Բրյուսելում կայացել է ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմի 5-րդ երկկողմ հանդիպումը

Հոկտեմբերի 15-ին Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմի 5-րդ երկկողմ հանդիպումը, որին բացման խոսքով են հանդես եկել Պլատֆորմի համանախագահներ Լուսինե Հակոբյանը եւ Սիմո Տիայնենը։

Ողջույնի խոսքով է հանդես եկել նաև Եվրոպական տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների ստորաբաժանման նախագահ Դիմիտրիս Դիմիտրիադիսը։

Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված ՀԸԳՀ իրականացման ընթացքի գնահատականներով են հանդես եկել Եվրամիությունում ՀՀ առաքելության ղեկավար, Բելգիայի թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի, Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Ժյուլիեն Բուրտենբուրգը, Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերոց բաժնի ղեկավարի տեղակալ Յուբեր Դյուուն։

Նիստին քննարկվել է նաեւ ժողովորդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի եւ մարդու իրավունքների ոլորտում ՀԸԳՀ իրականացման ընթացքը, որի ժամանակ ելույթներ են ունեցել Հայաստանի իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։

Կապույտ տնտեսության եւ ջրային ռեսուրսների կայուն կառավարման հարցերով քննարկմանը ելույթ են ունեցել ԵՄ-ի կողմից «ԵՄ կապույտ համաձայնության կոչ» համընդհանուր առաջարկի հարցով զեկուցող, ՏՍՀԵԿ անդամ Ֆլորիան Մարինը:

Սոցիալական երկխոսության եւ ինստիտուցիոնալ զարգացման միջոցով ապագայի աշխատանքի ապահովման հարցով քննարկման ժամանակ ելույթ են ունեցել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչ Աննա Բարիկյանը, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության անդամ Արսեն Իգիթյանը:

ՀԸԳՀ իրականացման եւ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի միջեւ կապի վերաբերյալ քննարկման ժամանակ ելույթ են ունեցել Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Ներսես Կարամանուկյանը, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, Միջազգային առեւտրի պալատի Հայաստանի ազգային կոմիտեի գործադիր մարմնի անդամ, Առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնաժողովի նախագահ Հայկ Մարգարյանը։

Նիստի արդյունքներով ընդունվել է նաեւ համատեղ հռչակագիր։

ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմի 5-րդ համատեղ հանդիպման լուսանցքներում տեղի են ունեցել նաեւ հանդիպումներ Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Դեյվիդ Քալլենի, Եվրախորհրդարանի պատգամավոր Պյետրաս Աուստրեվիչուսի խորհրդական Դովիլե Սուկիտեի, Եվրախորհրդրանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցով պատվիրակության փոխնախագահ Նատալի Լուազոյի հետ։

ԵՄՀայաստան քաղհասարակության Պլատֆորմը Հայաստանի եւ Եվրամիության միջև 2017-ին ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակկներում ստեղծված մարմիններից մեկն է։ Այն հնարավորություն է տալիս երկու կողմերի քաղհասարակության կազմակերպություններին վերահսկել Համաձայնագրի իրականացման գործընթացն ու համապատասխան մարմիններին տրամադրել խորհրդատվություն։