«Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի հերթական քննարկման առարկան Սահմանադրական դատարանի 1691 որոշումն է:Այս գործի քննության առիթը Հանրապետության նախագահի դիմումն է:
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
“Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի լիազորությունները դադարում են նաև համապատասխան պալատի վերացման դեպքում”:
ՎԴՕ՝ «Վարչական դատարան դիմելու իրավունքը» վերտառությամբ 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետիհամաձայն՝ «1. Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանվածկարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղականինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամանգործությամբ` 1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` ՀայաստանիՀանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե` ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանքպետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավականակտի ուժով.»։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`
Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին նշանակում է Հանրապետության նախագահը՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, համապատասխան պալատի կազմից, վեց տարի ժամկետով: Նույն անձը Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ կարող է նշանակվել միայն մեկ անգամ:’
Հանրապետության նախագահը նշում է, որ տվյալ դրույթի ձևակերպումից հետևում է, որ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնում մեկ անգամ նշանակված անձը չի կարող նշանակվել նույն կամ այլ պալատի նախագահի պաշտոնում անկախ նրանից, թե իր լիազորությունները Դատական օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված որ հիմքով են դադարել (նույնիսկ այն դեպքերում, երբԴատական օրենսգրքով նախատեսված հիմքերով լիազորությունները դադարել են նախքանՍահմանադրությամբ նախատեսված ժամկետը՝ վեց տարին լրանալը): (…) Ի տարբերություն դատավորիլիազորությունների դադարման և դադարեցման հիմքերի, որոնք սպառիչ սահմանվել ենՍահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ մասում, սահմանադիրը դատարանների նախագահների ևՎճռաբեկ դատարանի պալատի նախագահների լիազորությունների դադարման հիմքերի սահմանումըվերապահել է օրենսդրի հայեցողությանը, որը վերջինիս կողմից իրացվել է Դատական օրենսգրքի 35-րդհոդվածում։ Ընդ որում, օրենսդրի կողմից խնդրո առարկա հիմքը բովանդակային առումով մյուսներիցորևէ կերպ չի առանձնացվել, և դրա մասով որևէ հատուկ կարգավորումներ չեն նախատեսվել»։ Դիմողընշում է, որ Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունն իրավակիրառպրակտիկայում կիրառվել է այն տրամաբանությամբ, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական ևվարչական պալատի վերացումից հետո այդ պալատի նախագահի պաշտոնը նախկինում զբաղեցրածանձը կարող է կրկին հավակնել օրենքով ստեղծվելիք նոր պալատի նախագահի պաշտոնին։ Դիմողը, նշելով, որ Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության դրույթներն իրավակիրառպրակտիկայում միատեսակ չեն ընկալվում և իրացվում, գտնում է, որ Օրենսգրքի հիշյալ դրույթը հակասումէ Սահմանադրության 166-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված արգելքին, քանի որ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ նախատեսվում է նույն անձիկողմից Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ նշանակվելու հնարավորություն։ Սույն գործովվիճարկվող մյուս դրույթի՝ ՎԴՕ 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (այնքանով, որքանով (…)) առնչությամբԴիմողը նշում է, որ այն իրավակիրառ պրակտիկայում ստացել է այն բովանդակությունը, որ կիրառելի էնաև Խորհրդի կողմից Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1‒4-րդ կետերով նախատեսվածլիազորությունների իրականացմամբ կայացված որոշումները վարչական դատավարության կարգովբողոքարկելիս՝ միաժամանակ, նշելով. «(…) վարչական 5 դատարաններն այս դրույթը համատարածկիրառում են դատավորների կամ դատավորների թեկնածուների կողմից Բարձրագույն դատականխորհրդի՝ Սահմանադրության 166-րդ հոդվածի 3‒4-րդ մասերով և 6‒9-րդ մասերով նախատեսվածսահմանադրական լիազորությունների իրականացման արդյունքում կայացված որոշումների նկատմամբ, որը հակասում է Սահմանադրության 4-րդ հոդվածին, քանի որ Հայաստանի Հանրապետությունումդատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներինշանակման և դատավորների առաջխաղացման վերաբերյալ լիազորությունները, որոնք բացառապեսվերապահված են Բարձրագույն դատական խորհրդին և ենթակա են իրականացման միայն այդ մարմնիկողմից, վարչական վերահսկողության դասական մոտեցման պայմաններում սկսում են վերահսկվել միայնև բացառապես դատական իշխանության կողմից, ինչը խաթարում է իշխանություններիհավասարակշռության սկզբունքը»: Ըստ Դիմողի՝ ՎԴՕ 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն այնքանով, որքանով նախատեսում է Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ նաև Խորհուրդ) կողմիցՍահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1‒4-րդ կետերով նախատեսված լիազորություններիիրականացմամբ կայացված որոշումների նկատմամբ դատական անսահմանափակ վերահսկողություն, հակասում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ վիճարկվող դրույթով նախատեսված«վարչական ակտ» եզրույթը չի կարող ներառել Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորներիթեկնածուների ցուցակների կազմման և հաստատման, դատավորների, դատարանների նախագահներինշանակման առաջարկությունների վերաբերյալ կայացված ակտերը, քանզի դրանք չեն կարող դասվելՀայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (վարչական իրավունքով) նախատեսված «վարչականակտերի» շարքին՝ հաշվի առնելով, որ դրանք ընդունող մարմնի՝ դատական իշխանության ձևավորմանհարցում ունեցած լիազորությունների առանձնահատուկ բնույթը տարբերվում է գործադիր բնույթ ունեցողվարչարարությունից։ Ըստ Դիմողի՝ ՎԴՕ 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն այնքանով, որքանովնախատեսում է Խորհրդի կողմից Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1‒4-րդ կետերովնախատեսված լիազորությունների իրականացմամբ կայացված 6 որոշումների նկատմամբ դատականանսահմանափակ վերահսկողություն, «(…) հակասում է Բարձրագույն դատական խորհրդի՝Սահմանադրության 173-րդ հոդվածով նախատեսված սահմանադրական դերին և առաքելությանը, քանիոր նշյալ սահմանադրական մարմինն ուղղակիորեն մասնակցում է դատարանների կազմավորմանը և, միաժամանակ, իր սահմանադրական լիազորությունների նշանակալի մասի նկատմամբ իրականացնում էիր իսկ կողմից կազմավորված համակարգի նկատմամբ վերահսկողություն»: Ըստ Դիմողի՝ ՎԴՕվիճարկվող դրույթը հակասում է նաև Սահմանադրության 166-րդ հոդվածի 3‒4-րդ և 6‒9-րդ մասերին, ինչպես նաև 175-րդ հոդվածի 1-ին մասի 1‒4-րդ կետերին, քանի որ «(…) այս դրույթներով նախատեսվածսահմանադրական լիազորությունները վերապահված են բացառապես Բարձրագույն դատականխորհրդին, մինչդեռ վարչական դատարանների կողմից այս լիազորությունների իրականացմաննկատմամբ ամբողջ ծավալով և անսահմանափակ վերահսկողությունը կարող է հանգեցնել Վարչականդատարանի կողմից այս լիազորությունների անուղղակի իրականացմանը»։
—Սահմանադրական դատարանի 1691 որոշման մասին կխոսենք Սահմանադրական դատարանիդատավոր պարոն Էդգար Շաթիրյանի հետ։ Պարոն Շաթիրյան, արդյո՞ք ներդաշնակ է մերսահմանադրական կարգավորումներին այն իրավիճակը, երբ Վճռաբեկ դատարանի պալատիվերացման արդյունքում ստեղծված նոր պալատի նախագահ կարող է նշանակվել այդ վերացվածպալատի նախագահը, անգամ, եթե նրա պաշտոնավարման ժամկետը չի լրացել:
-Այս հարցը Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի շրջանակում բարձրացրել էրՀանրապետության նախագահը, և այս առնչությամբ, որպես պարզման ենթակա հանգամանք, Սահմանադրական դատարանն իր որոշման շրջանակում առանձնացրել է հենց այս հարցադրումը՝հետևյալ ձևակերպմամբ. վիճարկվող օրինադրույթի գործողության պայմաններում համակցության մեջԴատական օրենսգիրք սահմադրական օրենքի վերաբերելի այլ օրինադրույթների հետ, միևնույն անձիկողմից մեկից ավելի անգամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ նշանակվելու իրավականհնարավորությունը արդյո՞ք համահունչ է Սահմանադրության, մասնավորապես` 166-րդ հոդվածի չորրորդմասով նախատեսված կարգավորումներին: Վիճարկվող օրինադրույթի էությունը հետևյալն է՝ Վճռաբեկդատարանի պալատի նախագահի լիազորությունները դադարում են նաև համապատասխան պալատիվերացման դեպքում:
Ընդ որում՝ նշված դրույթով դատական օրենսգիրքը լրացվեց 2022թ. օրենսդրականփոփոխությունների արդյունքում: Այս առնչությամբ Սահմանադրության 166 հոդվածի 4-րդ մասըբովանդակում է երկու նախադասություն. առաջինով սահմանված է, թե ով է նշանակում Վճռաբեկդատարանի պալատների նախագահներին, որ մարմնի առաջարկությամբ, ապա հստակ նշվում էհամապատասխան պալատի կազմից՝ վեց տարի ժամկետով: Այսինքն, նաև սահմանվում է որպեսՎճռաբեկ դատարանի պալատի նախագահ անձի պաշտոնավարման առավելագույն ժամկետը՝ վեցտարի: Նույն նորմի երկրորդ նախադասությամբ հստակ ամրագրված է, որ միևնույն անձը Վճռաբեկդատարանի պալատի նախագահ կարող է նշանակվել միայն մեկ անգամ: Այստեղ խնդիրը հետևյալն էր. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վերացման հանգամանքովպայմանավորված՝ ձևավորվեցին երկու առանձին պալատներ՝ քաղաքացիական և վարչական: Եվ ըստայդմ, վերացված պալատի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը կարո՞ղ էր արդյոք նշանակվելՎճռաբեկ դատարանի նորաստեղծ, կամ առհասարակ որևէ պալատի նախագահ:
Սահմանադրական դատարանի մոտեցումները հանգում էին հետևյալին. Վճռաբեկ դատարանիսահմանադրական օրենքով վերացված պալատի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը՝ անկախտվյալ պաշտոնը զբաղեցնելու փաստացի ժամկետից նրա կողմից վճռաբեկ դատարանի որևէ, այդ թվում`նոր ձևավորված պալատի կազմում ընդգրկված լինելու փաստի ուժով չի կարող նշանակվել Վճռաբեկդատարանի համապատասխան պալատի նախագահ: Բնականաբար, հարց է առաջանում՝ ինչո՞ւ չիկարող, եթե պաշտոնավարման առավելագույն ժամկետը՝ որպես պալատի նախագահ, դեռ չի լրացել, եթեպալատը վերացել է, և, ըստ էության, ձևավորվել են երկու առանձին պալատներ: Պատճառները հետևյալնեն՝ սահմանադիրը հստակ ներկայացրել է, որ նույն անձը պալատի նախագահ կարող է նշանակվել միայնմեկ անգամ: Սա առաջին։ Երկրորդ՝ սահմանադիրը 166-րդ հոդվածի չորրորդ մասի առաջին նախադասությունում գործածել է «համապատասխան պալատի կազմից» ձևակերպումը: Իհարկե, այս ձևակերպմանը կարելի է հաղորդել այնպիսի բովանդակություն, ըստ որի՝ տվյալ պալատի կազմում ընդգրկված բոլոր դատավորները կարող են հավակնել նորաստեղծ պալատի նախագահի պաշտոնին՝ հնարավորությունների հավասարությունն ապահովելու առումով այս պաշտոնին հավակնողների: Բայց այսպիսի մեկնաբանությունը Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ տրամագծորեն բերում է փաստացի անհավասարության հնարավորությունների: Ինչո՞ւ, որովհետև վերացված պալատի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը եթե նշանակվի նորաստեղծ պալատի պալատի նախագահ, սա փաստացի առաջ կբերի անհավասարություն, կամ՝ նշանակվող անձի առավելություն՝ տվյալ պալատի կազմում ընդգրկված մյուս դատավորների նկատմամբ:
Ընդ որում՝ հատուկ ուշադրություն եմ դարձնում այն հանգամանքի վրա, որ Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ այս մոտեցումը վերաբերելի է Վճռաբեկ դատարանի ոչ միայն նորաստեղծ, այլ՝ ցանկացած պալատին: Եվ ըստ էության, Սահմանադրական դատարանը եկավ այն եզրահանգման, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ նախադասությունը համապատասխանում է Սահմանադրությանը այն մեկնաբանմամբ, որի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, որի լիազորությունները դադարել են պալատի վերացման հանգամանքով պայմանավորված, չի կարող նշանակվել Վճռաբեկ դատարանի որևէ պալատի նախագահ:
-Եվ երկրորդ հարցը՝ արդյո՞ք Բարձրագույն դատական խորհրդի՝ Սահմանադրության 175-րդ հոդվածի առաջին մասի երկրորդից չորրորդ կետերով ամրագրված լիազորությունների դատական կարգով բողոքարկման բացառում շահագրգիռ անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի խախտում չէ։
— Սահմանադրական դատարանը անդրադարձավ նաև այս հարցին, քանի որ դիմողը նաև բարձրացրել էր այս հարցադրումը՝ ԲԴԽ համապատասխան լիազորությունների իրացմամբ ընդունված որոշումները կարո՞ղ են արդյոք բողոքարկվել վարչական դատարանում, կամ վարչական դատավարության կարգով: Սահմանադրական դատարանն այս հարցին անդրադարձավ մի քանի տեսանկյունով, մասնավորապես վերլուծության ենթարկեց Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակը: Ըստ այդմ՝ այս մարմնի սահմանադրական գործառույթը, նկատի ունեմ դատավորների և դատարանների անկախության երաշխավորումը, խորհրդի կազմի և կազմավորման կարգի վերաբերյալ սահմանադրական և օրենսդրական կարգավորումները, խորհրդի վերաբերելի լիազորությունները, որոնց ցանկը, ի դեպ, սահմանադրական մակարդակով սպառիչ չէ, բայց վիճակվող դրույթների մասով դրանք բոլորը ամրագրված են Սահմանադրության 175 հոդվածի առաջին մասի երկու-չորրորդ կետերով՝ խոսքը վերաբերում է, եթե բառացիորեն չվերարտադրեմ, դատավորների, դատարանների նախագահների, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակմանը, կամ ընտրությանը, և Վճռաբեկ դատարանի նախագահին, այս առումով Հանրապետության նախագահին, կամ Ազգային ժողովին համապատասխան թեկնածություններ առաջարկելուն։ Եվ ըստ էության, եթե ամփոփ ներկայացնեմ Սահմանադրական դատարանի մոտեցումը, կնշեմ հետևյալը․ Բարձրագույն դատական խորհրդի կազմի և կազմավորման կարգի վերաբերյալ սահմանադրական և օրենսդրական դրույթները, ըստ էության, միտված են նրա սահմանադրական գործառույթի առավել արդյունավետ իրականացումն ապահովելուն, այս շրջանակում նրա լիազորությունների անկաշկանդ իրականացում ապահովելուն՝ բացառելով որևէ արտաքին ներգործություն: Եվ վերջնարդյունքում այս ամենն էլ միտված է Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան լիազորությունների իրականացմամբ ընդունվող որոշումներին առավելագույնս լեգիտիմություն հաղորդելուն:
Այս ամենը հավաքական վերցված խորհրդի անկախության կարևորագույն երաշխիք է: Մյուս կողմից՝ եթե Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան որոշումներն այնուամենայնիվ դառնան դատական վերահսկողության առարկա, սա կարող է հանգեցնել ընդհուպ դատարանի կողմից խորհրդի սահմանադրական լիազորությունների յուրացմանը։ Ինչո՞ւ, որովհետև Բարձրագույն դատական խորհուրդը՝ ի թիվս այլ մարմինների, մասնակցում է եռաստիճան դատական համակարգի ձևավորման, և այս դեպքում, երբ սահմանադիրը՝ որպես նրա սահմանադրական գործառույթ հստակ ամրագրել է դատավորների և դատարանների անկախության երաշխավորումը, ինչպե՞ս է գործնականում հնարավոր դա երաշխավորել՝ այն պայմաններով, երբ խորհրդի սահմանադրական լիազորությունները և որպես հետևանք՝ ընդունվող որոշումները կախվածության մեջ են դրվում դատարանից: Սա ևս կարևոր կռվան է, մյուս կողմից պետք է արձանագրենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն, ըստ էության, գործադիր բնույթի վարչարարություն իրականացնող մարմին չէ։ Սա էլ կարևոր փաստարկ է։
Եվ այս ամենի հետ մեկտեղ, Սահմանադրական դատարանը հարցին անդրադարձավ նաև իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքի իրացման հետ կապված սահմանադրական կարգավորումների կառուցակարգերի վերլուծության համատեքստում: Խնդիրն այն է, որ դատական իշխանության կազմավորման գործընթացին, խորհրդից զատ, մասնակցում են Հանրապետության նախագահն ու Ազգային ժողովը: Եվ եթե այս առնչությամբ ծագում են համապատասխան վեճեր՝ սահմանադիրը նախատեսել է նաև այս գործընթացին Սահմանադրական դատարանի ներգրավելու հնարավորությունը: Այս առումով, Սահմանադրության 175-րդ հոդվածի առաջին մասի երկու- չորրորդ կետերով նախատեսված լիազորությունները դիտարկվեցին Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-7-րդ մասերով նախատեսված կարգավորումների հետ համակցված: Վերլուծության ենթարկվեցին նաև Հանրապետության նախագահին վերաբերող մի շարք սահմանադրական նորմեր, մասնավորապես՝ Սահմանադրության 123-րդ հոդվածի երկրորդ մասը, ըստ ոորի՝ հենց Նախագահն է հետևում Սահմանադրության պահպանմանը, 139-րդ հոդվածի երկրորդ մասը, որը նախատեսում է Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում և համապատասխան ակտը իր առարկություններով վերադարձնելու հնարավորություն առաջարկություն ներկայացնող մարմնին կոնկրետ ժամկետում՝ եռօրյա: Եվ եթե այս դեպքում իրավասու մարմինը չի ընդունում Նախագահի առարկությունը, ապա նախագահը կա՛մ պետք է ստորագրի ակտը, կա՛մ դիմի Սահմանադրական դատարան: Զուգահեռաբար, սահմանադիրը 139-րդ հոդվածի 3-րդ մասով հստակ ամրագրել է, որ եթե Նախագահը չի կատարում նշված պահանջները, ապա ակտը ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով: Մյուս կողմից՝ Վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է առաջնային մանդատով օժտված մարմինը՝ Ազգային Ժողովը, ինչը ևս այս գործընթացին հաղորդում է առավելագույն լեգիտիմություն։ Այս և սահմանադրական վերաբերելի այլ կարգավորումների վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանը եկավ հետևության, որ Վարչդատօր-ի երրորդ հոդվածի առաջին մասի առաջին կետը համապատասխանում է Սահմանադրությանը՝ այն մեկնաբանմամբ, համաձայն որի՝ ԲԴԽ համապատասխան լիազորությունների իրացմամբ ընդունված որոշումները դատական կարգով բողոքման ենթակա չեն։
