Ապրիլի 11-12-ին տեղի է ունեցել աշխատաժողով «Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում`
Սահմանադրական դատարանի 2025-2027 թ․թ․ զարգացման ռազմավարության մշակման նպատակով։
Աշխատաժողովի առաջին օրը մասնակիցներին են ներկայացվել զարգացման ռազմավարության SWOT մոդելը, վերլուծական ընդհանուր տվյալներ, ապա կայացել է ընդհանուր քննարկում։ Տեղի է ունեցել նաեւ մտագրոհ՝ սպառնալիքները հնարավորությունների վերածելու նպատակով։ Աշխատաժողովի երկրորդ օրը տեղի է ունեցել ռազմավարական նպատակների և գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունների քննարկում։
«Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագիրը միտված է Սահմանադրական դատարանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումների խթանմանը: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից:


