Հանդիպում քաղհասարակության ներկայացուցիչների հետ ՍԴ-ում

Փետրվարի 7-ին «Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի շրջանակում անցկացվեց Սահմանադրական դատարանի արդեն ավանդական հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվեցին ՍԴ-քաղհասարակություն համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Ծրագիրն իրականացվում է Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ-ի կողմից Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ: