություն, համահունչ է Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված իրավուն-
քին՝ հաշվի առնելով նաև Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված հիմնա-
կան իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար ան-
հրաժեշտ կառուցակարգերի և ընթացակարգերի առկայության սահմանադրաիրա-
վական պահանջը:

Ելնելով գործի քննության արդյունքներից՝ Սահմանադրական դատարանը

 Ո Ր Ո Շ Ե Ց 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 8-րդ մասն այնքանով,
որքանով լրատվական գործունեություն չիրականացնողի կողմից համացանցում տա-
րածված զրպարտության դեպքում շահագրգիռ անձի համար չի նախատեսում զրպար-
տությունը հերքելու, դրա պատասխանը ներկայացնելու, այն հեռացնելու կամ վերը
նշված կարգավորումներին համարժեք այլ հնարավորություն, ճանաչել Սահմանա-
դրության 31-րդ հոդվածին (75-րդ հոդվածի հետ համակցությամբ) հակասող և անվա-
վեր: