Մեր եվրոպացի գործընկերները պետք է ճիշտ ըմբռնմամբ մոտենան անցումային փուլում գտնվող ժողովրդավարության օժանդակման հարցերին․ Տիգրան Եգորյան

Այսօր Բրյուսելում մեկնարկել է «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովը։ Համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը։

Տիգրան Եգորյանի ելույթը ներկայացնում ենք ստորեւ․

«Բավականին հետաքրքիր եւ կարեւոր, բարդ հարցեր քննարկվեցին, ըստ իս կարեւոր է մի առանցքային հարց՝ ներկյայացված ամենն ո՞վ պետք է անի, մենք ակնկալում ենք, որ դա պետք է իշխանությո՞ւնը անի, ա՞յս իշխանությունը, հաջո՞րդ իշխանությունը, ո՞ր իշխանությունը, ի վերջո՝ ո՞ր մարդիկ, այդ մարդիկ երկնքից չեն իջնում, այդ մենք ենք, մենք ասելով՝ ավելի լայն հասարակությունից պետք է սերվեն այդ խմբերը եւ անհատները, իսկ ինչպե՞ս եւ ի՞նչ ճանապարհով, ի՞նչ խողովակով, այդ խողովակները, եթե կուզեք՝ պայմանական ասած այդ ինստիտուտները, եւ կամ այդ ճանապարհն ինստիտուցիոնալացված չէ, չկա Հայաստանում, եւ միջին վիճակագրական մարդը այդ ավազանում, որում որ գտնվում է, համապատասխան խողովակներ, կամ ցատկահարթակներով չի կարող հասնել ինչ-որ մի տեղ, այդպիսի պրոցեսներ չեն գեներացվում, դրանք չեն խթանվում եւ դրանք նախատեսված էլ չեն։

Եւ այստեղ, ինչպես որ հարցը հնչեց, կան տարբեր մակարդակներում խնդիրներ՝ սկսած սահմանադրական կարգավորումների մակարդակից․ հիմա օրինակ՝ այդ հարցերն ակտիվորեն քննարկվում են Սահմանադրական փոփոխությունների խորհրդում, ես՝ որպես խորհրդի անդամ եւս դրանց շատ ուշադիր եմ, այս հարցերն ունեն օրենսդրական հասցեագրման խնդիրներ։ Որպեսզի շատ կտրված չլինի՝ ասեմ, հենց ընտրական գործընթացը, ներկայացուցչական իշխանության ձեւավորման գործընթացը մասնավորապես այսօր խորհրդարանական հանրապետության ամենաշատ կռվան հանդիսացած հարցերից մեկը՝ կայո՞ւն մեծամասնություն, թե՞՝ ոչ հարցն է։ Ինչպես պետք է խորհրդարանական կառավարումն ապահովվի, այնպես էլ ընտրական շեմերի հարցը, թեեւ դա Ընտրական օրենսգրքով կարգավորվող հարց է, բայց ինքը կարեւոր պրոյեկցիա է սահմանադրական կարգավորումից։

Նաեւ պետք է մի քիչ ճկուն եւ ճշգրիտ վարվել անցումային փուլերի շրջանում, ինչպիսի փուլում ցավոք վաղուցվանից գտնվում ենք՝ անկախության ձեռքբերումից սկսած երեւի, եւ չենք կարողանում ոչ մի կերպ այդ անցումային շրջանում կատարել այնպիսի քայլեր, որ ինչ-որ մակարդակներում գոնե ունենանք ձեւավորված հենք, այսպես ասած՝ հաշվարկի մեկնարկային կետ, որ կարողանանք ասել՝ այ այս կետից այս համակարգը 5-10 տարի հետո կբերի այս, կամ այն արդյունքին, ոչ մի ոլորտում կարծես չի երեւում այդպիսի համակարգի մեկնարկային կետի ձեւավորումը։ Այս առումով կարեւոր է տարանջատել ներկայացուցչական ժողովրդավարության եւ մասնակցային ժողովրդավարության հասկացությունները, որը՝ մասնակցային ժողովրդավարությունը մենք չունենք, ոչ մի կերպ չենք կարողանում այն այնպիսի մակարդակի ձեւավորել, որ սկսի ազդել որոշումների կայացման վրա, այդ որոշումները դրա համար էլ՝ ինչպես նշվեց, միշտ կախված են անհատներից, մաքսիմում մի քանի հոգուց բաղկացած խմբերից, եւ այստեղ էլ հենց գալիս է այդ ինքնիշխանության պաշտպանության խնդիրը, ըստ էության ինքնիշխանության բացակայությունը, քանի որ այդ որոշումների կայացման մեխանիզմը չի գործում, այդ որոշումների կայացման համար անհրաժեշտ անալիտիկ աշխատանքը չի կատարվում, այն չի պահպանվում մարդկանց մտքերում եւ խմբերի հիշողություններում, եւ այն, այսպես ասած՝ ընդհատվող է, շղթա չի ձեւավորվում մտքերի, եւ այստեղ կարեւոր է այդ ինստիտուտների զարգացումը, այստեղ կա կարեւոր՝ պետական մասնակցության հարցը քաղաքական համակարգում, այսինքն, դրա ձեւավորման համար անհրաժեշտ է վերանայել այն կարգավորումները եւ մոտեցումները, որոնք պետք է ուղղված լինեն նոր քաղաքական խմբերի ձեւավորմանը, կամ նոր ձեւավորված խմբերի զարգացմանն ու պահպանմանը, այդ թվում նաեւ պետական աջակցության միջոցով, եւ այստեղ կարծում եմ՝ պետք է դիտարկել, թե օրինակ՝ ո՞ր խմբերն են, որոնք պետք է այդ օժանդակությունը ստանան, օրինակ՝ 1-2-3 տոկոս աջակցություն ունեցող խմբերը։ Կարծում եմ, որ մենք պետք է այդ շեմն իջեցնենք մինչեւ 1 տոկոս, քանի որ եթե կա մի միտք, որը 10-15 հազար մարդու հավանությանն է արժանանում, դա արդեն օժանդակություն սստանալու կարեւոր հայտ է, կարող է այն վաղն ունենա 100 հազար սպասարկում, կարող է՝ չունենա, բայց դու պետք է անես, այսինքն, պետք է միջոց դնես այդ ուղղության զարգացման վրա, եւ կարեւոր է նաեւ այդ խմբերին հնարավորնս բերել ֆորմալ իշխանության իրացման մակարդակ, ինչպիսին օրինակ ԱԺ-ն է, կամ այլ հարթակներ։ Այսինքն, շեմերի իջեցումը եւս կարեւոր է այս խոսակցության, այս սինթեզի ավելի ֆորմալ մակարդակում ձեւավորման համար, քանի որ մեր մոտ, ցավոք սրտի վերջին 25 տարիների ընթացքում հասարակության շատ փոքր սեգմենտի է թույլատրվել հանրային իշխանության իրացման դաշտում գործել, այսինքն, հասարակության մեծամասնությունը մեկուսի է պահվել, եւ դրա արդյունքն այն է, որ հասարակության մեծ հատվածը պատկերացում չունի, թե ինչպես է իրականացվում որոշումների կայացումը եւ ինչպես են իրագործվում կայացված որոշումները պետական կամ տեղական կառավարման համակարգերում։ Դրա համար ակնկալիքները, կարողությունները եւ տարբեր այլ հարցեր սիմետրիկ չեն, սինխրոն չեն, իրար չեն համապատասխանում, տեղի են ունենում խզումներ, եւ այդ տուրբուլենտությունն ընդհանրապես դրանից է, այդ ուժեղ հիացմունքներն ու հիասթափությունները եւ այլն, նրանից է, որ մեր մեծ մասը չի հասկանում, թե ինչն ինչպես է տեղի ունենում։

Եւ այստեղ, մեր եվրոպական գործընկերների օգնության ձեւաչափին անդրադառնամ, այստեղ պետք են ոչ թե երկակի ստանդարտներ, այլ պետք է, որ մեր գործընկերները ճիշտ ըմբռնմամբ մոտենան անցումային փուլում գտնվող ժողովրդավարության օժանդակման հարցերին՝ ե՛ւ մարդու իրավունքների, ե՛ւ պետական ինստիտուտների կառավարման եւ ձեւավորման հարցերում, այսինքն, այն ստանդարտը, որը օրինակ՝ կարող է դրվել որեւէ զարգացած ժողովրդավարության պետությունում արդարադատության համակարգի, դատավորների կլաստերի նկատմամբ, չի կարող դրվել Հայաստանում։ Օրինակ՝ նույն վեթինգի մասին որ խոսում են, օրինակ՝ դատավորների պատասխանատվության ինստիտուտը․ երբ որ Հայաստանում դու դատավորների պատասխանատվության ինստիտուտն ամբողջությամբ տրամադրում ես դատավորների որոշմանը, նրանք ձեւավորում են իրենց անխոցելիությունը վատ իմաստով, հետեւաբար այդ նույն եվրոպական ստանդարտները (կլինի Վենետիկի հանձնաժողովի, կամ Եվրոպայի խորհրդի կողմից) պետք է համաչափորեն եւ ադեկվատ կիրառվեն մեր հանդեպ, եւ հենց այսպիսի մոտեման բացակայությունն էր, որ ե՛ւ 2018, ե՛ւ 2019 թվականներին էապես վնասեց եւ դժվարացրեց այն ներքին պրոցեսները, որոնք կարող էին տեղի ունենալ։ Որպես վառ օրինակ՝ ՍԴ-ի հետ կապված օրինակը, եւ որոշ այլ ոլորտներույմ մեր դանդաղ ընթացքը։

Շատ բան հնարավոր կլիներ անել, եթե մենք այդ սինխրոնությունը եւ խորը ըմբռնումն ունենայինք մեր եվրոպացի գործընկերների հետ, բայց չունեցանք»։