Ներկայացվեց ՄՔԴ-ի հետ համագործակցության վերաբերյալ աշխատանքային ձեռնարկը

Դեկտեմբերի 12-ին կայացել է Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության վերաբերյալ աշխատանքային ձեռնարկի շնորհանդեսը։ Բացման խոսքով են հանդես եկել «Իրավունքի Եվրոպա միավորում»   հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Ձեռնարկը ներկայացրել է հեղինակը` Ֆրիդրիխ-Ալեքսանդեր Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանը։ Միջոցառմանը մասնակցել են պետական մարմինների և քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Աջակցություն ՀՀ կառավարությանը՝ Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացներում» ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի մարտին։ Ծրագրի նպատակը Հայաստանի պետական մարմինների և ՄՔԴ-ի միջև երկխոսության ընդլայնումն է։ Ծրագիրը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպությունը։