Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի միջոցառումը

Փետրվարի 19-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում տեղի ունեցավ Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի միջոցառումը: Ծրագիրն իրականացնում է “Իրավունքի Եվրոպա միավորում” հասարակական կազմակերպությունը Հայաստանում Նիդերանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը և Հայաստանում Նիդերանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը, ինչից հետո ԻԵՄ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը ներկայացրել է ծրագրի երկրորդ փուլի միջոցառումները: Միջոցառմանը մասնակցել են Սահմանադրական դատարանի դատավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ, ծրագրի այլ գործընկերներ: