Հայաստանում է ՄՔԴ դատավոր Ջոաննա Քորները

«Աջակցություն ՀՀ կառավարությանը՝ Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում Հայաստան է ժամանել ՄՔԴ դատավոր Ջոաննա Քորները։

Այցի շրջանակներույմ դատավոր Քորները մի շարք հանդիպումներ է ունեցել դատական եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներին մասնակցել է նաև ԻԵՄ նախագահ Լուսինե Հակոբյանը և Ֆրիդրիխ Ալեքսանդր Էրլանգեն Նյուրնբերգի համալսարանի դասախոս, ՄՔԴ փորձագետ Գուրգեն Պետրոսյանը:

Մասնավորապես, դատավոր Քորները հանդիպել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի եւ փոխնախագահ Վահե Գրիգորյանի հետ։

«Աջակցություն ՀՀ կառավարությանը՝ Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացներում» ծրագիրը մեկնարկել է այս տարվա մարտին։ Ծրագրի նպատակը Հայաստանի պետական մարմինների և ՄՔԴ-ի միջեւ երկխոսության ընդլայնումն է։ Ծրագիրը Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը։